Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է.Նիկոլ Փաշինյանի կոշտ ելույթը (video)
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին:
«Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց մեր դիքերի ուղղությամբ, ՀՀ զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այև նրանց պատճառեցին էական վնասներ: Ադրբեջանական կողմը կրել է բազմաթիվ կորուստներ, այդ թվում՝ սպառազինության ու ռազմական տեխնիկայի՝ ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի ու արդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է», - ասաց վարչապետը:
Նա նշեց, որ Ադրբեջանում ներքաղաքական անկայուն վիճակ է ստեղծվել: Այնուհետև վարչապետը նշեց՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին Ադրբեջանի հայտարարությունը պետք է դառնա լրջագույն միջազգային քննության առարկա, որովհետև ի ցույց է դնում ահաբեկչական պետություն լինելու Ադրբեջանի էությունը:
