Ադրբեջանական սադրանքներ՝ ողջ աշխարհի հայերի նկատմամբ

Աշխարհի տարբեր քաղաքներում հայերի և ադրբեջանցիների ցույցերն ուղեկցվում են միջադեպերով ու բախումներով: Գերմանիայում Հայաստանի դեսպանատան տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են հրկիզում դիվանագիտական առաքելության ծառայողական ավտոմեքենան, այս մասին երեկ հայտնեց Արտգործնախարարության մամուլի քարտուղարը: Ըստ դեսպանատան տարածած հաղորդագրության, գերմանացի իրավապահները դեպքի առթիվ ծառայողական քննություն են իրականացնում՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:

Վերջին շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական լարվածության ֆոնին թե՛ արտերկրում գտնվող հայերը, թե՛ ադրբեջանցիները բռնություններով ու այլ միջադեպերով ուղեկցվող բողոքի գործողություններ էին իրականացնում երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների առաջ: Արդյունքում՝ կան տուժածներ ու բերման ենթարկվածներ:

Օրերս հայերի ու ադրբեջանցիների միջև բախում եղավ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Հայերի և ադրբեջանցիների միջև բախումներ են եղել Լոս Անջելեսում, Լոնդոնում, Հաագայում, Քիշնևում, Վարշավայում ու այլ քաղաքներում:

Արտերկրում տեղի ունեցող խաղաղ ցույցերն, այսպիսով, մի կողմից կար որ են, Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութան վրա ուշադրություն հրավիրելու առումով, սակայն մյուս կողմից, ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական հասարակական բախումները կարող են դուրս գալ վերահսկողությունից:

Տարբեր երկրների իրավապահները ինչ-որ պահից կարող են բախումների մասնակիցների օրենքի առջև պատասխանատվության ենթարկել:

Բանն այն է, որ ծեծկռտուքներ հրահրելը հենց Ադրբեջանին է ձեռնտու, հետո՝ դրանց վերաբերյալ ամբողջ աշխարհով կեղծ տեղեկություններ տարածել:

Պարզ է, Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Ադրբեջանը չի հանդարտվում, փորձում են հակազդել նա Հայկական հզոր սփյուռքին՝ ցույց տալով, որ արտերկրում բնակվող ադրբեջանցիներն են «գոյություն ունեն»:

Անցած օրերին աշխարհի մի շարք երկրներում հայկական համայնքի ներկայացուցիչները շարունակում են տեղի ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ցույցեր կազմակերպել։ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան առջև հավաքված հայերը ծածանել են եռագույնն ու բղավել՝ «Ղարաբաղը մերն է»։ Դեսպանատան վերջին հարկերի պատուհաններից ադրբեջանցիներն իրենց դրոշն են ծածանել ու սադրել հավաքված խաղաղ ցուցարարներին, որպես պատասխան հայերը ձվեր են նետել շենքի ուղղությամբ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, երկու հայ ցուցարար բերման է ենթարկվել։

Լարված իրավիճակ էր նաև ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Ֆեյսբուքյան տարբեր հայ օգտատերեր տեղից ուղիղ միացումներով ցույց էին տալիս, թե ինչպես են Ադրբեջանի դեսպանատան առաջ հավաքված հայերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիաներ կազմակերպել։ Հայերը մասնավորապես վանկարկել են` «Ալիև, ահաբեկիչ», «Արցախը մերն է», «Ադրբեջան ագրեսոր» և այլն։

Հոլանդական Հաագայում Ադրբեջանի դեսպանության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած հայ երիտասարդների ուղղությամբ ադրբեջանցիները պլաստիկե շշեր ու քարեր էին նետել:

Վրաստանում հայկական «Ալիք Մեդիա» կայքի փոխանցմամբ՝ հայ համայնքի նախաձեռնությամբ մի խումբ վիրահայեր Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան առջև նաև Վրաստանի հայերին են ուղերձ հղել՝ չտրվել սադրանքների, Վրաստանում «հաշիվներ չպարզել», ցուցաբերել բարձր քաղաքացիական պատասխանատվություն։
Ավելի վաղ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում էր ցույց կայացել: Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայ ցուցարարների խաղաղ ցույց էին ցանկացել անցկացրել: Ցույցի նախորդ օրն ադրբեջանցիներն իրենց սպառնալիքներով նամակներ են գրել՝ ուղարկելով ընտանիքի անդամների ու երեխաների նկարները։ Հայկական ցույցի կազմակերպիչը պնդում է՝ ադրբեջանցիների սադրանքի հետևանքով է խաղաղ ցույցը բախումների վերածվել։ Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ ու ռետինե մահակներ օգտագործել, հայ է բերման ենթարկվել և շուրջ 1 տասնյակ ադրբեջանցիներ։

Լոնդոնում ևս բախումներ էին եղել։ Այստեղ էլ ադրբեջանցիներն են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց կազմակերպել։ Համացանցից տեղեկանալով այդ ցույցի մասին՝ տեղի հայերն ինքնակազմակերպվել ու հավաքվել էին հայկական դեսպանատան առջև։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1381 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am