Պուտինը հրահանգել է Թուրքիային՝ զսպել Ադրբեջանին. Ինչ է սպասում մեզ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում իրավիճակի կտրուկ սրման արդյունքում, երբ ադրբեջանցի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ կատարեին, իսկ հաջորդած մի քանի օրերին մարտական գործողություններ տեղի ունեցան, պարզ է, որ ղարաբաղյան բանակցային գործընթացը մտել է փակուղի:

Մոսկվան ակնհայտորեն փորձում է հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակականությունն ապահովել:

Երևանն ու Բաքուն տարբեր նախաձեռնություններ են ներկայացնում` բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ, երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը:

Մարիա Զախարովան չի մանրամասնել այդ առաջարկների բովանդակությունը, սակայն պնդել է, որ Մոսկվան քննարկում է դրանք կողմերի հետ: «Ակնկալում ենք, որ երբ կվերացվեն միջազգային չվերթների արգելանքները, հնարավորություն կստեղծվի առարկայական մշակել հակամարտության կարգավորման հետ կապված հարցերի ողջ շրջանակը», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնելով, որ Կրեմլը առավելագույն զսպվածության կոչ է արել կողմերին, Զախարովան նշել է` Ռուսաստանը կոնկրետ քայլեր է ձեռնարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ձևաչափերով`լարվածության հետագա սրացումը կանխելու համար:

Միևնույն ժամանակ ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն երեկ հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի էսկալացիան: Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության. «Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին վերջին սրման հետ կապված ռուսական կողմն ընդգծել է հավասարակշռված մոտեցումների դրսևորման և հակամարտության մեջ ներգրավված կողմերի վրա զսպող ազդեցություն ունենալու անհրաժեշտությունը՝ իրավիճակի հետագա սրումը թույլ չտալու, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերի ակտիվացման նպատակով»: 

Մեկ այլ կարևոր հանգամանք՝ Ռուսաստանը հորդորել է Թուրքիային զսպվածություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, երբ ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության հարցում պետք է հավասարակշիռ մոտեցում որդեգրել և կողմերի վրա զսպող ազդեցություն թողնել:

Սա ուղիղ ակնարկ է այն մասին, որ Թուրքիան չպետք է իրավիճակն էլ ավելի սրի, ինչով էլ զբաղված է վերջին շաբաթներին:

Թե ինչպե՞ս են Մոսկվայի և Անկարայի փոխգործակցությունը նպաստելու տարածաշրջանի կայունացմանը՝ չի նշվում: Թուրքիայում նախօրեին է Անվտանգության խորհրդի նիստ կայացել, որտեղ դարձյալ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:

Պաշտոնական Երևանը դատապարտել է Թուրքիայի հայտարարությունները՝ շեշտելով, մասնավորապես, որ Անկարան «այս մոտեցումներով հանդիսանում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության սպառնալիքը»: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ երեկ Կառավարության նիստում նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ «միակ երկիրը, ով փորձում էր ոչ թե հանդարտեցնել իրավիճակը, այլ բռնություններ հրահրել՝ Թուրքիան էր»:

«Թուրքիայի այս գործելակերպը մեծ հաշվով անակնկալ չէր: Բայց նրա ագրեսիվության աճը առաջ է բերում մեր քաղաքականության որոշակի վերանայման անհրաժեշտություն, այդ թվում՝ Թուրքիայի ագրեսիվությունը զսպելու միջազգային ֆորմատներում մեր մասնակցության ծավալների իմաստով», - նշեց Փաշինյանը:

Մինչ Հայաստանի իշխանությունները դատապարտում են Թուրքիայի կեցվածքը, փաստորեն, Մոսկվան Անկարայի հետ քննարկում է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը:

Ինչպե՞ս է Մոսկվան Թուրքիային հետ պահելու ղարաբաղյան կարգավորման գործընթացից, երբ արդեն մի քանի շաբաթ պաշտոնական Անկարան շարունակում է պնդել, որ աջակցելու է Ադրբեջանին՝ անկախ նրանից, թե ինչ որոշի Ադրբեջանը:

Իսկ թե ինչ ազդեցություն է գործելու Մոսկվայի հորդորը Անկարային՝ զսպել Ադրբեջանին, պարզ կլինի առաջիկա օրերին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7419 անգամ
Լրահոս
Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Սպանություն նախապատրաստելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 3 անձի նկատմամբ Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր հարվածների մասին. Մոլդովայում սահմանային անցակետում արկ է ընկել Դավիթ Սանամյանն ազատվել է պաշտոնից Ռուսաստանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն Կիևում դեսպանատներին զգուշացրել են վտանգի մասին. Պեսկով Արսեն Թորոսյանը 47 անգամ ավել փող է ստանում թոշակառուներից․ Արմենակ Դանիելյանը՝ թվերով (video) Ադրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկը Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Տարադրամի փոխարժեքներն այսօր Տեղի կունենա հայ տղամարդու կողմից Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը Ամենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից․ «Ուժեղ Հայաստան» Շներն էլ կարող են փրկել․ Անդրանիկ Քոչարյանի խայտառակ հայտարարությունը (video) Սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am