Ինչու են իմքայլականները ընկել Քոչարյանի ոտքերի տակ

Ինչպես եւ ակնկալվում էր, Նիկոլ Փաշինյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աննախադեպ խաղաղ եւ կառուցողական հարցազրույցն էլ չի կարողանալու մարսել եւ նրա դեմ դուրս է բերելու իր տարբեր տրամաչափի գրոհայիններին: Երեկ ողջ օրը համացանցում նրանք շաղ էին տվել իրենց մտքի գոհարները, որոնք, սակայն, դեռ պետք է հասկանալ՝ ավելի շատ Քոչարյանի դեմ էին ու նսեմացնում էին նրան, թե ցույց էին տալիս Փաշինյանի իշխանության խայտառակ դեմքը:


Իշխող ֆրակցիայի ամենատխրահռչակ պատգամավորներից մեկը Անդրանիկ Քոչարյանն ասում է, թե Ռոբերտ Քոչայանը մեկ ասելիք ունի՝ դատարանում. «Ռոբերտ Քոչարյանին, օրինակ, ես կարծում եմ՝ շատ-շատերը, մեր հասարակությունն ամբողջությամբ սպասում է նրա բացատրություններին դատաքննության ընթացքում, որն այդպես էլ չի սկսվում»: Իհարկե, լավ կլիներ , որ սույն պարոնը խոսեր ոչ թե փոքր խմբակի եւ հատապես զոմբիների սպասումների, այլ հանրության բարոյական, պարկեշտ, ազգային, պրոդուկդ տվող, աշխատող հատվածի ակնկալիքների մասին, որն այս պահին, վստահեցնում ենք՝ մեկն է՝ հեռացնել այս ապազգային եւ ազգակործան իշխանություններին կամ ավելի ճշիտ՝ Հայաստանում թուրքական հինգերորդ շարասայանը, որն այդ կոչումը վաստակել է շուրջ երկու տարվա պաշտոնավարման եւ իր քայլերի արդյունքում՝ սկսած Արցախ հարցում հակահայ իրենց դիրքորոշումներով, վերջացրած հայկական ցանկացած բան ասպարեզից հանելու, ջնջելու եւ ոչնչացնելու, ստամբուլյան, լանզարոտյան կոնվենցիաները կյանքի կոչելու, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավելու եւ նմանատիպ այլ ծրագրերով: Սպասում են հեռանաք ու, ի վերջո, բացահայտվի՝ ով ձեզ բերեց իշխանության եւ ինչ առաքելությամբ, բայց միայն հեռանալով հարցը չի լուծվի ու հենց դուք եք , որ դատարանում ասելիք եք ունենալու ազգակործան ձեր միսիան արդարացնելու հարցում:
Մեկ ուրիշ պատգամավոր Սոս Ավետիսյան անունով, որը սորոսական գրանտակերների դասից է, հայտարարել է «Ժողովուրդ, քաղաքացի, մարդ» բառերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լեզվամտածողության մեջ իսպառ վերացած են եւ այդ մարդու ամբողջ դժբախտությունը հենց դրանում է:

Այո, միգուցե վերացած է, բայց լավ կլինի մտածեք այսօրվա իշխանության բառապաշարի մասին, որը կոյուղաջրի մակարդակից վերեւ չի բարձրանում եւ ամենուր գարշահոտություն է, եթե կա եւ խոսում է իշխանական:Ձեր գարշելի եւ պրիմիտիվ բառապաշարը կրկնելու ամենեւին ցանկություն չկա, ձեր մտածողությունը ծեփելու, ջարդելու արժեհամակարգից այն կողմ չի անցնում, եւ այս պարագայում հարց է՝ լավ է լինել բարբարոս ու գիշատիչ, բայցեւ պսեւդոհայրենասեր՝ անընդհատ բռնաբարելով ձեր մատնանշած բառերը, թե լինել լայնախոհ, շրջահայաց պետական գործիչ ու չշահարկել հայրենասիրությունը, ժողովրդասիրույունը: Ի վերջո, դա ոչ թե բառերով են ի ցույց դնում, այլ գործով, իսկ իշխանությունը գործ անելու եւ կյանքեր փրկելու փոխարեն ջրիկ-վռտիկ հայտարարություններով է զբաղված:
Մեկ այլ պատգամավոր Վահագն Թեւոսյանն էլ նախագահի հարցազրույցը լսելիս «իսպանական ամոթ» է ունեցել, այսինքն՝ ամաչել է Քոչարյանի փոխարեն: Այս պարագայում կգերադասեինք լռել, քանզի գործ ունենք մի խունտայի՝ ի դեմս օրվա իշխանության, ով չգիտի էլ ինչ է ամոթը: Եթե իմանային, կամ ունենային դրանից, առնվազն կգերադասեին լռել հենց միայն այն բանի համար, որ ընդամենը երկու տարի առաջ ապաշնորհ գործազուրկ լինելով այսօր հայտնվել են իշխանության ու թալանում են պետական գանձարանը:

Անի Սահակյան

դիտվել է 10112 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am