Բոլորը հոգնեցին Ալիևից այդ նախադասությունը սպասել՝ բացի Փաշինյանից

Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես բացառեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը, քանի դեռ հայ-ադրբեջանական լարվածությունը չի հանգուցալուծվել։ «Մեզ համար անընդունելի են սպառնալիքներով Հայաստանը բանակցային գործընթացի մեջ ներքաշելու փորձերը», - ռուսական РБК-ին տված հարցազրույցում ասել է նա, ընդգծելով՝ թող որևէ մեկը պատրանքներ չունենա, թե կարող է Հայաստանի հետ խոսել սպառնալիքների լեզվով։

Փաշինյանը նշել է, որ մի քանի անգամ՝ հրապարակային և աշխատանքային միջավայրում խորհուրդ է տվել Իլհամ Ալիևին Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով չխոսել, քանի որ «դա որևէ արդյունքի չի բերի»։

Փաստացի Փաշինյանը նախապայման է դրել: Շատ լավ՝ ինչպե՞ս է հասնելու Փաշինյանը իր առաջ քաշած հրադադարի խախտման դեպքերի մոնիտորինգի և քննության մեխանիզմի ստեղծմանը, որի մասին 2016թ. ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը շարունակ պնդում էր, իսկ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո՝ Փաշինյանի իշխանությունը հարկ էլ չէր համարում հիշատակել: Արդյունքում Բաքուն դրա մասին առանց այն էլ չէր ցանկանում հիշել, այժմ՝ ի՞նչ է փոխվելու, որ Ալիևը համաձայնի Փաշինյանի հիշեցրած դիրքորոշմանը:

Իրականում Բաքուն օգտագործելու է Փաշինյանի առաջ քաշած պայմանը՝ Հայաստանին ներկայացնելով որպես ապակառուցողական կողմ:

Երեկ Բաքուն նման փորձ արդեն արեց:

Պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե անընդունելի է համարում բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ առաջադրելու՝ Հայաստանի փորձերը։ «Եվս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևան, անօգուտ որակելով «բանակցային ձևաչափը և խնդրի բուն էությունը փոխելու՝ պաշտոնական Երևանի փորձերը»։

Նկատենք, ռուսական РБК-ին տված հարցազրույցում, Փաշինյանը ընդգծել էր, որ ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ. «Եթե Ադրբեջանի նախագահն ուզում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ, ստացվում է, որ նա ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է Հայաստանը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը»։

Փաշինյանը վերահաստատել է դիրքորոշումը, որի մասին հայտարարում է իշխանության գալու առաջին իսկ օրից՝ խնդիրը հնարավոր է լուծել միայն այն ժամանակ, երբ բանակցություններին կմասնակցեն նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քվեն ստացած ներկայացուցիչները։

Արցախի մասնակցության հարցը Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է 2018թ.-ից սկսած: Այդ մասին բարձրաձայնելուց բացի՝ պարզ չէ, թե ինչ աշխատանք է տարվում օրինակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Երբ Փաշինյանն այդ մասին հայտարարում է՝ Բաքուն անմիջապես հակադարձում է, թե տեսեք՝ Հայաստանը ցանկանում է փոխել ձևաչափը:

Հիմա կամ Հայաստանը հստակ պետք է պայման դնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև, կամ՝ պետք է շարունակի բանակցել առայժմ առանց Արցախի մասնակցության:
Փաշինյանը նաև հիշեցրել է՝ Ադրբեջանի առաջնորդը մինչ օրս անարձագանք է թողել նաև իր առաջարկած բանաձևը, ըստ որի հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ժողովուրդների համար. «Ես նաև առաջարկել եմ հայերին ու ադրբեջանցիներին դադարեցնել միմյանց հասցեին վիրավորանքները սոցիալական ցանցերում, իրենց դնել դիմացինի տեղը և փորձել հասկանալ՝ ինչո՞ւ են հայերն այդպես մտածում, կամ՝ ինչո՞ւ են ադրբեջանցիները այդ կարծիքին»։

Երևի թե բոլորը հոգնեցին Ադրբեջանի նախագահից այդ նախադասությունն ակնկալել՝ բացի Փաշինյանից: Ինչպես կարելի է աչքի առաջ տեսնել ալիևյան ռեժիմի ռազմատենչ, խաբեբա ու նենգ էությունն ու ակնկալել, որ նա մի օր կարող է հայտարարել, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ու Արցախի համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1810 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am