Ո՞ւմ կլսի Փաշինյանը. Պատերազմի բռնկման վտանգն ու վրեժի ծարավ թշնամիները

Երկու օր առաջ, ինչպես տեղեկացրել էինք, հեռախոսազրույց էին ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, որի ընթացքում քննարկել են իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական պետական սահմանին: Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, իսկ Պուտինն ընդգծել էր լարվածության սրացմանը նպաստող ցանկացած գործողություն կանխելու կարևորությունը:

Հայաստանի գործընկեր պետություններն ակնհայտորեն խիստ մտահոգված են Հայաստան-Ադրբեջան պատերազմի բռնկման վտանգով, որում կարող է մասնակցություն ունենալ Թուրքիան:

Հայաստանի պաշտպանության նախարարը վերջին օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ:
Դավիթ Տոնոյանը նախօրեին ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:

ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում հակառակորդի կողմից մեծ քանակությամբ արդիական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: Հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային խնդիրները, զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից, ասվում է ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Նրանք քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը:

Տոնոյանը դեսպանին է ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը՝ ընդգծելով ռուսաստանյան կողմի կառուցողական և կայունացնող դերակատարությունը: Դավիթ Տոնոյանը ներկայացրել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքական և բուն ռազմական քայլերի վերաբերյալ իր գնահատականները և նշել, որ ՀՀ զինված ուժերը, ինչպես նաև համապատասխան ուղղությամբ հայ-ռուսական միացյալ խմբավորման ստորաբաժանումները բոլոր հետախուզական միջոցներով շարունակում են մշտական ռեժիմով հետևել, վերլուծել և պատրաստ լինել իրավիճակի ցանկացած զարգացման, ասված է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Դեսպան Կոպիրկինը իր հերթին վերահաստատել է տարածաշրջանում կայունության հաստատման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ ռուսաստանյան կողմն այդ ուղղությամբ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները: Տոնոյանն ու դեսպանը քննարկել են նաև երկկողմ ռազմական համագործակցության, այդ թվում՝ համատեղ մարտական պատրաստության, Հայաստանի և Ռուսաստանի տարածքում անցկացվելիք զորավարժությունների պլանավորման և կազմակերպման ընթացքը:

Տոնոյանը երեկ մեկ այլ կարևոր հանդիպում է անցկացրել: Տոնոյանը՝ թուրք-ադրբեջանական համատեղ երկշաբաթյա զորավարժությունների մեկնարկի օրը, ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Տոնոյանը նշել է, որ զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։ Նա շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։
Իսկ հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հանդիպում էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս Երկու համանախագահ երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպանների և ռազմական կցորդների հետ:

Թուրքիայի երազանքը՝ Հարավային Կովկասում ազդեցությունն էլ ավելի մեծացնել՝ գիտակցում են բոլոր երկրները: Մեր տարածաշրջանի բոլոր խաղացողները ուշադիր հետևում են զարգացումներին:

Հայաստանը պետք է զգոն լինի, բայց և զգոն պետք է լինեն՝ Հայաստանի գործընկեր պետությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները՝ հատկապես, քանի որ գործ ունենք թուրք-ադրբեջանական միասնության հետ, որոնք բացահայտ հասկացնել են տվել, որ՝ «վրեժի ծարավ» են:

Այս առումով կարևոր է, որպեսզի Հայաստանի ներսում էլ իշխանությունը ոչ միայն զգոն լինի, այլև չտրվի ոչ անտեղի ոգևորվելու, ոչ էլ արկածախնդիր քայլերի:

Որքան էլ իշխանությունն իր արբանյակներով հայտարարի, որ նման իրավիճակում միասնություն է հարկավոր՝ նա պետք է ականջալուր լինի, թե ինչ են ասում ընդդիմադիրները:

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որը վստահաբար ծանր նստվածք կթողնի իշխանությունների վրա:

Ի՞նչ շեշտադրումներ արեց Քոչարյանը... Ասվեց այն, ինչի մասին արդեն մի քանի ամիս բարձրաձայնում են, որ Փաշինյանի ղարաբաղյան կարգավորման «կետը»՝ էլ ավելի է բարդացրել իրավիճակը:

«Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանն այդքան էլ խաղաղասեր չէ, և Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության։ Հատկապես Դուշանբեից հետո մեր հանրությանն ինչո՞վ էին կերակրում, որ ունենք շատ կոնստրուկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք, և եթե հանկարծ իրենք չգնան հարցի կարգավորման՝ խաղաղ ճանապարհով, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին»,-երեք հեռուստաընկերությունների լրագրողներին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք այսօր ունենք ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն՝ Ադրբեջանում, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ՝ Ադրբեջանում։ Այս երկու հանգամանքը, երբ միանում են իրար հետ, պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Կառավարությունն այսօր պետք է խոստովանի, որ երկու տարվա ընթացքում սխալ քաղաքականություն է վարվել այս հարցի շուրջ և պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»,-ասաց նա։

Սա կարևոր արձանագրում է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հատկապես Աննա Հակոբյանը բավական հաճախ է հանդես գալիս խաղաղասիրական ելույթներով:

Մեկընդմիշտ պետք է արձանագրենք, որ՝ Ադրբեջանում չկա հասարակություն, որը ձգտում է խաղաղության հայերի հետ: Ադրբեջանում կա մի ժողովուրդ է, որը Հայաստանն ու հայերը համարում է թշնամի:

Ռոբերտ Քոչարյանը ֆիքսեց նաև, որ հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ: «Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել` Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլ արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը, սա է կատարվել: Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլև արժանի հակահարված տալով, իրենք են բարելավել իրենց դիրքերը․ սա է կատարվել սահմանի այդ հատվածում», ասաց Քոչարյանը՝ անդրադառնալով հուլիսին Տավուշի սահմանի մոտ ծավալված մարտական գործողություններին։

Ըստ նրա՝ ընդհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի, սա տևելու է երկար և եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, հակառակն է տեղի ունենում մյուս կողմի համար: «Դրա համար պետք է միշտ մտածել դիրքերը ամրապնդելու մասին, ինչը մենք չէինք անում վերջին երկու տարվա ընթացքում, իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը, հավանաբար սովորել էին, որ այդպես պետք է լինի ,երբ կանխվեց, ապա այս ձևով խաղաղ բնակչությանը ռմբակոծելով իրենք փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պատճառով՝ վերադարձնել այն, ինչի համար սա սկսվել է՝ բարելավել դիրքերը»,- ասաց նա:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4394 անգամ
Լրահոս
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video) ՌԴ և Նոր Նախիջևանի թեմից վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր են ստացել ևս 2 հոգևորական Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված խնդիրները լուծելու համար Ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Սաղաթելյանի տանը քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ. ՔԿ Զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանը մտադիր է Գագիկ Ծառուկյանին սնանկացնել․ «Հրապարակ» Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր Կառավարությունում. «Իրավունք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am