Ռուսաստանում ամեն ինչ կարող է վերածվել քաոսի. Ադրբեջանական տեռոր՝ ընդդեմ հայերի

Անցած գիշերը Մոսկվայից ստացվող տեղեկություններն ու տեսանյութերը քաոսային իրավիճակ են հիշեցնում:

Տեղի են ունեցել բախումներ՝ հայերի և ադրբեջանցիների միջև: Մասնավորապես, մի խումբ ադրբեջանցիներ նախապես պլանավորված կերպով հարձակվել են տեղի մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծել և հայհոյել վերջիններիս: Ադրբեջանցիների մեկ այլ խումբ ջարդուփշուր է արել հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներ՝ ծեծի ենթարկելով դրանց վարորդներին:

Համացանցում մի տեսանյութ է հրապարակել՝ Infoteka24.ru կայքին հղմամբ, որում երևում է, թե ինչպես են մի քանի ադրբեջանցի ծեծի ենթարկում մեքենայի մեջ նստած տղամարդուն, կոտրում մեքենայի ապակիները: «Մոսկվայում ադրբեջանցիների զայրացած ամբոխը ծեծի է ենթարկել հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդին: Մեր աղբյուրները հայտնում են, որ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմում, որպեսզի հարձակվեն հայերի վրա», - ասվում է տեսանյութին կից գրառման մեջ։

Ռուսաստանի հայերի միության աշխատակից Դավիթ Տոնոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ադրբեջանցիները դանակահարել են իրեն ծանոթ մի հայի: Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի հարավ-արևելքում ՕՄՈՆ-ի աշխատակիցները ձերբակալել մի խումբ ադրբեջանցիների: Տոնոյանը նաև գրառում է կատարել՝ հայտնելով, որ Մոսկվայի Մարինո, Բրատիսլավսկայա և Լյուբլինո շրջաններն ամբողջությամբ շրջափակված են «ՕՄՈՆ»-ի և «Ռոսգվարդիայի» ուժերի կողմից, բոլոր մեքենաները ստուգվում են:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Մոսկվայում վաղուց չէին եղել նման ծավալի բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև, այդ թվում՝ արցախյան հակամարտության գոտում նախկինում գրանցված լարվածությունների ժամանակ:

Իրավիճակն ավելի է թեժացրել «Ֆուդ Սիթի» առևտրի կենտրոնի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, որտեղ օրեր շարունակ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության հրահանգով արգելված էր հայ վաճառողների մուտքը:

Նկատենք, որ հայկական ծիրանի՝ ադրբեջանցուն պատկանող «Ֆուդ սիթի» շուկայում վաճառքի արգելքից հետո, երեկ էլ ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովին պատկանող «Крокус» առևտրի կենտրոններից հանվել են բոլոր հայկական ապրանքները, և դրանք փոխարինվել են ադրբեջանական ապրանքներով:

Ռուսաստանում այս ամենը տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո:

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հուլիսի 23-ին հանդիպել էր Ռուսաստանում հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնել էր ՌԴ ԱԳՆ-ն. «Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Կիևսկայա պլոշադ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի և «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ»։

Հաղորդագրությունում ասվում է, որ քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ երկրի օրենսդրությանը համապատասխան: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարևորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման համար պայմանների ստեղծման գործում»:

Տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում հայ-ադրբեջանական լարվածությունը մոտենում է քաոսի և ինչ-որ պահից ամեն ինչ իսկապես կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Ռուսական իրավապահները, եթե համարժեք քայլերի չդիմեն, ապա, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական սադրանքներն ու հարձակումները շարունակական բնույթի կլինեն:
Ինչ վերաբերում է հայկական ապրանքատեսակների դեմ Ռուսաստանում ծավալված արշավը, ապա այստեղ ևս ռուսական իշխանությունները պետք է միանշանակ լինեն:

Այլապես կստացվի, որ Ռուսաստանում հայերը խտրական վերաբերմունքի են արժանանում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3416 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am