«Գրականություն»՝ առանց «հայ»-ի, հաջորդը՝ «լեզու»՝ առանց «հայոց»-ի»

Եթե անհարաժեշտ է դպրոցական ծրագրերի նոր չափորոշիչներին անվանում տալ, ապա՝ գյորմամիշություն։ Դպրոցի նոր չափորոշիչում ավագ դպրոցի «Հայ գրականություն» առարկայից հանվել է հայ բառը, մնացել է «գրականություն»֊ը։ Մի հարց է ուղղակի դեռ անպատասխան՝ ինչո՞ւ «հայոց լեզու» առարկայից էլ չեն հանել «հայոց»-ը, մնա «լեզու»֊ն։ Այո՛, ինչպես չկա ընդհանրապես լեզու, այնպես էլ չկա ընդհանրապես գրականություն, լեզուն հայոցն է, ռուսացն է, անգլերենն է, գրականությունն էլ այդ լեզուներով գրվածն է, հայ գրականություն, ռուս գրականություն, անգլոամերիկյան գրականություն և այլն։ Խնդրեմ, հնարավոր է լայնացնել տվյալ ժողովրդի գրականության սահմանները՝ ներառելով հայրենակից օտարալեզու հեղինակների գործերը, մանավանդ այն ժողովուրդներինը, որոնք ճակատագրով օտարալեզու շատ հեղինակներ ունեն, բայց, իհարկե, շեշտելով, որ գրականությունը առաջին հերթին լեզվով է որոշվում։

Այնպիսի տպավորություն է, որ չափորոշիչները կազմել է մեկը, ում ձեռքը մի օր պատահաբար Կաֆկայի ինչ-որ գիրք է ընկել, կարդացել ու խենթացել է ՝ վախ էս ինչ թույն գրող է, հետո ինքը կամ ընկերը 2018-ին քայլել են ու իրեն հասցրել հանձնաժողով՝ հայ֊ս ո՞րն է, մի առարկա կսարքենք, որի մեջ ինչքան գիրք կարդացել եմ, կլցնենք՝ վերջ, հայը հանում ենք, մնում է գրականություն։ Թե՞ պատահակնություն չկա, հեղափոխական «Իմ քայլի» կրթական քաղաքականությունն է, որտեղ ամեն ինչ իրենց կետից է սկսվում։

Յուրաքանչյուր ժողովրդի դպրոցում գրականության ցանկը ինչ-որ լուսնի վրա նստած գրքամոլի ճաշակով չի կազմվում, այլ ընտրվում են այն հեղինակները, որոնք ձևավորել են այդ ժողովրդի մշակույթն ու ինքնությունը, ինչո՞ւ, քանի որ դպրոցը աշակերտի գլուխը օդից քաղած գիտելիքներ լցնելու համար չէ, այլ ինքնություն ու ժառանգություն է հաղորդում, գրականությունն էլ իր ժողովրդի գրականության ուղին է հաղորդում։ Խորենացին սոսկ պատմիչ չէ, Նարեկացին սոսկ բանաստեղծ չէ, Րաֆֆին ու Պռոշայանն էլ սոսկ վիպասաններ չեն, նրանք հայ ժողովրդի հայրերն են, նրանց գործերում մեր հոգևոր կենսագրությունն է։ Հարպեր Լի ես ուզո՞ւմ, խնդրեմ ծրագրում մտցրեք անգլոամրիկյան գրականություն՝ և անգլերեն, քանի որ որևէ գրականություն անցնում են իր լեզվով, կա՛մ համաշխարհային գրականություն, անցեք, կա՛մ հանձնարարեք կարդան արձակուրդներին, տեսեք Հարպեր Լին ինչ նման է Րաֆֆիին գրում (Րաֆֆու խենթը ու Լիի «Ծաղրասարյակ սպանելը» մի ցանկում են) և ոչ թե վիրահատեք «հայ գրականություն»-ը, որ «հայ»-ը հանեք ու Հարպեր Լի խցկելու տեղ բացեք։ Իսկ եթե օտար տեքստի կողքը հայերեն տեքստ դնելով համեմատություն են ուզում անել, խնդրեմ, առարկայի անունը դրեք «Համեմատական գրականություն», բայց սա գիտական կրթանք է, որ ԲՈՒՀ֊ի գրականության բարձր կուրսերում են անցնում, ապա գիտական թեզեր պաշտպանում։ Չգիտեմ թե Հայաստնում կա՞ն համեմատական գրականության մասնագետներ, բայց եթե կան էլ, չեմ կարծում, թե նրանք են այս ծրագիրը կազմել։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am