Կորոնավիրուսով 1 անձի բուժման համար պետությունը կտա մինչև 650 հազար դրամ. Yerevan․Today

Մեկ ամիս շարունակ բուռն քննարկումներից հետո կառավարությունը վերջապես հստակեցրել է կորոնավիրուսով բուժվող մեկ անձի բուժսապարկման պետպատվերի չափը:

Սա նշանակում է, որ պետության հաշվին բուժվող հիվանդությունների ցանկում այլևս առանձնացված է նաև կովիդ բուժման պետպատվերի կոդը, այսինքն՝ կովիդով մեկ հիվանդի համար պետության հաշվին իրացվող ծառայությունների միջինացված սակագին գոյություն չուներ, և սա աբսուրդային է: Չէ՞ որ պետպատվերով սահամանվող կոդով հստակ երևում է ծախսի հասցեականությունն ու նպատակայնությունը ու վերահսկելի է դառնում բյուջեից հանվող փողի շրջանառությունը: Մինչ այս, ընդգծենք, 4 ամիս շարունակ գնահատված չէր կովիդով բուժսապարակման ծառայությունների ծավալը և հետևապես հստակ չէր մեկ անձի սպասարկման պետպատվերի ծախսը:

Սակայն ուշագրավ է այս անփութության ֆոնին Կառավարության հակասական վարքագիծը. Ընդունում է, որ ծնկի է եկել կորոնավիրուսի դեմ ու շահագրգիռ չի եղել բյուջեից իջեցվող գումարների վերահսկելիության համար:

Վարչապետ Փաշինյանը մի ձեռքով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների համար ծախսեր է դուրս գրում բյուջեի հաշվին, մյուս կողմից ձեռքը պարզած հանգանակություններ է հավաքում՝ իբր կորոնավիրուսից կյանքեր փրկելու համար:

Այսպիսով՝ բուժվողների համար պետպատվերով իջեցվող բյուջետային հատկացումները այսուհետ սահմանվում են 6 տարբեր կատեգորիներով՝ ըստ այդմ, որքան բարդացած է վարակակրի վիճակը և սրված են ուղեկցվող հիվանդությունները, հետևաբար այդքան մեծանում է բուժսպասրակման ծավալն ու գումարի չափը:

Առողջապահության նախարարությունից Yerevan․Today-ին տրամադրած սակագնային հաստատված ցանկը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի բուժման նպատակով պետության ծասերի մինիմումը 120 հազար դրամն է, իսկ բարդացած վիճակում հիվանդների բուժսպասարկումն ապահովելու համար առավելագույնը պետությունն իր վրա կվերցնի 650 հազար դրամի չափով:

Ավելի վաղ Yerevan.Today-ը գրել էր, որ մարտ ամսից Հայաստանում բռնկված կորոնավիրուսի բուժման նպատակով դուրս գրված փողերի փաստաթղթավորումը քաոտիկ վիճակ է ստեղծել ԲԿ-ներում այն պատճառով, որ կովիդ բուժման մեկ օրվա ծախս որպես այդպիսին չկա, Առողջապահության նախարարությունը չէր սահմանել պետպատվերի գումարի չափը:

Իսկ այս ընթացքում Նորք ինֆեկցիոն կենտրոնում ու մյուս՝ 9 վերապրոֆիլավորված հիվանդանոցներում, պարզվում է, տնօրինությունը լոկալ լուծում է գտել՝ կովիդ բուժման համար հազարներով մահճակալների դիմաց բյուջեից արված ծախսերը՝ փոխանցվել են պահպանման ծախսի տողով:

Ստացվում է՝ անկանոն ծախսերով, մեղմ ասած, լրիվ հնարավոր է ՆԿԱՐԵԼ ԿՈՎԻԴ ԲՈւԺՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ հաշվետվությունը, մանավանդ, որ պարետատունը հակված չէ մինչ օրս հրապարակել իր ծախսերը, Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին կորոնա-վիճակագրության մեջ, կարծես միտումնավոր, չի առանձնացնում առողջապահական կենտրոններում բժշկված վարակվածների թիվը, որպեսզի տներում վարակը հաղթահարածներից բժշկվողները չտարանջատվեն:

Սա մանիպուլիացիա է, ԱՆ-ն ամեն օր առողջացածների ընդհանրացրած թիվն ՝ թարմացնում՝ այդ թվում նկատի ունենալով մարդկանց, որոնք որպես վարակակիներ՝ գրանցել և հաշվառել են՝ զուտ ահազանագերի միջոցով, այսինքն տնային պայմաններում կարանտինային 14 օրը լրանալուց հետո այս խմբի մարդիկ ևս հաշվառվում են ԱՎԾ թվերում՝ իբրև կորոնավիրուսից բուժվածներ:

