Հայերը, հույներն ու վրացիները իրենց մշակույթն աշխարհում լավագույնն են համարում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարեւորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում եւ Արեւելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները: Հարցման համաձայն, Հայաստանն առաջին տեղում է Եվրասիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, որի բնակչությունն ասել է, որ քրիստոնեությունը ազգային բնորոշման կարեւոր մաս է կազմում: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Վրաստանն ու Սերբիան: Մոլդովան, Հունաստանն ու Հայաստանը նաեւ Եվրասիայի առավել հավատացյալ երկրներն են: Այստեղ իրենց քրիստոնյա են համարում բնակչության 90 տոկոսը: Հատկանշական է սակայն, որ հույների եւ մոլդովացիների կարծիքով, 1970-ականների համեմատ իրենց հասարակություններում հավատացյալների թիվը նվազել է, մինչդեռ հայերի մեծ մասը համոզված է, որ վերջին չորս տասնամյակներում Հայաստանի բնակչությունն ավելի հավատացյալ է դարձել: «Արդյոք հավատում եք դուք Աստծուն» ուղիղ հարցին «այո» է պատասխանել վրացիների 99 տոկոսը, հայերի, մոլդովացիների եւ ռումինացիների 95 տոկոսը: Առավել քիչ են Աստծուն հավատում Չեխիայում, որտեղ Աստծուն հավատում է բնակչության մեկ երրորդը: Մոլդովայում, Հայաստանում եւ Ռումինիայում յուրաքանչյուր երկրորդը ամեն օր աղոթում է, մինչդեռ Ռուսաստանում եւ Հունգարիայում յուրաքանչյուր օր աղոթում է միայն վեց հոգուց մեկը: Հատկանշական է սակայն, որ իրենց առավել հավատացյալ համարող սերբերի ընդամենը 6, իսկ հայերի ընդամենը 9 տոկոսն է եկեղեցի այցելում յուրաքանչյուր շաբաթ, մինչդեռ Բոսնիայում, Լեհաստանում եւ Ուկրաինայում ամեն շաբաթ եկեղեցի է այցելում հարցվածների կեսը: Արեւելյան Եվրոպայում եւ Եվրասիայում իրենց մշակույթը բոլոր մյուսների մշակույթից առավել բարձր են դասում Հունաստանում, Վրաստանում եւ Հայաստանում: Առավել համեստ են սեփական մշակույթը գնահատում Էստոնիայում, որի բնակչության ընդամենը 23 տոկոսն է կարծում, որ էստոնական մշակույթն աշխարհում լավագույնն է: Հատկանշական է նաեւ Ռուսաստանի եւ խորհրդային անցյալի նկատմամբ վերաբերմունքը: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Ռուսաստանն աշխարհով մեկ քրիստոնյաների պաշտպանն է, մինչդեռ հենց Ռուսաստանում նման կարծիքի է հարցվածների 72 տոկոսը միայն: Հայաստանն առաջին տեղում է նաեւ ԽՍՀՄ-ի կողմնակիցների թվում: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Խորհրդային Միության տապալումը բացասական երեւույթ էր, մինչդեռ Ռուսաստանում այդպես է կարծում բնակչության 69 տոկոսը, Բելառուսում՝ 54 տոկոսը, Վրաստանում 42 տոկոսը, իսկ Էստոնիայում 15 տոկոսը միայն: Հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 38 տոկոսը նաեւ դրական է գնահատում Ստալինի դերը: Խորհրդային Միության կարոտով ապրող հարցված հայերի երկու երրորդը սակայն համարում է, որ անհրաժեշտ է սերտ համագործակցել Արեւմուտքի եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ, իսկ կեսից ավելին ժողովրդավարական համակարգի կողմնակից են: Համեմատության համար, ժողովրդավարության կողմնակից են նաեւ վրացիների եւ ռումինացիների կեսից ավելին, մինչդեռ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում ժողովրդավարական համակարգի կողմնակից է բնակչության ընդամենը մեկ երրորդը:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Երեք սցենար՝ հունիսի 7-ից հետո․ Երվանդ Բոզոյան (video) Եվրախորհրդարանի բանաձևը պահանջում է հայ գերիների անհապաղ ազատ արձակում ԵՄ-ը թող ուշադիր լսի՛ Փաշինյանի այս խայտառակության մասին (video) Ադրբեջանի խորհրդարանը որոշել է կասեցնել Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները Թրամփը Իրաքի նոր վարչապետին հրավիրել է Վաշինգտոն Երթուղային ավտոբուսի մասնակցությամբ վթար է եղել Ադրբեջանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Մոթակին նոր նախազգուշացմամբ է հանդես եկել Բաքվի և ԱՄԷ-ի հասցեին Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում Գնացե՛ք, գաղտնալսողից հարցրեք․ 100 դոլար անգամ չենք տա ընտրակաշառք․ Սամվել Կարապետյան (video) ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու թռչող սարքը վնասվել է Պարսից ծոցի երկնքում ԱՄՆ ռազմածովային ուժերը շրջափակման ընթացքում կալանել են Իրանի հետ կապված 44 առևտրային նավ ԱՄՆ-ն մոտ 50 մլրդ դոլար է ծախսել Իրանի դեմ գործողության վրա Փաշինյանի հայտարարությունը տեղավորվում է Ադրբեջանի հանցագործություններն արդարացնելու տրամաբանության մեջ. Արցախի ՄԻՊ Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը շարունակում է Ակտաուի մոտ AZAL ինքնաթիռի կործանման հետաքննությունը ԱՄՆ նախագահը պատմել է, թե ինչու չի սիրում զրահաբաճկոն կրել Ջուր չի լինի Էրեբունի վարչական շրջանում` բացառությամբ Արցախի պողոտայի և Սարի Թաղի Պակիստանը մնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների պաշտոնական միջնորդը. Բաղայի 5 հարց հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին. ո՞րն է եղել նրա առաջին աշխատանքը․ «Ուժեղ Հայաստան» #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է անելու Նիկոլը Մուսթաֆաևի հետ միասին մեկ ամսից․ Հայկ Նահապետյան (video) «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային ցեղասպանությունը Քաղաքացին իր ավանակին ներկել էր զոլերով և տարել Մյասնիկյան պողոտա․ այգու զեբրերն ապահով են Մայիսի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի Պատմական ու աննախադեպ ամոթ․ ի՞նչ ասաց Նիկոլը (video) Իրավիճակը փակուղային է. հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Իրանի համար, ո՛չ ԱՄՆ-ի համար, ոչ էլ Իսրայելի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am