Երեքը կորոնանավակում՝ չհաշված շիշ բռնողը

Հանուն սեփական իշխանությունն ապօրինաբար ընդլայնելու՝ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում շան տեղ չդնել կորոնավիրուսին։ Հետո, երբ բանը բանից անցավ և Հայաստանը դարձավ աշխարհի վատագույն ցուցանիշներ ունեցող երկրներից մեկը, նա սկսեց մեղադրել ժողովրդին, թե բա դիմակ չեն կրում ու այդպիսով չեն թողնում, որ կրենք։

Հակահամաճարակային պայքարը երեք ձախողված խորհրդանիշ ունի՝ նոն–ստոպ ռեժիմով դիմակներից խոսող և մեղքն այլոց վրա գցող Նիկոլը, հակասահմանադրական մարմին գլխավորող, Նիկոլի համար քավության նոխազ աշխատող պարետը և «Մարետը»՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս երեքն են կորոնանավակում՝ չհաշված օդիոզ քայլարած Հայկը։

Կորոնավարակի տարածման համար Նիկոլը մեղադրում է բոլորին, բացի իրենից, մինչդեռ թիվ մեկ մեղավորն ինքն է՝ իր ապաշնորհ կառավարմամբ։

Նիկոլը հայտարարում է, թե բա համաճարակի տարածմանը նպաստում են նրանք, ովքեր դիմակներ չեն կրում ու բաց տարածքներում դիմակ չդնելու քարոզ են տանում։

Փաշինյանի այդ հայտարարություններն իրականում դեմագոգիան են ու փարիսեցիություն, իսկ նրա վարքագծում առկա են երկակի և նույնիսկ եռակի ստանդարտներ։

Օրինակ՝ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին աշխատանքից նա ազատեց արտակարգ դրության պայմաններում մարդաշատ քեֆ կազմակերպելու համար։ Իսկ ահա նույն բանն անելու համար նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանի պահով ձեն-ձուն չկա։ Եվ սա այն դեպքում, երբ ոստիկանները փողոցում մարդ են խեղդում, երիտասարդ աղջիկներին են բռնությամբ քաղմաս տանում դիմակ չկրելու կամ դիմակ կրելու, բայց անձնագիր չունենալու համար։

Նիկոլն արգելել է շոուների կազմակերպումը և բռնության է ենթարկում այն մարդկանց, ովքեր կառավարության դիմաց բողոքում են՝ պահանջելով թույլ տալ աշխատել։

Նիկոլն արգելել է կալյան–բարերի գործունեությունը, նրա ոստիկանությունը Սևանի ափին դիմակ չդնելու համար քաղաքացիներին է տուգանում ու բռնություն կիրառում։ Իսկ ահա «թավշա» հեղափոխության գաղափարական թևի առաջամարտիկներից հանդիսացող Նիկոլի ջրի շիշ բռնողը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանը, Սևանի ափի իր օբյեկտում մարդաշատ շոու է կազմակերպում, կալյան–փարթի սարքում։ Բնականաբար՝ առանց դիմակ։ Եվ ոչ մի բան։ Ոչ մի ոստիկան չի հայտնվում «դեպքի վայրում», չի ոլորում անդիմակավորների ձեռքերը և չի տուգանում նրանց։ Ի դեպ, շիշ բռնողի եղբայրը Նիկոլի օգնականն է, այսինքն՝ նրա թուղթ բռնողը։

Եթե սրանից հետո Նիկոլը շարունակի մեղադրել ժողովրդին ու իր ընդդիմախոսներին կորոնավարակի տարածման համար, խոսի սոցիալական հեռավորությունից ու մյուս բաներից, ապա թող առաջինն իր շիշ ու թուղթ բռնողներին հիշի, այլ ոչ թե կոկորդիլոսի արցունքներ թափի իր պատճառով մահացածների համար։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 1219 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am