Կոկորդիլոսագետի նոր բոցը

Արարատի կոկորդիլոսագետ մարզպետ Գարիկ Սարգսյանը նոր էկզոտիկ զբաղմունք է գտել իրեն: Պաշտոնավարման առաջին օրից էկզոտիկ քայլերի ու հայտարարությունների սիրահար պաշտոնյան իշխանական թրենդից որոշել է հետ չմնալ, մխրչճվել է մարդկանց անձնական տարածք եւ գաղտնազերծել անձնական խոսակցությունները: Եթե կորոնավիրուսի դեմ պայքարի քողի տակ իշխանությունն իրեն իրավունք է վերապահում տեղորոշել քաղաքացիների հեռախոսազրույցները, եւ արդեն մի քանի ամիս է վերահսկում է մարդկանց խոսակցությունները, ով ում հետ է շփվում, ու եթե պետք է լսում են նաեւ կասկածելի շփումները, ապա ինչու մարզպետին չի կարելի առիթից օգտվել եւ այն, ինչ իշխանությունն անում է գաղտագողի, հանրայնացնել:

Անձնական խոսակցության գաղտնալսում Արարատի մարզպետարանի կողմից: Ահա, թե ինչով են զբաղված կոկորդիլոսագետի ղեկավարած հիմնարկում: Պետական մարմինը ֆեյսբուք սոիալական ցանցի մեսենջեր հատվածից անհայտ հանգամանքներում ներբեռնել է մարզի դպրոցներից մեկի ուսուցիչների ու ծնողների անձնական խոսակցությունը, գաղտնազերծել ու դա քիչ է, տեղադրել մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Խոսակցությունը վերաբերում է Նորամարգ համայնքի դպրոցի տնօրենի՝ երկու անգամ տապալված ընտրությանը:

«Գիտեք, որ դպրոցի տնօրենի պայքար է գնում, եթե հիմա չպայքարենք ընկեր Գալստյանի համար, կարող է ինքը տնօրեն չլինի, որովհետեւ շատ չուզող մարդիկ կան»,- ասվում է գաղտնազերծած ձայնային հաղորդագրությամբ, որը ենթադրվում է` եղել է ծնողական համայնքի ներկայացուցչի կողմից:

Հիշեցնենք, որ գյուղի դպրոցի ուսուցիչները, համայնքի բնակիչները հուլիսի 23-ին, հավաքվել էին Կառավարության շենքի մոտ և բողոքում էին արդեն երկրորդ անգամ դպրոցի տնօրենի ընտրությունները տապալվելու համար: Հուլիսի 17-ին նշանակված առաջին ընտրությունը չէր կայացել՝ ԿԳՄՍ նախարարության 3 ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ 5 աշխատանքային օր հետո՝ հուլիսի 23-ին, պետք է 2-րդ անգամ կայանար ընտրությունը, սակայն այս անգամ էլ ընտրությանը ներկա չեն եղել մարզպետարանի 2 և համայնքի 1 ներկայացուցիչը։

Նորամարգի դպրոցի գործավար, դպրոցական խորհրդի քարտուղար Լուսինե Դավթյանը news.am-ին ասել էր, որ սա արդեն երկրորդ անգամ է՝ հատուկ է արված։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տապալում է ընտրությունները, որպեսզի գործող տնօրեն Ծովինար Գալստյանը չընտրվի։ «Եվ ըստ օրենքի՝ 2 անգամ տապալվելուց հետո ընտրություն չի լինելու, մարզպետի առաջադրած թեկնածուին փոխվարչապետը նշանակում է դպրոցի տնօրեն։ Մենք նամակով դիմել ենք փոխվարչապետին, որպեսզի Ծովինար Գալստանին նշանակի տնօրեն»,- ասել էր նա:

Նորամարգի դպրոցի տնօրենի պաշտոնի համար բացի գործող տնօրեն Ծովինար Գալստյանից, որին սատարում են ուսուցիչները և ծնողները, պայքարում է ևս 2 թեկնածու՝ Այնթապի դպրոցի փոխտնօրեն Գոհար Սահակյանը և Սիփանիկ համայնքի դպրոցի փոխտնօրեն Գևորգ Մինասյանը։ Գարիկ Սարգսյանի ցանկալի թեկնածուն Գոհար Սահակյանն է, քանի որ կան տեղեկություններ, որ ազգակցական կապեր ունի նրա հետ:

Փաստորեն, ստացվում է, որ Գարիկ Սարգսյանի կողմից կրկնահանցագործություն է տեղի ունեցել, նրա կազմակերպմամբ ոչ միայն տապալվել է մրցույթը, այլեւ ապօրինի գաղտնազերծվել անձնական խոսակցությունները՝ խախտելով մարդու իրավունքները: Ուսուցիչներն ու ծնողները այդ ապօրինությունները կվիճարկեն դատարանում:

Անի Սահակյան

դիտվել է 12068 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am