Բուժաշխատողն ահազանգում է անմարդկային պայմանների մասին

Արդեն մի քանի ամիս շարունակ երկրում կարեւոր դերակատարում ունեցող բուժաշխատողները հայտնվել են սոսկալի վիճակում՝ քայքայված առողջություն, նյարդեր, գերհոգնածություն, իսկ ամիսների իրենց նվիրման դիմաց ստանում են շարքային աշխատավարձ:

Մեր խմբագրություն է ահազանգել բուժքույրերից մեկը, ով աշխատում է կորոնավիրուսի համար մասնագիտացված հիվանդանոցներից մեկում, եւ ցանկանում է պատկան մարմինների ուշադրությունը սեւեռել մոռացության մատնված բուժաշխատողների վրա: Հասկանալի պատճառներով տիկնոջ անունը չենք հրապարակում, միայնակ մայրը ընտանիք պահելու խնդիր ունի եւ չի ցանկանում թեկուզ 70-80 հազար դրամ աշխատավարձից զրկվել: Արդեն զրկվել է առողջությունից, իմունիտետն է թուլացել, գլխացավեր ունի, մազաթափություն է սկսվել. <<Հնարավոր չի ամբողջ օրը ցելաֆոնե արտահագուստի մեջ մնալ, այն էլ մի քանի շերտ, մարդիկ մեկ դիմակ չեն կարողանում կրել բաց տարածքում, մենք ստիպված ենք երկուսը կրել՝ ռեսպերատոր եւ սովորական, դուք պատկերացնում եք այդ արտահագուստի մեջ եւ երկու դիմակով ուղիղ քսանչորս ժամ մնաք, այն դեպքում, երբ դրսում 38-40 աստիճան է>>:

Բուժքույրն ասում է, որ բոլորի մոտ անխտիր մաշկային խորը ցան է առաջացել.<<Մեր մարմինը կարծես եփված լինի, ամբողջը ցան, ջուր է դուրս տալիս, ոնց որ գրիլ լինենք>>: Կարծում է, որ ամռան ամիսներին պետք է հերթափոխի ժամանակահատվածը կարճացնել.<Ֆիզիակապես ուղղակի հնարավոր չէ 24 ժամ շարունակ մնալ այդ հագուստի մեջ>>: Ավելին նրա կարծիքով եթե ՀՀ իշխանությունները դիմակային աշավ չսկսեին եւ թույլ տային դիմակ չկրել, կորոնավիրուսն ավելի շուտ կնահանջեր: Ասում է՝ գոնե ամռան ամիսներին պիտի բաց թողնեին, հանրային իմունիտետ ձեւավորվեր.<<Միգուցե աշնանն այլեւս նոր սրացումներ էլ չունենայինք>>: Մեր զրուցակցի համար պատկան մարմինները անհասկանալի քաղաքականություն են վարում.<<Տպավորություն ունեմ, քանի Արսեն Թորոսյանն ու Տիգրան Ավինյանը կան իրենց պաշտոններում, Հայաստանում կորոնավիրուսը չի նահանջելու>>:

Ուշագրավ է, որ արդեն մի քանի ամիս է բուժաշխատողները չեն ստանում կորոնավիրուսի համար հատկացվող հավելավճարը: <<Չորս օրը մեկ հերթափոխով աշխատու եմ եւ մեկ հերթափոխի համար ստանում 10-12 հազար դրամ աշխատավարձ, ճիշտ այնքան, որքան սովորական պայմաններում>>:

Հավանաբար իշխանությունները կորոնավիրուսի համար վերջերս մասնագիտացված բուժհաստատությունների աշխատակիցներին հարկ չեն համարում հավելյալ վարձատրել, այդ գումարը իրենց պարգեւավճաների ֆոնդին կուղղեն, մարդիկ երեք ամիս պարգեւավճար չեն ստացել, համաձայնեք ծանր ու դժվարին բան է երբեմնի գործազուրկների համար ապրել միայն չոր աշխատավարձով՝ առնվազն կես միլիոն դրամով:

Անի Սահակյան

դիտվել է 1851 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am