Ինչո՞ւ է այսքան ժամանակ կառավարությունը գաղտնի պահում վիրուսից բուժման և կանխարգելման միջոցառումների վրա բյուջեից ու հավաքագրված գումարների հաշվին արված ծախսերը՝ թերևս դժվար չէ կռահել, Առողջապահության նախարարը հայտարարել է, թե իբր լարված պայքարի շրջան է, սպասում են իրավիճակը ու այս ամենն ավարտվի, որ ծախսերը ի մի բերած հրապարակեն: Սա, իհարկե, բավականին պրոզայիկ ու անհիմն պատճառաբանություն է, քանի որ կառավարությունը նման դեպքերում պարտավոր է իր ամեն գործողության ծախսերն ու մասշտաբները հաշվարկել, պարբերաբար հաշվետվություն ունենալ՝ հետագա ռիսկերի գնահատման համար, առավել ևս, որ կովիդ թեմատիկայով պահուստային ռեզերվներից կառավաևությունտ արդեն իսկ ծախսեր է արել:

ԱՆ-ից պաշտոնապես հայտնում են, որ Կառավարության 318 –Ն որոշման փոփոխության համաձայն է սահմանվել ծառայությունների սակագինը:

Կառավարության 318 –Ն որոշման փոփոխության համաձայն՝

դ. սկսած 2020 թվականի ապրիլից մինչև կորոնավիրուսի (COVID-19) համավարակի ավարտը ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի «ՀՀ կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացում» միջոցառման շրջանակներում կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, ընդ որում կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշում և բուժում իրականացնող կազմակերպություններին կորոնավիրուս CՕVID-19-ի ախտորոշման և բուժման դիմաց փոխհատուցումը, ելնելով տվյալ կազմակերպության առանձնահատկություններից (CՕVID-19-ի ախտորոշում ունեցող հիվանդների զբաղեցրած մահճակալների տեսակարար կշիռն ընդհանուր մահճակալային ֆոնդում, շենքային պայմաններ, տարածաշրջանային, բժշկական օգնության և սպասարկման այլ առանձնահատկություններ), նախարարի հրամանով կարող է կատարվել ինչպես տվյալ ծառայությունն իրականացնող կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալներով՝ տվյալ ծառայության համար սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գներով:

Կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով ֆինանսավորման դեպքերում փոխհատուցումն իրականացվում է առանձնացված՝ «Սննդի ծախսեր»-ի և «Այլ ծախսեր»-ի գծով, որոնց համար փոխհատուցումն իրականացվում է փաստացի կատարված ծախսերի չափով»:

 

դիտվել է 1209 անգամ
Լրահոս
Կոբախիձեն հրաժարվում է անել այն, ինչը մեծ էնտուզիազմով անում է Փաշինյանը․ Սուրենյանց  Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հրաժարվում է բժշկական հետազոտություն անցնել․ Մենուա Սողոմոնյան Գեղարքունիքում «Toyota»-ն հայտնվել է ճանապարհի կողնակում, բախվել չիչխանի հյութերի տաղավարին. վարորդի մայրը մահացել է Մեղմ է ասված, որ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, իսկ ձերբակալություններն ակնհայտորեն անհիմն են․ Փաստաբանը՝ ԱԳՆ շենքի մոտ տեղի ունեցածի մասին Շատ երեխաներ դարձել են ծնողազուրկ, հայրենազուրկ, իրենց ապագան Հայաստանում չեն տեսնում. Արտակ Զաքարյան Պահուստներից 1 միլիարդ դոլար են հանել «Տականքին պետք է ճանաչել դեմքով»․ Գագիկ Համբարյան Ջրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակը Իրենց ողորմելիության վրա եմ զարմանում, իրենց մանրության, փոքրության, փոքրհոգության. արքիեպիսկոպոս Աջապահյան Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը Նիկոլը իր առջև դրել է հայ ինքնության խեղման, ազգի ֆունդամենտը քանդելու նպատակ. Աշոտյան Դանիե՛լ Դանիելյան, դու պետք է ներողություն խնդրես քո արածի համար. Բագրատ Սրբազան Թուրքերը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը (տեսանյութ) Առաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին. Բագրատ Սրբազան Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների բոլոր թեզերը մեկին մեկ համապատասխանում են Հայաստանի չիշխանությունների թեզերին Լարված իրավիճակ Գավառ-Վարդենիս ճանապարհին․ Ոստիկանները բռնությամբ փորձում են բացել ճանապարհը ԿԳՄՍ փոխնախարա՛ր, ի՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստը անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյան Իջևանում BMW-ն բախվել է կայանված 3 «VAZ» մակնիշի ավտոմեքենաներին Վաղը ՔԿ կգնանք, Քյարամյա'ն, կտեսնենք` կկալանավորե՞ս, թե՞ ոչ. Սրբազան Կիրանցի հայտնի Արծվի արձանն ապամոնտաժել են (լուսանկարներ) ԱԳՆ նորանշանակ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը պոկում է թռուցիկները՝ «թուրք-ադրբեջանական գործակալ» գրությամբ Այսպես մարդկանց ուղեղներն ատելությամբ են լցնում, այդ կինն էլ դրա տակ է մնացել. Բագրատ Սրբազան Զինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումը 3 ժամից ավելի է Սևանա լճում որոնվում է ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորը «Չայնիի» ոլորաններում բախվել են «ԳԱԶ» բեռնատարն ու «Nissan»-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am