Սառը ցնցուղ՝ սպառազինության գործարքից նեղված Ալիևի համար

Օրեր առաջ սերբական սպառազինության մատակարարումների շուրջ աղմուկ բարձրացրեց Բաքվում գործող Haqqin.az կայքը, որի հուլիսի 19-ին հայտնեց, թե Ադրբեջանի կառավարությունը իբր «անհերքելի տեղեկություններ» է ստացել, թե Բելգրադը Հայաստանին վերջին ամիսների ընթացքում տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։

Սերբիայի առևտրի նախարարը, սակայն, ականների մատակարարման տեղեկությունը շրջանցել էր՝ խոսելով միայն Հայաստան առաքված հրազենի մասին։

Ադրբեջանական կայքի հրապարակումից հաշված ժամեր անց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպանը Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։

«Գոյություն չունի որևէ միջազգային սահմանափակում, որի հիման վրա Սերբիան կարող է հրաժարվել զենք վաճառել Հայաստանին», - նախօրեին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ մեկնաբանելով Բաքվից հնչող մեղադրանքները, նման հայտարարությամբ էր հանդես եկել Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը։

Պատասխանելով սերբական լրատվամիջոցների հարցերին՝ նախարարը հաստատել է, որ երկրի տարածքում գործող մասնավոր զինագործական ընկերություններից մի քանիսը համագործակցում են Հայաստանի հետ։ «2020 թվականին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Սերբիայում գործող պետական զինագործական ընկերությունները այդ գործարքներում ներգրավված չեն եղել։ Ես չեմ կարող նշել այդ ընկերությունների անվանումները, սակայն մեր տեղեկություններով Հայաստան են մատակարարվել հիմնականում ինքնաձիգեր և ատրճանակներ։ Դրանց ընդհանուր արժեքը մեկ միլիոն եվրոյից էլ պակաս է եղել։ Այդ սպառազինությունը առաքվել է երկու խմբաքանակով՝ մայիսին և հունիսին», ասել է սերբ պաշտոնյան՝ հատուկ ընդգծելով, որ Երևանի հետ կնքված գործարքը նախապես արժանացել է Սերբիայի միանգամից հինգ գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության և առևտրի նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության հավանությանը։

Այնուհետև Սերբիայի առևտրի նախարարը նշել էր. «Ոչ ԵՄ, ոչ Միացյալ Նահանգները և ոչ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի շատ դժվար է մերժել այդ երկրի՝ սպառազինություն գնելու առաջարկները»։

Haqqin.az-ի այդ հրապարակումն ազդեցություն էր ունեցել նաև ոչ միայն Սերբիայի և Ադրբեջանի, այլև Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Ադրբեջանական կայքի հրապարակման համաձայն, սերբական սպառազինությունը Հայաստան էր բերվել Վրաստանի տարածքով։ Նույն օրերին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի, Ռուսաստանից, Վրաստանի տարածքով «Կամազ» բեռնատարների մի խմբաքանակ էր Հայաստան առաքվել։

Հրապարակմանը հետևած առաջին 24 ժամերին վրացական իշխանությունները լուռ էին։ Ոչ արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ոչ էլ պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին չէին ցանկացել անդրադառնալ թեմային՝ վրաց լրագրողների հարցերը անպատասխան թողնելով։ Փոխարենը վրացական կառավարությունից պարզաբանումներ սկսեցին պահանջել ընդդիմության ներկայացուցիչները։

Միայն ընդդիմության հնչեցրած գնահատականներից հետո էր, որ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հարկ համարեց հանդես գալ հատուկ հայտարարությամբ՝ կտրականապես հերքելով ադրբեջանական մամուլում տեղ գտած մեղադրանքները։ «Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ապատեղեկատվական բնույթի մի հրապարակում է տարածել, որտեղ բազմաթիվ անճշտություններ կան։ Ցավալի է, որ իբր լուրջ համբավ ունեցող ադրբեջանական ինտերնետ լրատվամիջոցը կողմնապահ ձևով է ներկայացնում փաստերը, մոլորության մեջ է գցում հանրությանը և փորձում է սևացնել վրաց-ադրբեջանական ռազմավարական համագործակցությունն ու բարեկամությունը», - նշվել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում։ «Այս հրապարակումը տենդենցիոզ բնույթ ունի և ուղղված է ռազմավարական գործընկեր հանդիսացող երկու պետությունների միջև արհեստական խնդիրների ստեղծմանը», - նշել էին Վրաստանի դիվանագիտական գերատեսչությունում։

Տարեց տարի երկրի ռազմական բյուջեն մեծացնող Ալիևը, որը սպառազինություն է գնում Ռուսաստանից, Իսրայելից և այլ երկրներից, փաստորեն, ծանր է տարել Սերբիայից սպառազինություն վաճառքը Հայաստանին:

Առհասարակ, ժամանակն է, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի ղեկավարի կողմից սպառազինության գնման քաղաքականությանը զարկ տալու շարունակական պրոցեսին: Նա իր ելույթներում չի էլ թաքցնում ադրբեջանական բանակը «ողջ ուժով զինելու» իր քաղաքականությունը:

Հետևաբար, բոլորը պետք է հասկանան, որ որքան շատ են տարբեր երկրներ զինտեխնիկայի գնման գործարքներ կնքում Ադրբեջանի հետ, այնքան նենգ ու ռազմատենչ է դառնում Ադրբեջանը:

Վերջում հավելենք նաև, որ հայ-սերբական պաշտպանական համագործակցության համաձայնագրի կնքվման վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել է դեռևս 2015թ. նոյեմբերի որոշումներից մեկով: Այդ ժամանակ էլ ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2709 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am