Կորոնավիրուսից քաշված խոշորները․ բանկերի և հյուրանոցների նահանջը

 

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ներկայացնելով 2020թ. առաջին կիսամյակի հարկային հավաքագրումները, նշել է, որ ՊԵԿ-ն ամբողջությամբ ապահովել է հունվար-հունիս ամիսների համար սահմանված պետբյուջեի հարկային եկամուտների 680.3 մլրդ դրամ ցուցանիշը. առաջին կիսամյակի ցուցանիշը չի թերակատարվել։

Իսկ ինչ վերաբերում է մաքսային հավաքագրումներին, դրանք այս տարվա առաջին կիսամյակում կազմել են 123.4 մլրդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2019թ․ առաջին կիսամյակում դրանք կազմել էին 160.4 մլրդ դրամ: ՊԵԿ նախագահն այս նվազումը պայմանավորում է ավտոմեքենաների ներկրման` անցյալ տարվա բարձր ակտիվությամբ: «Ավտոտրանսպորտային միջոցների ներկրման գծով մաքսային մուտքերը 2019թ․-ին կազմել են շուրջ 25 մլրդ դրամ, ինչն այս տարի, բնականաբար, մենք չենք ունեցել»,- ասում է Հովհաննիսյանը:
Այս տարվա բյուջեի վրա բացասաբար են ազդել նաև ԱԱՀ և հիփոթեքային վարկերի տոկոսների վերադարձման գործընթացը, որն անցյալ տարվա 50.5 մլրդ դրամի փոխարեն այս տարի արդեն 65.3 մլրդ դրամ է կազմել: Իսկ ինչ վերաբերում է կորոնավիրուսի համավարակին, ապա Հովհաննիսյանի խոսքով, այն իր բացասական ազդեցությունն է թողել հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա:
Ամենամեծ հարվածը բնականաբար ստացել է տուրիզմի ոլորտը, և դա շատ հստակ երևում է հյուրանոցների վճարած հարկերից։ Այսպես՝ «Արմենիա» հյուրանոցային համալիրն այս տարի ու վճարել է 268 մլն դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 427 մլնի փոխարեն․ նա ցուցակի 321 տեղում է՝ նախորդ տարվա 206-ի փոխարեն։ «Ալեքսանդր հոթելը» խոշորների ցանկի 685-րդ տեղում է՝ այս տարի վճարել է ընդամենը 117 մլն դրամ՝ նախորդ տարվա 152.234-ի փոխարեն։ «Երևանտանս» հյուրանոցը 718-րդն է՝ 110. 564 մլն հարկային մուտքերով: Այն դեպքում, երբ այս հյուրանոցը նախորդ տարի 730-րդն էր և վճարել էր 112 մլն դրամ:
Իսկ «ԷՐԵԲՈՒՆԻ-ՊԼԱԶԱ»-ն, որ նախորդ տարի 929 հորիզոնականում էր ու վճարել էր 81 մլն դրամ, այս տարի խոշորների ցանկում այս տարի ցուցակում ընդհանրապես չկա: Չկան նաև ծաղկաձորյան հայտնի հյուրանոցները, որոնք առաջին կիսամյակում կա՛մ դատարկ են եղել, կա՛մ էլ ընդունել են կորոնավիրուսով հիվանդներին ու մեկուսացվածներին, որի համար վճարել է պետությունը, ինչը շատ մեծ չափերի չի եղել։
Կորոնավիրուսից ակնհայտորեն տուժած մյուս ոլորտը բակերն են։ Եթե այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով բանկերի վճարած հարկերը 13 տոկոսով ավելացել էին, ապա առաջին կիսամյակի տվյալներով բանկեյին համակարգի վճարումնեը պետությանը կազմել է 26.7 մլրդ դրամ կամ 55.4 մլն դոլար, ինչը 9.2% - ով ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Հայկական 17 առևտրային բանկերի մասնաբաժինը 1000 խոշոր հարկատուների վճարման ընդհանուր ծավալում կազմել է ընդամենը 5,4 տոկոս:
Պետությանն ամենաշատը հարկեր վճարած բանկը Ամերիաբանկն է, որը զբաղեցրել է 19-րդ տեղը խոշորների ցանկում՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն։ ԱՍյս բանկը առաջին կիսամյակում վճարել է 3.3 մլրդ դրամ։ Նրան հաջորդում են ՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, որը ցուցակի 20-րդ հորիզոնականում է գտնվում, այն դեպքում երբ նախորդ տարի 17-րդն էր։ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը վճարել է 3.2 մլրդ դրամ։ Երրորդը՝ Արմսվիսբանկն է վճարած 2,7 մլրդ դրամով։ Ի դեպ այս բանկը խոշորների ցանկում բարելավել է իր դիրքերը՝ 23-րդ տեղում է հայտնվել, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ եղել է 56 – րդը։
Չորրոդ խոշոր հարկատու բանկը վճարած 2.3 մլրդ դրամով Հայբիզնեսբանկն է, որը խոշորների ցանկում՝ 33-րդ տեղն է գրավում, մեկ տարի առաջ նա 28-րդն էր։
Բանկային հնգյակը եզրափակում է Արդշինբանկը, որը վճարել է 2.2 մլրդ դրամ ՝ այն ցանկի 35-րդ տեղում է նախորդ տարվա 41 - ի դիմաց։
Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում են նաև Կոնվերս Բանկը՝ վճարած 2.1 մլրդ դրամի հարկերով, Ինեկոբանկը' 1.7 մլրդ դրամ վճարումով,
Յունիբանկը, որը վճարել է 1,6 մլրդ դրամ և Հայէկոնոմբանկը , որն առաջին կիսամյակու, 1.5 մլրդ դրամ է վճարել պետությանը։
Ընդհանուր առմամբ բանկային համակարգի հարկային նահանջը ցույց է տալիս, որ բանկերը դարձել են ավելի զգուշավոր, չնայած վարչապետի ու կառավարության բարձագոչ հավաստումնեերին, իրականում բիզնեսի վարկավորումը նահանջ է ապրել, ավելին՝ բանկերն անգամ սպառողական վարկեր են սկսել ավելի քիչ հատկացնել։


Հայկ Դավթյան

դիտվել է 966 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am