Աղմկահարույց կադրային ջարդի հետքերով

Այսօր լրատվականների թոփ լուրերի առաջին հորիզոնականում էր Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված կադրային ժարդը: Գրասենյակի 10-ց ավելի աշխատակիցների՝ վարչության պետերի եւ բաժնի պատասխանատուների Նիկոլ Փաշինյանն ազատել էր առանց հավելյալ պարզաբանման: Թե ինչո՞ւ, հարցն այս օդում կախված հուզում էր բոլորին: Հատկապես, որ կադրային այս հունձքին նախորդել էր ոչ պակաս աղմկահարույց տեղեկություն առ այն, որ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը 7 ամսում 82.992.200 ՀՀ դրամ պարգևավճար է ստացել: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ունի 48 աշխատակից: Լրատվամիջոցների՝ պարգեւատրումների մասին կառույցից մայիս ամսվա ընթացքում ստացած պաշտոնական տվյալները համադրելով ստացվում էր, որ գրասենյակի աշխատակիցներին հատկացվել է միջինը 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ամսական պարգևավճար, որն էլ համամասնորեն աշխատակիցների միջև բաժանելու դեպքում՝ ստացվում է յուրաքանչյուրին ամիսը 520 դոլար պարգևավճար:
Թե հատկապես ո՞ր կատարած աշխատանքի արդյունքում են պարգևատրվել նորաստեղծ կառույցի աշխատակիցները, որեւէ մեկին հայտնի չէր, թեեւ չարագուշակումներ էին արվում, թե օրնիբուն աշխատել են, ներդրումների ծով բերել Հայաստան, ներգաղթ կազմակերպել եւ այլն

Թվում էր, թե վարչապետը երկու ամիս անց որոշել է պատժել ոչինչ չարած, բայց իրենց մեծ պարգեւների արժանացրած պաշտոնյաներից, հատկապես, որ երկրում կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակ է եւ պետք է օպտիմալացնել բյուջեի համար բեռ դարձածներին: Գրասենյակը տեւական ժամանակ խորհրդավոր լռություն պահպանեց՝ չմեկնաբանելով համատարած ազատումների լուրերը, գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ արձակուրդում է, հավանաբար երկրում չէ եւ նրա կողմից էլ որեւէ պարզաբանում չլսվեց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեռեւս երկու տարի առաջ իշխանությունների նախաձեռնած կառուցվածքային փոփոխություններից հետո համապատասխան փոփոխություն պետք է կատարվեր նախարարությունից վարչապետի ենթակայության տակ մտած այս կառույցի կառուցվածքում, որ համաձայն նոր կառույցի կանոնադրության՝ ընդամենը երեք վարչության պետ պետք է ունենար այն, ոչ թե մի քանի անգամ ավելի: Բայց քանի որ մեր իշխանությունում օրնիբուն աշխատում են, քիթը սրբելու ժամանակ չունեն անգամ պետական ապարատը օպտիմալացնելու եւ բյուջե տնտեսելու հարցում, ուստի երկու տարի շարունակ կառույցը գործել է ուռճացված աշխատակազմով, իսկ աշխատակզմը բյուջեի հաշվից միլիոնավոր պարգեւավճարներ է ստացել: Բա կոռուպցիան պոզով-պոճով է լինո՞ւմ: Կարծում ենք, որ միայն պաշտոնանկություններով գործընթացը չպիտի ավարտվի եւ մարդիկ, որոնք իրավասու չպետք է լինեին աշխատել կառույցում, բայց աշխատել ու վարձատրվել են, պետք է վերադարձնեն բյուջեի միջոցները:

Անի Սահակյան

դիտվել է 3212 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am