Երկակի ստանդարտներով դեպի ՍԴ

«Առանց համապատասխան ընթացակարգերի և չափորոշիչների պահպանման ձևավորված անկախ և անկողմնակալ մասնագիտական կարծիքի՝ հնարավոր չէ ապահովել Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների առաջադրման և այդ թեկնածուների ընտրության հարցում ժողովրդավարական կարևորագույն սկզբունքները՝ հավասար մրցակցությունը, ընթացակարգի թափանցիկությունը և հրապարակայնությունը։ Մեկ թեկնածուի պարագայում Ազգային ժողովն ընտրող մարմնից վերածվում է ընդամենը որոշում դակող մարմնի։
Սահմանադրական դատարանի կազմավորման և դրա դատավորների ընտրության այս ոչ թափանցիկ գործելաոճը խոր արմատներ ձգած արատավոր, նույնիսկ՝ վտանգավոր հակապետական երևույթի է վերածվել: Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պետական մարմինների լիազորությունը չի ենթադրում դրա՝ կամայական հայեցողությամբ իրականացում, ինչը իրավական և ժողովրդավարական պետության համար հղի է լրջագույն վտանգներով»։ Սա մեջբերում է իրավապաշտպան Հասարակական կազմակերպությունների երիկու տարի առաջ արված հայտարարության տեքստից։ Նրանք նման հայտարարությամբ հանդես եկան այն բանից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էմիլ Բաբայանին։ Այն ժամանակ իրվապաշտպանները պահանջում էին, որ նախագահը թեկնածու առաջադրի մրցութային ընթացակարգով։ Երեքկ տասնյակից ավելի իրավապաշտպան ՀԿ-ներ հրապարակավ դիմել էին նախագահին՝ պահանջելով հետ կանչել Էմիլ Բաբայանի թեկնածությունը և իրականացնել թափանցիկ մրցույթ: Նրանք նաև կոչով դիմել էին Ազգային ժողովի պատգամավորներին՝ պահանջելով չքվեարկել Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուի օգտին։
Ի վերջո, Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուն այդպես էլ ՍԴ դատավոր չդարձավ։ Դա 2018 թվականի մայիսին էր։ Դրանից հետո Արմեն Սարգսյանը ՍԴ անդամության համար ևս 4 թեկնածոև առաջարկեց, որոնք սակայն բոլորն էլ մերժվեցին։ Ի վերջո Արմեն Սարգսյանը ստիպված եղավ առաջադրել քաղաքական մեծամասնության համակրանքը վայելող Վահե Գրիգորյանի թեկնածությունը, որն էլ դարձավ ՍԴ դատավոր։ Այն ժամանակ այդ նույն իրավական հանրույթը իր դրական մոտեցումն էր հայտնել Գրիգորյանի օգտին, թեպետ պարզից էլ պարզ էր, որ դա քաղաքական և ոչ թե մասնագիտական դիրքորոշում։
Ինչպես հայտնի է, Սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՍԴ 3 դատավորների լիազորությունների դադարեցումից հետո ըստ հաջորդականության Կառավարությունը, դատավորների խորհուրդը և ՀՀ նախագահը պետք է ՍԴ դատավորի մեկական թեկնածու առաջադրեն, իսկ ընտրությունը կատարելու է Ազգային ժողովը։ Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրեց Վահրամ Ավետիսյանին՝ առանց մրցութային ընթացակարգի:
Հատկանշական է, որ այն նույն իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք 2018 թվականին կոկորդ էին պատռում մրցութային կարգով ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին, այսօր լուռ են և բացարձակ խնդիր չեն տեսնում, որ կառավարությունը որոշել է սեփական հայեցողությամբ թեկնածու առաջադրել։
Փաստորեն, օրենքի առաջ բոլորն հավասար են սկզբունքի մասին ճառեր ասող իրավապաշտպաններն առաջադրվում են երկակի ստանդարտով։ Նրանք թույլ են տալիս, որ վարչապետն ու կառավարությունը անեն մի բան, որը նախագահին, ըստ այդ նույն իրավապահների չէր կարելի։
Ինչ արած, սա հեղափոխական Հայաստանն է․ խորը շունչ քաշեք և հանգիստ նստեք տեղներդ։


Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 1676 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am