Նիկոլի զվարճասերները․ իշխանությունն անցողիկ է, բախտը՝ քամի

«Իմ քայլ»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը Սևանի ափին խրախճանք է կազմակերպել՝ խախտելով պարետատան սահմանած բոլոր կանոնները։ Նա եղել է առանց դիմակի, չի պահպանել սոցիալական հեռավորությունը, հավաքույթը եղել է բազմամարդ, տեղի է ունեցել համերգ, որը ծաղկեցրել է երգիչ Գոռ Սուջյանը։

Համացանցում հայտնված տեսանյութից երևում է, որ Հայկ Սարգսյանը կարգին տժժում է, նաև կան կադրեր, որից երևում է, որ պատգամավորը նստել է մենեջերի համակարգչի մոտ և ինչ-որ բաներ է նայում։ Համառորեն լուրեր են շրջում, թե լճի ափին վերջերս կառուցված «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտին, որտեղ տեղի է ունեցել խնջույքը, իրականում պատկանում է պատգամավոր Հայկ Սարգսյանին․ նա ոչ միայն օբյեկտի տերն է, այլև անձամբ զբաղվում է կառավարմամբ, ինչի իրավունքը որպես պատգամավոր չունի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Սևանում կազմակերպված փարթիին, հայտարարել է, թե հեռախոսազրույց է ունեցել Հայկ Սարգսյանի հետ՝ մամուլում շրջանառվող լուսանկարների և տեսանյութի առնչությամբ։ «Նա ինձ տեղեկացրեց, որ որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ հանգստանում են նաև այլ քաղաքացիներ։ Նա նաև տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել՝ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ՝ եղել է առանց դիմակի։ Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և այդ պահին դիմակ չի կրել։ Որքանով տեղյակ եմ, նա իր գործողությունների համար պետք է արդեն տուգանված լինի՝ անկախ նրանից, որ դա եղել է անզգուշություն»,- նշել է Լիլիթ Մակունցը։
Հարցին՝ Հայկ Սարգսյանը որևէ կապ ունի՞ այդ հանգստյան գոտու հետ, և արդյո՞ք պատգամավորական մանդատից զրկելու հարց կդրվի, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ հանգստյան գոտու հետ առնչություն ունենալու վերաբերյալ հարցը կարող են նաև իրեն ուղղել, սակայն նրա հետ ունեցած խոսակցության ժամանակ պատգամավորն ասել է, որ առնչություն չունի թե՛ հանգստյան գոտու, թե՛ միջոցառում կազմակերպելու հետ։
«Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա պարետատան պահանջներին համապատասխան, ամբողջ խստությամբ, եթե անգամ դա անզգուշություն է եղել, ապա այդ պատժամիջոցները կկիրառվեն նաև Հայկ Սարգսյանի նկատմամբ։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, թեկուզ անզգուշաբար, բայց ինչ-որ պահի դիմակ չի կրել և դրա համար ենթարկվել է պատասխանատվության, նաև տույժի կենթարկվի Հայկ Սարգսյանը»,- նշել է Լիլիթ Մակունցը։
Լիլիթ Մակունցին և իշխանության մնացած ներկայացուցիչներին անգամ շատ վառ երևակոյության դեպքում անհնար է հավատալ, իսկ Լիլիթ Մակունցին կարելի է ընդամենը հարցնել՝ սիրելի՛ս, էդքան «շուստրի» քանի՞ քույր եք։


Ի՞նչ է նշանակում՝ կենթարկվի պատասխանատվության։ Իսկ ինչո՞ւ չի հրաժարվում մանդատից․ չէ՞ որ պարետատան կանոնները խախտելու համար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստվում է պաշտոնանկ անել թիվ 114 ավագ դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանին, այդ նույն պատճառով պաշտոնից ազատվեց ԳՇ պետ Արտակ Դավթյանը։ Մինչդեռ մի քանի օր առաջ Ծիրանի ռեստորանում խնջույք է կազմակերպել նաև ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Հանգստյան օրերին Դեբեդ գետում նավարկությամբ են զբաղվել նաև Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու մի խումբ մարզպետներ ՝դարձյալ չպահպանելով Պարետի որոշմամբ սահմանված կանոնները։


Հիմա էլ Հայկ Սարգսյանն է զվարճանում։ Ընդ որում, չճշտված որոշ լուրերի համաձայն, Սևանի կիրակնօրյա խնջույքին ներկա են եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրն ու որդին։
Հայկ Սարգսյանն առավել հայտնի է որպես Նիկոլ Փաշինյանի շիշ բռնող։ Ոստիկանապետը, ինչպես հայտնի է, Փաշինյանի դասընկերն է, նախարարն ու մարզպետներն էլ քաղաքական թիմի անդամներ են։ Այսինքն՝ նրանք, ովքեր վայելում են Նիկոլ Փաշինյանի բարձր հովանին, հանգիստ կարող են զվարճանալ՝ թքած ունենալով Պարետի որոշումների և արտակարգ դրության իրավական ռեժիմի վրա։ Իսկ նրանք, ովքեր Փաշինյանի անձնական բարեհաճությունից չեն օգտվում, պետք է իմանան, որ Հայաստանում կա օրենք, ինչպես նաև Պարետ՝ իր սահմանած կանոններով հանդերձ։ Հեղափոխական տղաները զվարճանում են՝ իրենց չխանայելով․ ի վերջո կյանքը կարճ է, իշխանությունն՝ անցողիկ, իսկ բախտը քամու պես բան է՝ մի օր հյուսիս է փչում, մի օր հարավ։


Հայկ Դավթյան


Հ․ Գ․ ԱԻՆ-ի մեքենենաները ամեն օր շրջում են Երևանի փողոցներում։ Նրանցից հնչող բամբ ձայնն այնընդհատ հիշեցնում է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակ է, և այդ պատճառով առանց դիմակի թույլատրվում է շփվել միայն ընտանիքի անդամների հետ։ Ու՞մ համար են այս կոչերը։

ՀԳ․ Առողջապահության նախարարությունը պարբերաբար հայտարարում է, որ Սևանա լճի ջուրը ծաղկման հետևանքով թունավոր է, և այնտեղ լողալը վնաս է առողջության համար։ Ո՞ւմ համար են այս հայտարարությունները։

 

 

դիտվել է 1761 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am