Ում գլուխը կթռնի կորոնովաիրուսի դեմ պայքարի տապալման համար

 Նախորդ շաբաթ Իտալիայի կառավարությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ վերջին 14 օրերին եղած մարդկանց մուտքն Իտալիա կարգելվի մինչև հուլիսի 31-ը: Ռիսկային երկրների ցանկում ներառվել է նաև Հայաստանը:

«Հուլիսի 9-31-ն արգելվում է Իտալիա մուտք գործել ցանկացած անձի, որը վերջին 14 օրերին գտնվել է կամ անցել է հետևյալ երկրներից մեկով. Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Կոսովո, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Օման, Պանամա, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն և Սերբիա»,- ասված է կառավարության հայտարարության մեջ: Խոստովանենք, երկրների ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանը, բավական խոստումնալից և հետաքրքիր է՝ այդ հասկացությունների ընկալման բացասական իմաստով։

Հիշեցնենք՝ Իտալիայում համաճարակի ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 245 338 և մահվան 35 092 դեպք։ Հայաստանում, նախորդ շաբաթվա դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 613 դեպք, վարակման հետևանքով մահացել է 910 մարդ: Սակայն մեկ մլն բնակչության հաշվով համավարակի ցուցանիշը մեզ մոտ շատ վաղուց անցել է Իտալիային և ոչ միայն Իտալիային։ Եվ ահա ստանում ենք արդյունքները․ մեր դիմաց բոլորը փակում են դռները։ Նախորդ շաբաթ
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ևս հայտարարել էր, որ Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը։ Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ՌԴ վարչապետն ասել է, որ առաջնորդվել են համաճարակաբանական իրավիճակով, կորոնավիրուսային հիվանդացության մակարդակով և փոխադարձության սկզբունքներով։
Թռիչքներ են տեղի ունենալու Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից և Դոնի Ռոստովից: ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հստակեցրել է, որ ավիաթռիչքները վերսկսվում են դեռևս 3 երկրի` Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի և Տանզանիայի հետ, իսկ ցուցակը գնալով կընդլայնվի:
Դժվար է ասել՝ ընդլայնումից հետո Հայաստանը երբ կընդգրկվի, կամ արդյո՞ք կընդգրկվի այն երկրների ցանկում, որոնց դիմաց Ռուսաստանը կբացի իր դռները։
Հարևան Վրաստանում ևս Հայաստանի քաղաքացիների ելումուտը իրենց երկիր առայժմ չեն պատրաստվում թույլատրել։ Վրաստանում օգոստոսի 2-ից կվերականգնվի նաև Մյունխեն-Թբիլիսի-Մյունխեն ավիահաղորդակցությունը, որը կիրականացնի Lufthansa ավիաընկերությունը:
Օգոստոսի 8-ից էլ Փարիզ-Թբիլիսի-Փարիզ ուղղությամբ չվերթերը կվերականգնի Air France ավիաընկերությունը: Հայաստանի մասին առայժմ ոչ մի խոսք։
Վերադառնալով Հայաստանին՝ նշենք, որ մեզ մոտ կարծես թե հասկացել են, որ կորոնավիրուսի ընթացիկ փուլը չհաղթահարած, մենք պետք է սպասենք և նախապատրաստվենք աշնաննը սպասվող նոր ցիկլին։ Բայց նախապատրաստական աշխատանքներն ըստ ամենայնի պետք է նաև քաղաքական բաղադրիչ ունենան պարտադիր։

Ի վերջո, համավարակի դեմ պայքարի տապալման համար Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ պատասխանատվության հարց է առաջ քաշելու։ Հայաստանում համավարակի խայտառակ ցուցանիշների և համատարած բոլոր առումներով տապալումների համար ինչ-որ մեկի գլուխը վաղ թե ուշ թռնելու է։
Թե ով կլինի այս տապալումների պատասխանատուն, ցույց կտա ժամանակը, և կորոնավիրուսի զարգացման հետագա ընթացքը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2635 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am