Հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ. այսօրվա Կառավարությունը պետք է խոստովանի. Քոչարյան /տեսանյութ/

«Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլ արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը, սա է կատարվել:   ՀՀ ԶՈւ-երը արձագանքել են ժամանակին, արագ և համարժեք, դրանից հետո փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը: Ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այս լոկալ միջադեպին եղել այսքան ցավալի: Մենք պետք է դիտարկենք այս ամենը անցած երկու տարվա կտրվածքով: ի՞նչ էր տիրում սահմանի վրա, ի՞նչ էր տիրում հայ-ադրբեջանական շփման գծում»,- երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի դիմած սադրանքին:

«Ընդհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի, սա տևելու է երկար և եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, հակառակն է տեղի ունենում մյուս կողմի համար: Դրա համար պետք է միշտ մտածել դիրքերը ամրապնդելու մասին, ինչը մենք չէինք անում վերջին երկու տարվա ընթացքում, իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը, հավանաբար սովորել էին, որ այդպես պետք է լինի ,երբ կանխվեց, ապա այս ձևով խաղաղ բնակչությանը ռմբակոծելով իրենք փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պատճառով՝ վերադարձնել այն, ինչի համար սա սկսվել է՝ բարելավել դիրքերը»,- ասել է նա:

«Առաջին հետևությունը այն է, որ պարզվեց Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չի, Ադրբեջանը խաղաղասեր չէ, Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ չէ խաղաղության: Մեր հանրությանը ինչպե՞ս էին կերակրում՝ ունենք կոնստրուկտիվ հակառակորդ, որի հետ բանակցում ենք, եթե չգնան խաղաղ կարգավորման, կդիմենք Ադրբեջանի ժողովրդին: Ի՞նչ մնաց այս երկու տարվա որդեգրած դիրքորոշումից, մի բան մնա՞ց, թե՞ չէ»,- նշել է  երկրորդ նախագահը:

Քոչարյանը հավելել է, որ նույնիսկ 91-94 թթ պատերազմի ժամանակ այսպիսի բախումներ Մոսկվայում կամ ԱՄՆ-ում երբեք չեն եղել. «Մենք պետք է ֆիքսենք երկու կարևոր փաստ, որ մենք ունենք այսօր ոչ միայն ռևանշի ձգտող Կառավարություն Ադրբեջանում, այլ նաև ռևանշի ձգտող ժողովուդ Ադրբեջանում, երբ այս երկու հանգամանքը միանում են, պատերաազմի վերսկսման վտանգը մեծ է լինում․ բանաձև՝ ժողովրդին դիմելու, հույսեր կապելու Ադրբեջանի Կառավարության կոնստրուկտիվիզմի հետ, չկա, ՀՀ Կառավարությունը պետք է խոստովանի, որ սխալ քաղաքականություն է վարել այս հարցի շուրջ և պետք է ընդունենք, որ ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ»:

դիտվել է 374 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am