Մոսկվայում ուտում են Փաշինյանի «եփած բորշը»

Հայկական և ադրբեջանական սփյուռքում ծայրաստիճան սրացումներ են, ազգամիջյան կոնֆլիկտը լարման ամենաբարձր կետին է: Այս իրավիճակի առիթը հայ-ադրբեջանական սահմանային վերջին լարվածություններն էին, ծիրանային հայտնի պատերազմով տրվեց հայ-ադրբեջանական ազգամիջյան պատերազմի մեկնարկը ողջ աշխարհում: Հայերի ու ադրբեջանցիների մեջ բախումներ են ընթանում գրեթե բոլոր երկրներում, դրանք իրարից, անշուշտ տարբերվում են դրսեւորման բնույթով, բայց բոլոր դեքերում վտանգավոր են, օրինակ, Ռուսաստանում Ադրբեջանը տանում է ակնհայտ քաղաքականություն նաեւ հայերի բիզնեսների դեմ։ Ռուսաստանում են նաև բախումների ամենամեծ մասշտաբները։ Երեկ գիշեր Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքն ավարտվել է զանգվածային ձերբակալությամբ: «Московский Комсомолец»-ը հայտնել է, որ Մոսկվայի Մարյինո շրջանում գիշերը բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների և հայերի միջև, որ ադրբեջանցիները ջարդում էին հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներ: Թերթը հայտնում է նաև մի քանի տուժածների մասին, և որ Մոսկվայի ոստիկանությունն ու «Ռոսգվարդիա»-ն ձերբակալել են 13 մարդու: Նույն «Московский Комсомолец»-ը հայտնել է նաև, որ ավելի վաղ Մարյինո շրջանի այգիներից մեկում մի խումբ հայեր ծեծել են ադրբեջանցու: Իրավիճակն այնքան վտանգավոր է, որ ահազանգում է նաեւ ՌԴ-ում Հայաստանի դեսպանը:

Մոսկվան միակ վայրը չէ, ուր ընթանում ե ազգամիջյան բախումներ` Վարշավա, Բրյուսել, ամենուր կրքեր են բորբոքվում: Այս օրերին քաղաքագետները փաստում են, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը նոր չէ, բայց նման մասշտաբների քաղաքացիական բախումներ չեն եղել եւ ոչ մի ժամանակ՝ ոչ 90-ականների պատերազմի ընթացքում, ոչ Սումգայիթի, Խոջալուի, Կիրովաբաթի դեպքերից հետո:

Այս վիճակի գլխավոր մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է՝ Ադրբեջանի նկատմամբ տարվող իր խաղաղասիրական քաղաքականությամբ եւ «կիրթ» հակառակորդների դեմ ոչ ադեկվատ քաղաքականությամբ: Նիկոլ Փաշինյանին ու իր ռազմագետ տիկնոջը թվում էր, թե նախկինների որդեգրած՝ «զենքով կա հային փրկություն» քաղաքականությունը հակադեմոկրատական է եւ հակառակորդի հետ պետք է խոսել խաղաղության կոչերով: Այս մարդիկ ոչ պատմություն գիտեն, ոչ ջարդերից են տեղյակ, ոչ էլ մեր օրերն eն հիշում, երբ քնած ժամանակ սպանեցին Գուրգեն Մարգարյանին: Եւ այսքանից հետո խաղաղասիրության քարոզ անելը՝ կնշնակի ջուր լցնել մարդատյաց Ադրբեջանի ջրաղացին: Արդյունքն էլ սպասեցնել չտվեց:

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը պիտի ոչ թե սովորության համաձայն ձեռքերը լվանա իր առաջացրած բոլոլայից, այլ բախումները դադարեցնելու եւ կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկի: Հայաստանը պետք է ակտիվացնի իր բոլոր ռեսուրսները, օգտագործի դիվանագիտական խողովակները, պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես դիմի ազդեցիկ հայերին:

Անի Սահակյան

դիտվել է 6499 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am