Աննա Վարդապետյանը «բոլոլա» է սարքել Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության գլխին

Կառավարության առաջադրած Սահմանադրական դատարանի թեկնածուի շուրջ աղմուկը չի դադարում: Իշխանության տունը նույնիսկ կռիվ է ընկել այս առաջադրումից: Անցած շաբաթ կառավարության նիստում վարչապետը ներկայացրեց ՍԴ իրենց թեկնածու Վահրամ Ավետիսյանին, ավելի ուշ պարզ դարձավ, որ երիտասարդ իրավաբանը ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանի կամակատար Դավիթ Ավետիսյանի որդին: Վերջինս 2008-ի հունվարից վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր, նրա ձեռքի տակով էին անցնում քրեական բոլոր գործերը, աղմկահարույց դատավճիռներ կայացնում:

Վահրամ Ավետիսյանն ինչպե՞ս է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տեսադաշտում, եւ ինչու են որոշել նրան ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, քանզի մինչ այդ տարբեր անուններ էին շրջանառվում, որոնց թվում նրա անունը չկար։ <<Հրապարակ>>-ի տեղեկություններով, նրա թեկնածությունն արդարադատության նախկին փոխնախարար, այժմ վարչապետի օգնական Աննա Վարդապետյանն է առաջադրել: Մենք օրերս անդրադարձել էինք այս օգնականին՝ գրելով, որ Վարդապետյանը զբաղված է վարչապետի հրահանգները մինչեւ դատական համակարգ իջեցնելով եւ համակարգի կուրացիայով: Վարդապետյանը երկար տարիներ եղել է Վահրամ Ավետիսյանի հոր՝ Դավիթ Ավետիսյանի օգնականը։

Նա վճռաբեկում աշխատանքի է անցել 2007 թվականին՝ եղել է իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, 1 տարի անց՝ արդեն ավագ մասնագետ, ապա՝ 2009 թվականի մարտից, 23-ամյա աղջիկը նշանակվել է վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի ավագ օգնական, հետո՝ խորհրդական։

2014-ին նշանակվել է դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ։ Ի դեպ, այստեղ ուշագրավ է նաեւ այն փաստը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իր օգնական վերցրել մի մարդու, ում օգնությամբ է Դավիթ Ավետիսյանը կազմել 2008 թվականի մարտիմեկյան գործերը եւ քաղբանտարկյալների, այդ թվում Նիկոլ Փաշինյանի դատավճիռը: Կամ Փաշինյանը աղջնակին որպես ինֆորմացիոն աղբյուր է իր մոտ պահում՝ պարզելու, թե ժամանակին ով, ինչ հրահանգ է տվել, ով ինչպիսի մասնակցություն է ունեցել, կամ էլ իր ղեկավարած իրավապահ համակարգում այնքան անգրագետ կադրեր են, որ մարտիմեկյան գործերով չեն կարողանում նորմալ գործեր կարել, Փաշինյանն էլ մնացել է Աննա Վարդապետյանի հույսին:

Վերադառնալով ՍԴ թեկնածուի եւ նա շուրջ չմարող աղմուկին: Արդեն նաեւ տեղեկություներ կան, որ Իմ Քայլում նույնպես պրետենզիաներ ունեն թեկնածուի հարցում, եւ շատ հնարավոր է, որ ՍԴ թեկնածուի ընտրությունը ձախողվի, նրան չգործուղեն ՍԴ:

Իմ Քայլի ներքին քննարկումների ժամանակ կարծիքներ են հնչել, որ ՍԴ դատավորի թեկնածուն պետք է առնվազն խոցելի անցյալ չունենա անգամ ընտանիքի հարցում, քանի որ իրենք առանց այն էլ հակաօրինական գործընթացի միջով են անցել եւ այդ ամենից հետո առնվազն չեզոք թեկնածու պետք է ներկայացնել: Եթե Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները, ըստ իրենց, սպասարկել են նախկիններին, ու հիմա էլ հավատ չեն ներշնչում հանրության մոտ, ապա նույնն արել է թեկնածուի հայրը եւ չկա որեւէ երաշխիք, որ նոր Հայաստանում էլ նույն անձը եւ իր որդին չեն գործի Սերժ Սարգսյանի ազդեցության ներքո:

Իմ Քայլում կարծում են, որ Աննա Վարդապետյանը սարքել է ոչ միայն վարչապետի, այլեւ ողջ իշխանության գլխին:

Անի Սահակյան

դիտվել է 5007 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am