Թուրքիայի զորքերն ու զրահատեխնիկան՝ ՀՀ սահմանի մոտ. Փաշինյանի զգուշավոր ակնարկը Պուտինին

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը CNN Türk-ի եթերում, անդրադառնալով այսօրվանից մեկնարկելիք Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ զորավարժություններին, փոխանցել է պաշտոնական Անկարայի մեսիջը՝ «Ադրբեջանը մենակ չէ»: «Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ ենք ունենալու, քանի որ նրանց հետ ռազմական անվտանգության և համագործակցության պայմանագիր ունենք: Որտեղից էլ սպառնան Ադրբեջանին, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիան մինչև վերջ կշարունակի լինել Ադրբեջանի կողքին: Սակայն սա չի նշանակում, որ այսպիսով փակում ենք դիվանագիտության դռները», - ասել է Քալընը՝ նկատի ունենալով նախօրեին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները տարածաշրջանային մի շարք հարցերի թվում քննարկել էին նաև հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեման: Քալընի խոսքերով, այս հարցում նախագահ Էրդողանի դիրքորոշումը հստակ է. - «Մենք Ադրբեջանի կողքին ենք, Ադրբեջանի միությունը, միասնությունն ու անվտանգությունը նաև մերն է: Եվ այստեղ ոչ մի կասկած չկա: Իր մոտեցման մասին Էրդողանը հայտնել է նաև Պուտինին՝ նրան առաջարկելով օգտագործել Հայաստանի հետ հարաբերությունները լարվածության թուլացման համար»:

Քալընն ընդգծել է, որ երկու նախագահների հեռախոսազրույցը արդյունավետ է անցել. «Համաձայնության են եկել միասին աշխատել, լարվածությունը նվազեցնելուն ուղղված քայլեր ձեռնարկել, կողմերին առաջարկներ անել և անմիջապես բանակցություններ սկսել: Նա հույս է հայտնել, որ առաջիկա օրերին այս պայմանավորվածության արդյունքը կերևա:

Էրդողանի, առհասարակ թուրք պաշտոնյաների խոսքը ոչինչ չի նշանակում: Նրանք կարող են ասել մի բան՝ անել հակառակը: Ինչ պայմանավորվածության մասին է խոսքը՝ անհասկանալի է:

Եթե Մոսկվան պահանջել է Թուրքիայից կայունությանը նպաստել, այլ ոչ թե ավելի թեժացնել իրավիճակը Հայ-ադրբեջանական սահմանին՝ ինչպե՞ս հասկանալ թուրք-ադրբեջանական շարունակվող սպառնալիքներն ու այսօրվանից մեկնարկող մինչև օգոստոսի 10-ը շարունակվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները:

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցության դաշինքի շրջանակներում վաղը օդային ու ցամաքային համատեղ զորավարժություններ կսկսվեն: Օդային ուժերը հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը զորավարժություններ կանցկացնեն Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում: Իսկ ցամաքային ուժերի զորավարժությունները տեղի կունենան օգոստոսի 1-5-ը՝ Բաքվում և Նախիջևանում:

Զորավարժություններին ներգրավված են մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր: Anadolu գործակալության հաղորդմամբ, զորավարժություններին մասնակցող թուրքական ցամաքային զորքի և զրահատեխնիկայի մի մասը արդեն իսկ մտել է Նախիջևան:

Սահմանին տեղի է ունեցել զորքի դիմավորման, երկու երկրների դրոշների փոխանակման հանդիսավոր արարողություն: Թուրքական ռազմաօդային ուժերը վայրէջք են կատարել Բաքվում:

Չնայած Թուրքիան և Ադրբեջանը ամեն տարի նմանօրինակ համատեղ զորավարժություններ են անցկացնում, այս անգամ դրանց հատուկ ուշադրություն ու կարևորություն է տրվում հայ-ադրբեջանական սահմանային բախումների ֆոնին:
Մամուլում արդեն իսկ հրապարակումներում կարծիքներ են քննարկվում Հայաստան-Թուրքիա պատերազմի բռնկման մասին, ու այդ համատեքստում քննարկում են՝ արդյոք Ռուսաստանը լիովին կաջակցի Հայաստանին:

Երեկ նույն հարցը բարձրացրեց Փաշինյանը: Ենթատեքստը պարզ էր՝ իսկ եթե հանկարծ Ռուսաստանը չաջակցի Հայաստանին...

