Մարտական պատրաստականության բարձր աստիճան. Թուրքական ռազմական ուղղաթիռները Նախիջևանում են

ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքին զուգահեռ ՀՀ ԶՈՒ-ի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը: Հայաստանն էլ, ըստ ամենայնի, որոշեց թուրք-ադրբեջանական միասնությանը ցույց տալ, որ զգոն է և թույլ չի տա սադրանքներ:

Մենք ուշադիր լսում ենք, թե ինչի մասին է խոսում մեր հարևան երկրի գերագույն հրամանատարը, Արցախում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ինքն օգտագործել է «քանի ուշ չէ», նման արտահայտություն է արել, որ հայկական ուժերը պետք է լքեն իր նշած տարածքները», - ասել է Տոնոյանը։ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է՝ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, ընդհակառակը, խաղաղասիրական կոչեր են անում։

«Մեզ համար անհասկանալի են այսպիսի արտահայտությունները, ուղղակի ես, որպես Պաշտպանության նախարար, կուզենայի հասկանայի՝ «քանի ուշ չէ»-ն դա ե՞րբ է, որովհետև մեր վերլուծական կարողությունները թույլ չեն տալիս հասկանալու՝ երբ է այդ ուշը», - նշել է Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ նույն արտահայտություններն անում են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ՝ հայտարարելով, որ պատրաստ են գործողություններ սկսել, միայն սպասում են հրամանի։ «Նախ առաջինը՝ այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի, երկրորդը՝ Տավուշում գործողությունները, որոնք իրականացվեցին, դրանք վառ ապացույցն էին, որ շատ կարճ ժամանակահատվածում, չնայած հակառակորդը օգտագործեց գերժամանակակից միջոցներ, հաջողության չհասավ, հակառակը, ունեցավ բազմաթիվ կորուստներ», - ասել է Դավիթ Տոնոյանը։

Ավելի վաղ, հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Թուրքիա-Ադրբեջան համատեղ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն սադրիչ գործողությունների Հայաստանի սահմանին։

Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել ու շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մուսուլմանական գլխավոր տոներից մեկի՝ Քուրբան Բայրամի առիթով: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, հեռախոսազրույցի ժամանակ նախագահները ուրախությամբ արձանագրել են, որ «թուրք-ադրբեջանական հարաբերություններն օրեցօր ամրապնդվում են», և հույս են հայտնել, որ «այս սերտացումը կշարունակվի նույն ոգով»:

Ալիևն ու Էրդողանը անդրադարձել են նաև օրերս մեկնարկած TurAz Kartalı-2020 («ԹուրԱզ Արծիվ-2020») Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ զորավարժություններին` ընդգծելով, որ «այն ցույց տվեց երկու երկրների բարեկամությունն ու եղբայրությունը այլ լույսի ներքո»: Ալիևը կրկին երախտագիտություն է հայտնել Էրդողանին վերջին շրջանում «Ադրբեջանին ցուցաբերած վճռական աջակցության համար», հաղորդում է թուրքական գործակալությունը:

Նկատենք, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռները Նախիջևանում են: Հուլիսի 29-ից Ադրբեջանի տարածքում մեկնարկել են «TurAz» թուրք-ադրբեջնական համատեղ զորավարժությունները, որոնք կընթանան 2 փուլով՝ ցամաքային և օդային։ Օդուժի զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում ու Եվլախում: Իսկ ցամաքային ուժերի զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում և Նախիջևանում:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ օդային զորավարժությունների շրջանակներում Նախիջևան են ուղարկվել Թուրքիայի զինված ուժերին պատկանող T-129 ATAK, Sikorsky UH-60 BlackHawk ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաև A400M ռազմաբեռնատար ինքնաթիռ։

Իսկ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը սոցցանցում անդրադարձել է Ադրբեջանի հետ անցկացվող համատեղ զորավարժություններին՝ առիթը բաց չթողնելով ևս մեկ անգամ աջակցություն հայտնելու Բաքվին։

Օքթայը նախ տեղեկացրել է, որ Ադրբաջանում երկու երկրների ցամաքային ու օդային ուժերի մասնակցությամբ լայնածավալ զորավարժությունները մեկնարկել են, ապա ավելացրել հուլիսյան մարտերի առաջին օրվանից բոլոր թուրք պաշտոնյաների շուրթերից հնչող հետևյալ միտքը․ «Միշտ և ցանկացած պայմաններում շարունակելու ենք մեր համատեղ ընթացքը եղբայրական Ադրբեջանի հետ։ Մեր բոլոր հնարավորություններով մեր եղբայրների կողքին ենք»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6713 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am