Լևոն Տեր-Պետրոսյանի դավաճանական պրոեկտը դեռ չի պարտվել․Վիտալի Բալասանյան. անոնս

Ես մի քանի անգամ ասել եմ՝ Նիկոլը պրոեկտ է, որն իրականացնելու է մի քանի ծրագրեր և մենք արդեն դրա ականատեսն ենք լինում: Նիկոլը շարունակում է հակապետական, հակաազգային քայլեր՝ սկսած Ալիևի հետ վերելակային հանդիպումից։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:

Վիտալի Բալասանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթ է հանձնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին. «Այդ փաստաթուղթը վերաբերվում էր ամբողջ հայ ազգին: Ես բազմիցս ասել եմ, որ այս իշխանությունն Արցախի հարցում Հայաստանը դարձրել է որպես հակամարտող կողմ: Այդ ամենը մենք տեսանք սահմանային լարվածությամբ»:

Վիտալի Բալասանյանը հիշեցնում է, որ հրադադարի հուշագրի ստորագրումից հետո Հայաստանն Արցախի հարցում եղել է երաշխավոր, սակայն այսօր դարձել է հակամարտող կողմ. «Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պետք է աներ, որպեսզի Հայաստանը մտներ պատերազմական դրության մեջ, որ վաղն էլ հայտնվի արևմտյան ուժերի պրոեկտում, և Հայաստանի վրա շատ հեշտ լինի ճնշումներ գործադրելը»:

Անդրադառնալով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը՝ Վիտալի Բալասանյանը նշել է. «Ռազմական իշխանությունը փայլուն կատարել է իր աշխատանքը: Սակայն քաղաքական իշխանությունը գտնվեց բավականին տկար, դա էր իրենց նպատակը»:

Դիտարկմանը՝ կան փորձագետներ, որոնք նշում են, թե Հայաստանին հնարավորություն է տրված Արցախի հարցի բանակցային սեղանին վերադարձնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները և հարցին՝ արդյոք դա հնարավոր է՞, Վիտալի Բալասանյանը պատասխանել է. «Պրոեկտը թույլ չի տա, որպեսզի Հայաստանը Արցախի հարցի բանակցային սեղանին վերադարձնի այդ պայմանավորվածությունները: Եթե իշխանությունը գնալու լիներ այդ քայլին, մենք անպայման դա կտեսնեինք: Ժողովուրդը, քաղաքական ուժերը պետք է պարտադրեն, որպեսզի այդ փաստաթղթերը վերադարձվեն բանակցային սեղան»:

Վիտալի Բալասանյանի համոզմամբ՝ հենց այդ փաստաթղթերից է կախված հայկական երկու պետությունների հետագա ճակատագիրը:

դիտվել է 1198 անգամ
Լրահոս
Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել Ես պատրաստ եմ նպաստել Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունների բարելավմանը. Իրանի գերագույն առաջնորդ Ինչ իրավիաճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ ԵՄ-ն Պլան Բ չունի. Տուսկ «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Արգելել են Վեհափառին լքել երկիրը 70 հազար ամերիկացի հեռացել է Մերձավոր Արևելքից Մահացել է հայտնի դերասան Չակ Նորիսը Բաբկեն Հարությունյանը նոր պաշտոն է ստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am