Կալանավորվել է քրեակատարողական հիմնարկի պաշտոնյան

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Վ. Մ.-ն: Տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը։ «Այսպես, քննությամբ պարզվել է, որ վերջինս 29.01.2017թ.-ին հիշյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ի մոտ հայտնաբերել է «iPhone 6s» տեսակի բջջային հեռախոս, որը չառգրավելու և հիմնարկի ղեկավարությանն այդ մասին չհայտնելու համար  նրանից կաշառք է պահանջել: Սակայն դատապարտյալը չի կատարել վերջինիս պահանջը և հաջորդ օրն իր հարազատների միջոցով հեռախոսը դուրս է հանել ՔԿ հիմնարկից: Պահանջած գումարը չստանալով և դատապարտյալից տեղեկանալով, որ հիշյալ հեռախոսը քրեակատարողական հիմնարկից դուրս է բերվել, Վ. Մ.-ն, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, փորձել է կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով խոչընդոտել դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացին: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ  քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան (video) Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am