Ռուսական РБК-ին տված հարցազրույցում ասել է Փաշինյանը ծավալուն անդրադարձ արեց Թուրքիայի պահվածքին: «Առաջին հերթին՝ դա Թուրքիան էր, որ հրահրում էր հակամարտությունը։ Թուրքիայի նախագահը ոչ միայն չի ճանաչում 1915 թվականի Հայոց ցեղասպանության փաստը, այլև արդարացնում է Ցեղասպանությունը։ Եվ կա մեկ այլ գործոն՝ Թուրքիան, ինչպես և այս դարասկզբին, երազում է վերահսկողության տակ առնել Կովկասը։ Եվ վերջին 30 տարիներին՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, թուրքերը ամենօրյա աշխատանք են տանում այդ երազը, այդ նպատակը իրականություն դարձնելու համար։ Եթե դա իրականություն դառնա, կարծում եմ՝ առաջին հերթին ռուսաստանցիների համար ակնհայտ է, թե ինչ հետագա աշխարհաքաղաքական հնարավոր հետևանքներ դա կունենա», - ասել է Փաշինյանը։

Քննադատելով Թուրքիային՝ նա միաժամանակ ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, առանձնացնելով հատկապես Ռուսաստանի «բացառապես կառուցողական» դերը։ Արձագանքելով քննադատություններին, թե ինչո՞ւ է Թուրքիան այդքան միանշանակ պաշտպանում Ադրբեջանին, մինչդեռ Ռուսաստանը նույն ոգով չի սատարում դաշնակից Հայաստանին, Փաշինյանը հիշեցրել է՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, միջնորդ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և նրա գործողությունները պետք է լինեն այդ համատեքստում։ «Ռուսաստանը չի կարող մի կողմ քաշվել այս իրադարձություններից, քանի որ այս խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանի կենսական կարևորության շահերին, այլև ՌԴ-ի համար կենսական կարևորություն ունեցող հետաքրքրություններին։ Այստեղ ոչ միայն տարածաշրջանային անվտանգության հարցն է որոշվում, այլև՝ համաշխարհային, քանի որ հիմա մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան թեժ է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում թեժացումը կարող է բերել գլոբալ աղետի»։

Ինչպես նկատում ենք Փաշինյանն էլ հայ-ադրբեջանական լարման ֆոնին չի բացառում պատերազմը Ադրբեջանի հետ՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ:

Մի կողմից Փաշինյանը, կարծես, ռուս լրագրողի հետ հարցազրույցում ներկայացնում էր ռուսական շահը՝ Հայաստանի հետ հարաբերություններով, մյուս կողմից, սակայն պարզ էր, որ նա դա ասում էր, քանի որ Պուտինի հետ իր հարաբերությունների ներկայիս մակարդակը թույլ չի տալիս վստահ լինել, որ այդ փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6777 անգամ
Լրահոս
«Խուժանների ու թուրքի նման հարձակվողնե՛ր․․․»․ Արամ Սարգսյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին (video) «Կաշիներդ քերթելու եմ․․․»․ Ավինյանն իրեն կորցրեց Երևանի քաղաքապետարանում (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ձև չունի․ չի կարողանալու այդ ռեժիմը հաստատել․ Երվանդ Բոզոյան (video) Սնանկացումից, մինչև․․․ ի՞նչ է որոշել Փաշինյանը Գագիկ Ծառուկյանի դեմ (video) ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են Վառելիք տեղափոխող բենզատարը բախվել է գնացքին «Նիկո՛լ, վերջնագրիդ ժամը եկել է. ոտքի՛ ժողովուրդ․․․». Ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի Առողջ եղեք, պիտի պատասխան տաք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ական Սուրեն Գրիգորյանին (video) Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա առթիվ ԱՄՆ Կոնգրեսում մամուլի ասուլիս կլինի Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 408 տոննա պարարտանյութ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով Ավինյանի բախտը բերեց Ամբողջ շենքը շրջափակել էին․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց իր տան խուզարկությունից (video) Ավինյանն ուրախացե՞լ է, որ ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չի կազմել․․․ (video) Լոռու փոխմարզպետ է նշանակվել Մոսկվան Երևանի քայլերը դիտարկում է որպես Արևմուտքի հարձակում ՌԴ ինտեգրացիոն կառույցների վրա․ Ուշակով Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է հարցաքննության ՇՏԱՊ․ «դու ով ես արա», «վեր ընգի տեղդ»․ ծեծուջարդ՝ Երևանի ավագանու նիստում (video) Շրջանների զգալի մասում սպասվում են անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան Ուշակովը՝ Փաշինյանի՝ Մոսկվա այցի մասին Լացներդ կգա՛․ Էս ինչ հեքիաթ եք պատմում․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում #ՈՒՂԻՂ․ Մոսկվա այցից առաջ Փաշինյանին խիստ զգուշացրել են․․․ ինչ է սպասվում այնտեղ․ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am