Զենքը դեռևս չենք տվել Սիրիայի քրդերին.Պենտագոն
RIA Novosti-ն հայտնում է,որ ԱՄՆ-ն արդեն Սիրիա է հասցրել քրդական աշխարհազորի համար նախատեսված զենքը, սակայն այն դեռևս չի հանձնել քրդերին, լրագրողներին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դևիսը: «Եթե խոսքը վերաբերվում է «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդական տարրերին ուղղակի զենք մատակարարման մասին, դա դեռևս տեղի չի ունեցել»,- ասել է Դևիսը: Սակայն, նրա խոսքերով` զենքը արդեն գտնվում է «ռազմական գործողությունների գոտում:ԱՄՆ-ը հաշվի է առնում Թուրքիայի անհանգստությունը, որը բողոքում է քրդական միավորումներին զինելու դեմ:Մենք SDF-ից երաշխիք ենք ստանում, որ նրանք այդ զենքը կօգտագործեն միայն ԴԱԻՇ-ի դեմ: Մենք դրան կհետևենք իրական ժամանակի ռեժիմում, հաշվի առնելով, որ մենք խորհրդատվական ծառայություններ ենք մատուցում և ուղեկցում ենք այդ ուժերին»:
