Պուտինը գործում է Հայաստանի իշխանությունների փոխարեն. Ինչու է Էրդողանը զանգել նրան

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Ըստ հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ գործողություններ, որոնք կնպաստեն լարվածության էսկալացիային: Երկու կողմերը շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, բանակցային ճանապարհով: Բացի այդ կողմերը պատրաստակամություն են հայտնել համակարգել ջանքերը՝ տարածաշրջանը կայունացնելու համար:

Պուտինն ու Էրդողանն ընդգծել են՝ ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի և պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի սկզբունքների վրա՝ ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների:

Հիշեցնենք, հայ-ադրբեջանական հակամարտությունն օրեր առաջ քննարկել էին նաև Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն, պաշտոնական Մոսկվան Անկարային հորդորել էր զսպվածություն ցուցաբերել տվյալ հարցում:

Հուլիսի 12-ից մինչ օրս հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած արյունալի բախումներին հաջորդած օրերին Թուրքիան չի դադարում Հայաստանին դատապարտող հայտարարություններով հանդես եկել՝ նախագահի, Ազգային անվտանգության խորհրդի, արտաքին գործերի նախարարության ու նախարարի, պաշտպանության նախարարի, խորհրդարանական կուսակցությունների և այլ մակարդակներով:

Պաշտոնական Երևանն էլ շարունակում է հակադարձել Անկարային՝ շեշտելով, մասնավորապես, որ Թուրքիան «այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»:

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը և Թուրքիան հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու, որոնց ցամաքային փուլը նախատեսված է Նախիջևանում:

Զորավարժություններին ներգրավված կլինեն մեծ թվով զրահատեխնիկա, հրետանու կայանքներ, ականանետեր, մարտական ավիացիա և հակաօդային պաշտպանության համակարգեր: Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում անցկացվելիք զորավարժությունների ցամաքային փուլը տեղի կունենա օգոստոսի 1-5-ը Նախիջևանում:

Փաստացի, Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններով են պատասխանում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում տարած Ադրբեջանի կորուստներին:

Ու թեև, վերջին օրերին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին գնահատվում է որպես՝ համեմատաբար կայուն, սակայն լարվածությունը պահպանվում է: Հարաբերական անդորրը ֆիքսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, սակայն Անկարան ու Բաքուն որոշեցին այլ ձևով պատասխանել:

Անկասկած Պուտինի հեռախոսազրույցը Էրդողանի հետ` պատասխան է լայնածավալ թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացմանը: Պուտինը լրացուցիչ շեշտում է, որ անթույլատրելի են գործողությունները, որոնք կնպաստեն լարվածության էսկալացիային: Հաղորդագրությունում, թեև արձանագրվել է, որ երկու կողմերը շահագրգռվածություն են հայտնել կոնֆլիկտային իրավիճակը լուծել բացառապես խաղաղ միջոցներով, բանակցային ճանապարհով, սակայն պարզ է, որ զորավարժությունների անցկացման որոշումն արդեն իսկ խոսում է մոտալուտ էսկալացիայի հնարավորության մասին:

Ուշագրավ է, որ հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ, հետաքրքիր է, թե որն է Թուրքիայի բացատրությունը, երբ ողջ միջազգային հանրությունն ու Ռուսաստանը շեշտում են ԵԱՀԿ ՄԽ անդամ պետությունները չպետք է նպաստեն լարվածության աճին:

Իսկ ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, որ Պուտինը հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածությունից հետո աշխատում է Հայաստանին վերաբերող հարցերով բոլոր շահագրգիռ կողմերի ու խաղացողների հետ՝ Հայաստանի իշխանությունների փոխարեն:

Բոլորը խոսում են հուլիսի 12-ից Հայաստան-Ադրբեջան լարվածության թեմայի շուրջ, քննարկում այդ խնդիրը, սակայն՝ Ռուսաստանի հետ: Հայաստանի իշխանությունները բացառապես զբաղված այս կամ այն փաստին պոստֆակտում արձագանքելով՝ հայտարարություններով, կամ մամլո հաղորդագրություններով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5053 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am