Ինչու է Փաշինյանն ամեն գնով ուզում ՍԴ գործուղել աղմկահարույց թեկնածուին

Կառավարության առաջադրրած ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի եւ իշխանական պատգամավորների՝ ավելի քան երեք ժամ տեւած հադիպումը կարծես թե բուռն մթնոլորտում է անցել: Դա պարզորոշ դարձավ լրագրողների հետ թեկնածուի ճեպազրույցից: Հայտնի է, որ իշխանական ֆրակցիայում այս թեկնածությունը մեծ դիմադրություն է առաջադրել՝ պայմանավորված հոր՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի հանգամանքով: Ավագ Ավետիսյանի ձեռամբ են դակվել Սերժ Սարգսյանի իշխանության տարիների իրավական բոլոր աղմկոտ վճիռները, այդ թվում մարտիմեկյան գործերով: Այս փաստն ինքնին խնդրահարույց է եւ իշխանական պատգամավորների ՀԱԿ-ական թեւը ամեն ինչ անում է, որպեսզի Վահրամ Ավետիսյանի ոտքը ՍԴ չմտնի: Նրանք համարում են, որ դա կլնի խայտառակություն թե բարոյական տեսանկյունից, թե իրավական, քանզի թեկնածուն առնվազն կաշկանդված է լինելու հոր կայացրած վճիռների անաչառ քննության հարցում, եթե չասենք, որ թեկուզ անուղղակիորեն փորձելու է իր ազդեցությունն ունենալ:

Դեմ է նաեւ ՍԴ դատավարո Վահե Գրիգորյանը՝ կրկին նույն պատճառով: Հաշվի առնելով, որ նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է , իսկ վերջինս իր ազդեցության ներքո պատգամավորների մեծ խմբավորում ունի, ապա իշխող ֆրակցիայում կարելի է ասել գերակշռող հատվածը դեմ է թեկնածուին եւ հնարավոր է, որ տապալվի նրա ընտրությունը:

Ինքը՝ թեկնածուն իր խոսքի տողատակերում հասկացրեց նման սցենար, ասելով, որ այս պարագայում դատավորները պատգամավորներն են եւ պետք է սպասել նրանց որոշմանը: Չբացառեց նաեւ ինքնաբացարկի հավանականությոնը՝ ակնարկեց, թե դա կախված է հանրային արձագանքներից; Ավետիսյանի համար մի բան փաստ է, որ Իմ Քայլի գերակշռող մասը իրեն ծանոթ չեն, չգիտեն իր մասնագիտական ունակությունները եւ առաջնորդվել են մամուլի հրապարակումներով: Միեւնույն է՝ չի ընդունում հոր գործոնով իրեն ուղղված քննադատությունները:

Ի պատասխան նկատառման, թե ժամանակին հայրն է դակել քաղաքական դատավարությունների, այդ թվում «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները, եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները և նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել իր թեկնածությունը, Վահրամ Ավետիսյանն ասաց. «Այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Իմ մոտեցումը հետեւյալն է, որ ես ամենեւին չեմ ուզում արդարացնել նորանկախ Հայաստանում դատական համակարգում առկա խնդիրները: Նաեւ չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը»:
Համաձայնեք՝ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՍԴ-ի շուրջ: Թվում էր, թե ՍԴ-ն գործող կազմը աղմկահարույց եւ հակաիրավական ճանապարհով լուծարելուց հետո իշխանությունը պետք է հազար չափի, մեկը կտրի սկզբունքով ընտրի հնարավորնս անխոցել, քաղաքականապես չեզոք թեկնածու, բայց չգիտես ով, չգիտես ինչու դեմ է տվել Վահրամ Ավետիսյանին, մամուլում, ի դեպ, երկու անուն է շրջանառվում՝ վարչապետի իրավական խորհրդատու Աննա Վարդապետյանի եւ նախարար Ռուստամ Բադասյանի:

Վարդապետյանը Վճռաբեկում եղել է թեկնածուի հոր օգնականը: Հիմա, կամ այս աղջիկը որոշել է ինքնագլուխ լավություն անել նախկին շեֆին՝ կրակի մեջ գցելով գործողին, հատկապես, որ Փաշինյանը նրան լայն լիազորություններով է շնորհել, եթե Աննա Հակոբյանը վարչապետի՝ անձնական հարցերով թագուհին է, Վարդապետյանն էլ՝ իրավական: Այդուհանդերձ քիչ հավանական ենք համարում այս սցենարը, քանզի դժվար թե խորհրդականն այդպիսի համարձակություն ունենար, եւ Փաշինյանի դեմ ժամանակին վճիռ կայացրած մարդու զավակին ներկայացներ լավագույն թեկնածու: Ակնհայտ է, որ շուրջ մեկ տարի է Մարտի 1-ի գործը Փաշինյանի համար այլեւս այն կարեւորությունը չունի , որքան ՀԱԿ-ական շրջանակ ների համար: Զոհերի եւ տուժածների իրավահաջորդների փոխհատուցման հարցը լուծելով Փաշինյանին թվում է, թե լուծեց նաեւ խնդիրը, գործը բացահայտվեց, նա այսպիսի հայտարարություններ էլ արեց, իսկ թե ինչ է կատարվում իրականում, բոլորս եք տեսնում: Հիմա հարց է առաջանում՝ Մարտի 1-ի գործով դատավճիռների կնքահոր որդին ինչու է օդուջրի պես հարկավոր Փաշինյանին եւ նա կարծես թե դեմ գնալով թիմին որոշել է ամեն գնով իր թեկնածուին գործուղել ՍԴ, սա նշանակում է, որ վարչապետը հույժ կարեւոր գործեր ունի հայր եւ որդու մասնակցությամբ՝ գործեր կոծկելու, փակելու, որոշների դեմ սարքելու ուղղությամբ:

Անի Սահակյան

դիտվել է 2516 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am