Նիկոլ Փաշինյանի դուխը և լեհական ուսանելի փորձը

Լեհաստանի կառավարությունը հայտնել է, որ դուրս է գալիս «Կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի կոնվենցիայից։ Խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի մասին է։ Կոնվենցիայից դուրս գալ առաջարկել է Պահպանողական «Օրենք եւ արդարություն» կուսակցությունը՝ Յարոսլավ Կաչինսկու նախագահությամբ:

Ինչպես գրում է Euronews-ը, Ստամբուլյան կոնվենցիան աշխարհում առաջին պարտադիր կոնվենցիան է՝ կանանց նկատմամբ բռնությունները կանխելու համար, բայց Լեհաստանի արդարադատության նախարար Զբիգնև Զիոբրոն կոնվենցիայի տեքստը որակել է հասարակության համար «կործանարար», քանի որ այն պահանջում է դպրոցների ուսումնական ծրագրում ներառել դասաժամեր՝ երեխաներին սովորեցնելու գենդերի մասին։ Ըստ Զիոբրոյի` կոնվենցիայի հոդվածները, որոնք վերաբերում են երեխաների և երիտասարդների կրթությանը, ինչպես նաև ԼԳԲՏ համատեքստում ընտանեկան հարաբերություններին, ընդունելի չեն:
«Մենք նաև մերժում ենք ընտանեկան հարաբերությունների խթանման ԼԳԲՏ տարրը՝ տեսակետ, որը քարոզում են ձախ կամ միասեռական շրջանակների ակտիվիստները, որոնք ցանկանում են իրենց համոզմունքները վերածել պարտադիր օրենքի»,- ասել է նա: Նախարարի խոսքերով` փաստաթուղթը խախտում է ծնողների իրավունքները և պարունակում է «գաղափարական բնույթի տարրեր»: Նա կոնվենցիան անվանել է «ֆեմինիստական արարողություն՝ միասեռական գաղափարախոսությունը արդարացնելու համար»:
Ըստ ԲիԲիՍի-ի հոդվածի՝ իշխող «Օրենք և Արդարություն» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկերները սերտորեն կապված են Կաթոլիկ եկեղեցու հետ, և  կառավարությունը խոստացել է առաջ տանել ավանդական ընտանեկան արժեքների ամրապնդումը:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ, որ վերընտրվել էր այս ամսվա սկզբին՝ քարոզարշավի ընթացքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների խթանումը բնորոշել էր՝ իբրև «գաղափարախոսություն», որն ավելի կործանարար է, քան կոմունիզմը:
Լեհաստանի Արդարադատության նախարարը հայտարարել է, որ վերջին տարիներին երկրում իրականացված բարեփոխումներն ավելի լավ են  պաշտպանում կանանց` նրանց դեմ իրականացվող բռնությունից, քան այս կոնվենցիան:

Լեհաստանի կառավարությունը կոնվենցիայից դուրս գալու գործընթացը սկսել է այս երկուշաբթի օրվանից: Բազմաթիվ մարդիկ, հիմնականում կանայք, նախորդ ուրբաթ օրը դուրս էին եկել մայրաքաղաք Վարշավայի փողոցներ՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու դեմ բողոքի ակցիայի:
«Սրա նպատակն ընտանեկան բռնության օրինականացումն է»,- «Ռոյթերս» գործակալությանն ասել էր քաղաքում երթի կազմակերպիչներից մեկը:

Եվրախորհուրդը անհանգստացած է Լեհաստանի՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի կոնվենցիայից դուրս գալու մասին հայտարարության կապակցությամբ: Այս մասին հուլիսի 26-ին ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը: Նա այդ քայլը որակել է «հսկայական ձախողում»՝ կանանց բռնություններից պաշտպանության հարցում: Ես աջակցում եմ Լեհաստանի այն քաղաքացիներին, ովքեր դուրս են գալիս փողոց՝ հարգելով կանանց իրավունքները»,- գրել է իսպանացի պատգամավոր Եվրասիա Գարսիա-Պերեսը Twitter- ում:
Կոնվենցիան Լեհաստանի կառավարության կողմից ստորագրվել է 2012 թվականին եւ վավերացվել 2015-ին: Նշենք, որ կոնվենցիան Եվրոպայի Խորհրդի բոլոր 47 անդամ պետությունների կողմից վավերացվել է: Այն դարձել է եվրոպական առաջին համաձայնագիրը, որն ուղղված է կանանց եւ ընտանեկան բռնության դեմ պայքարին, սակայն պարունակում է պահանջներ՝ միասեռականների իրավունքների ընդլայնման և տարածման և ուսուցման վերաբերյալ: Կոնվենցիան վավերացրել եւ ստորագրել է 34 պետություն, եւս 11-ը ստորագրել են, բայց չեն վավերացրել: Հայաստանը այս կոնվենցիային միացել էր 2012 թվականին, սակայն չէր վավերացրել մինչև 2019 թվականը։ Անցյալ տարի, չնայած հանրային լուրջ քննադատություններին և ընդգծված դիմադրությանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու Ազգային ժողովը վավերացրեցին այս խայտառակ փաստաթուղթը։ Հիմնական պատճառաբանությունը ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն էր։ Կյանքը, սակայն, ցույց է տալիս, որ չվավերացնելու համար ընդամենը քաղաքական կամք էր պետք։ Լեհաստանի փորձը գալիս է ապացուցելու, որ մենք կարող ենք հրաժարվել ստամբուլյան կոնվենցիայից նաև այժմ․ փաստորեն, երբեք ուշ չէ : Այսպիսով՝ ճիշտ ժամանակն է, որ դուխով վարչապետը քայլ անի՝ հրաժարվի Ստամբուլյան խայտառակ կոնվենցիայից։


Հայկ Դավթյան

դիտվել է 2139 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am