Թուրքական զինանոցի նոր «ռումբն» Ալիևի համար

Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությունը:

Թուրքական մամուլի փոխանցմամբ՝ Թուրքիան ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել «եղբայրական» Ադրբեջանին:

«Թուրքիան դատապարտում է Հայաստանի ագրեսիան, որը խախտում է միջազգային իրավունքը: Թուրքիան ևս մեկ անգամ շեշտում է, որ աջակցելու է Ադրբեջանի ցանկացած որոշմանը»,-ասվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում:

Պաշտոնական Անկարան, այսպիսով, կրկին Անվտանգության խորհրդում քննարկում է Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակը՝ ավելին, արձանագրում, որ Ադրբեջանի կայացրած ցանկացած որոշմանը կսատարի: Ասել կուզեն, եթե Ադրբեջանի որոշի պատերազմել Հայաստանի դեմ՝ մենք աջակցելու ենք:

Հուլիսյան ռազմական գործողություններից հետո Թուրքիայի առավել ագրեսիվ քաղաքականությունը իսկապես պետք է ուշադրության արժանի լինի միջազգային հանրության համար: Հայաստանն այս առումով հետևողակական աշխատանք պետք է տանի:

Բացատրական աշխատանքը հետևյալ ուղղությամբ պետք է իրականացնել՝ թուրք-ադրբեջանական միասնությունը սպառնում է մեր տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Աշխարհը պետք է գիտակցի, որ մեր տարածաշրջանում ռազմական գործոնը, եթե խաղարկվեց՝ դրա իրականացնողները Թուրքիան ու Ադրբեջանն են:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադարձել էր նախօրեին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստին, նկատելով, որ Էրդողանն ելույթում նույն հարթության մեջ էր ներկայացնում Սիրիայի, Իրաքի, Լիբիայի և արդեն Հայաստանի խնդիրները. նկատենք, որ վերոհիշյալ երեք երկրներում Թուրքիան ռազմական գործողություններ է ծավալում....«Հայաստանին այդ շարքում դասելը հստակ մեսիջ էր` ռազմական ենթատեքստով, որը նույնպես, ըստ էության, աննախադեպ էր գոնե վերջին տարիներին (չհաշված վաղ 1990-ականները): Եվ այսօր, քիչ առաջ ավարտված Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստից հետո պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Թուրք ժողովուրդը տեր է կանգնելու ցանկացած որոշման, որը կընդունի եղբայրական Ադրբեջանը իր արդարացի դատի շրջանակներում»....Երևի ավելորդ չի լինի այս ամենին ավելացնել ներկայումս Թուրքիայում ծավալվող հայտնի կարգախոսի` «մեկ ազգ, երկու պետություն», նոր տարբերակը` «մեկ ազգ, մեկ բանակ»... Որպես եզրահանգում` տիկնայք և պարոնայք պատասխանատուներ, հանե´ք վարդագույն ակնոցները, դադարեցրե´ք ինքնախաբեությունը և ավելորդ պոռոտախոսությունը, հրաժարվե´ք անտեղի և անիմաստ խաղաղասիրությունից, դադարե´ք թուլացնել Հայաստանի անվտանգությունը ապահովող մեխանիզմները և դաշնակցային, բարեկամական հարաբերությունները»:

Վստահաբար, հուլիսյան ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին նոր իրավիճակ են ստեղծել ողջ տարածաշրջանի համար:

Շահագրգիռ գերտերությունների, տարածաշրջանային խաղացողների համար հիմա թիվ մեկ խնդիրը պետք է լինի զսպել լարվածությունը, մեղմել և հնարավորինս նպաստել նրան, որպեսզի կողմերը շարունակեն բանակցել:

Վերջին տարիներին, թերևս, առաջին անգամ Թուրքիայի հնարավոր ներգրավվածության հավանականությունը, թերևս, պարզ է բոլորի համար՝ Ռուսաստան, ԱՄՆ, և հարևան՝ Իրան ու Վրաստան: Լայնածավալ ռազմական գործողությունների բռնկումը, կարծես, չի բխում որևէ մեկի շահերից:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3067 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am