Քոչարյանի վերադարձը

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տևական դադարից հետո հարցազրույց է տվել հայաստանյան երեք հեռուստաընկերությունների։ Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական վերջին զինված բախումներին, տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես թուրքական գործոնի վեկտորին, հայ-ռուսական հարաբերություններին, Արցախի բանակցային գործընթացին և այս հարցում Հայաստանի հեղափոխական իշխանության՝ իրականությունից կտրված դիրքորոշմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրներին։

Քոչարյանն ըստ էության ուղենիշային գնահատականներ է հնչեցրել պետության առջև ծառացած առաջնային բոլոր խնդիրների վերաբերյալ՝ ցուցաբերելով իրեն հատուկ վերլուծական և խորքային ընկալումներ։ Նա նշել է, որ նույնիսկ 91-94 թթ․՝ պատերազմի ժամանակ, Մոսկվայում կամ ԱՄՆ-ում երբեք հայ-ադրբեջանական այսպիսի բախումներ, ինչպիսիք եղան տավուշյան դեպքերի օրերին, չեն եղել: «Մենք պետք է ֆիքսենք երկու կարևոր փաստ, որ մենք ունենք այսօր ոչ միայն ռևանշի ձգտող Կառավարություն Ադրբեջանում, այլ նաև ռևանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում։ Երբ այս երկու հանգամանքը միանում են, պատերազմի վերսկսման վտանգը մեծ է լինում։ Ադրբեջանի Կառավարության կոնստրուկտիվիզմի հետ հույսեր կապելու բանաձև չկա։ ՀՀ Կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարել այս հարցի շուրջ, և պետք է ընդունենք, որ ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Անդրադառնալով ադրբեջանա-հայկական ռազմավարության մշակման մասին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, Քոչարյանն անթույլատրելի է համարել այսօրվա իշխանությունների՝ ամեն ինչ զրոյական կետից սկսելու գործելաոճը․ «Այսպիսի լուրջ հարցերում օրիգինալությունը, զրոյական կետից սկսելը նպատակահարմար չէ և լավ բանի չի բերելու, սա շատ ավեի լուրջ է»,- ասել է նա և հավելել, թե գրեթե բոլոր հարցերում վերադառնում են այն կետին, որտեղից սկսել են, որը եղել է մինչ այդ։
Պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի վերջին ակտիվությունը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ տարածաշրջանում հզոր պետությունները փորձում են իրենց դերակատարությունը ընդգծել, որը աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների արդյունք է։ «Թուրքիայի ամբիցիաները այսօր եւ 10-15 տարի առաջ էապես տարբերվում են իրարից, եւ սա մի գործոն է, որի հետ պետք է հաշվի նստենք։ Սա շատ լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր ելույթ են ունենում ռուսական բազաները Հայաստանից հանելու մասին, ովքեր ցույցեր են անում ՌԴ դեսպանության դիմաց, որոնց հիմնական թիրախը ռուսական ռազմաբազան է Հայաստանում: Հիմա այդ մարդիկ ոչ միայն պետք է զգաստանան, այլ պետք է հասկանան, թե ինչ հետեւանքներ կարող էին լինել Հայաստանի համար, եթե Ռուսաստանը ներկայացված չլիներ Հայաստանում ռազմական բազայով»,- նշել է Քոչարյանը՝ նկատելով, որ ՆԱՏՕ-ի զորամիավորումների կազմում ամենից մեծը Թուրքիայի բանակն է՝ իր հնարավորություններով։

Իսկ այս օրերին Նախիջևանում ընթացող թուրք-ադրբեջանական զորավարժությունները, ըստ նախագահ Քոչարյանի, ուժի ցուցադրում են, սակայն ՀՀ-ի վրա հարձակման կամ ներխուժման տարբերակը իրատեսական չէ։ «Դա անկասկած ուժի ցուցադրում է, եւ զգուշացում է, որ կարող է լինել նաեւ նման կարգի զարգացում: Նման կարգի մաասշտաբային զորավարժությունները ոչ միայն զորավարժություններ են զորավարժությունների համար, այլեւ` լուրջ քաղաքական ազդակ են տարածաշրջանի բոլոր երկրների համար: Չեմ կարծում, որ դա կարող է վերածվել ներխուժման, բայց այն հանգամանքը, որ քեզ ուղղակի ասում են, որ սա հնարավոր սցենար է, այո, այդպես է»,- ասել է երկրորդ նախագահը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակցությունները դադարեցնելու մտադրության մասին հայտարարությանը՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է․ «Բանակցություններն ավելի լավ են, քան ցանկացած պատերազմ, բայց շանտաժի ենթարկվել չի կարելի: Պետք է սկզբունքայնություն դրսևորել: Այո, ռիսկեր կան, բայց մենք միշտ գնացել ենք ռիսկի և հաջողել ենք: Չեն ուզում բանակցել, ուրեմն չենք բանակցի: Երբ իրենք հասկանան, որ բանակցություններին այլընտրանք չկա, դրանք կվերականգնվեն»:
Նախագահ Քոչարյանը խոսել է նաև տնտեսական ներկա իրավիճակի մասին՝ նշելով, որ հակահամաճարակային միջոցառումները բավարար արդյունավետություն չունեն․ «Եթե դու արգելել ես մարդկանց աշխատել, դու նրանց պետք է օգնություն տրամադրես՝ այնքան ամիս, որքան արտակարգ դրությունը շարունակվում է: Երբ 18-20 ծրագրի մասին է խոսվում, այս ամենը չափազանց անբավարար է: Պանդեմիան այսպիսի ազդեցություն չպետք է ունենար մեր տնտեսության վրա, և կառավարության քայլերը համարժեք չեն ստեղծված իրավիճակին: Սովի, չեմ կարծում, որ հասնենք, բայց տնտեսությունը լուրջ անկում է ապրելու», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Նրա խոսքով՝ կառավարությունն իր քայլերով կարող է խրախուսել կամ սպանել ներդրումները. տնտեսությունը կառավարության քաղաքականության արդյունք է: Հնարավոր է նաև կրկնել տարիներ առաջ գրանցած տնտեսական հաջողությունները:
Ընդհանուր առմամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները հավասարակշռված են, իսկ որ ամենկարևորն է ՝ չեն կրում բանտային կյանքի շտամպը․ ոչ մի նեղացվածություն, ոչ մի անձնական պրիզմա, եթե խոսքը պետական խնդիրների մասին է։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4883 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am