Կառաջադրեն Սամվել Կարապետյանի մյուս քենակալին

«Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարան երկու բողոք է ներկայացվել։ Մեկը՝ դատախազության կողմից, որը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին երկու միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելուն, մյուսը՝ պաշտպանական կողմից է, խափանման միջոց կիրառելու անհրաժշտության բացակայության վերաբերյալ։ Ուշագրավ է այն, որ Վճռաբեկ դատարանում այս գործով հիմնական զեկուցող է նշանակվել դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Նա բարեկամական կապի մեջ է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել Կարապետյանը, հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանին 2 մլրդ դրամով ազատ արձակելու գործընթացում իր ներդրումն է ունեցել։ Գործարարը մոտ 1 մլն դոլար է փոխանցել Քոչարյաններին, որպեսզի գրավի համար անհրաժեշտ գումարը հավաքվի։ Բացի այդ՝ Սամվել Կարապետյանը դատավոր Սերժիկ Ավետիսյանի քենակալն է, նրա կինը Ավետիսյանի կնոջը գումար է փոխանցել, որը երևում է դատավորի տարեկան հայտարարագրում։ Հենց այս հանգամանքը հիմք ընդունելով՝ Գլխավոր դատախազությունը Ավետիսյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել, որը, սակայն, մերժվել է»,- գրում է Faktor.am-ը:

Կարելի է միանշանակ պնդել՝ անգամ Քոչարյանի ու Սարգսյանի դատարաններն այսքան չէին հեգնում հանրությանը: Ասում էին՝ մեզ վրա հույս չդնեք և վերջ:

Հեղափոխությունից երկու տարի և երեք ամիս է անցել, բայց միտումը ոչ միայն չի մեղմվում, այլև հակառակը՝ խորանում է: Քոչարյանի վերաբերյալ պետք է որոշում կայացնի նրա մտերիմ մարդկանցից մեկը: Տվյալ պարագայում դատավորն ամբաստանյալի հետ ավելի մտերիմ կապերի մեջ է, քան անգամ նրա փաստաբանները: Եվ հեղափոխական իշխանությունը այս ամենը հանդուրժում է, իսկ դատախազությունը հաղորդագրություն է տարածում, թե մենք արել ենք մեզանից կախվածը:

Կարելի է արդեն կանխատեսել իշխանության քայլերի հաջորդականությունը: Մեկ տարի կներկայացնեն տարատեսակ օրինագծեր, որոնք կենթադրեն, որ Վճռաբեկ դատարանի ներկա կազմը կգնա պատվավոր թոշակի: Իհարկե, նրանցից ոչ մեկն էլ չի գնա: Այնուհետև մի օրենք կընդունեն, որով, այնուամենայնիվ, Սերժիկ Ավետիսյանը կլքի պաշտոնը: Բայց մի շտապեք ուրախանալ: Կպարզվի, որ թափուր պաշտոնի համար իշխանությունը առաջադրում է Սամվել Կարապետյանի մեկ այլ քենակալի:

Եթե կասեք՝ հնարավոր չէ, ապա նայեք, թե ում են առաջադրել ՍԴ դատավոր:

Խնդիր կարող է առաջանալ միայն ևս մեկ տարի ժամանակ ունենալու պահով: Խիստ կասկածելի է, որ հանրությունը ևս մեկ տարի կհանդուրժի իշխանության՝ դատական համակարգի քննությունը հանձնելու անկարողությունը: Որքան կարելի է նույն քննությունից լիկվիդ ստանալ:

 

դիտվել է 1079 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am