«Ճ» կլասի արտաքին քաղաքականության հետևանքները

Մաիսի 6-ին Փաշինյանը, քայլարածների առաջ ելույթ ունենալով, հայտարարեց, որ իրենից առաջ Հայաստանն արտաքին քաղաքականություն չի ունեցել, և հիմա ինքը ստիպված է ոչնչից ինչ-որ բան ստեղծել։

Թե բա` «կներեք, բայց Հայաստանի արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում ա, այլ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ստեղծվում ա։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ուրիշ բան է մի երկիր, որ բոլոր հարաբերություններում ինքը իրեն դիրքավորել ա որպես, կներեք արտահայտությանս, ճ կլասի մի երկիր, և ուրիշ բան է, որ կա մի երկիր, որը ասում ա` ես Հայաստանի հանրապետության ժողովրդի ներկայացուցիչն եմ, և իմ դիրքորոշումների հետ պետք ա հաշվի նստել և վերաբերվել հարգանքով»։

Այդ տրամաբանության մեջ էլ, զրոյից «դուխով» արտաքին քաղաքականություն ստեղծելու դրոշը պարզած, հերթով ջուրը գցեց «նախախեղափոխական» Հայաստանում այս կամ այն հաջողությամբ իրականացվող շատ թե քիչ հոդաբաշխ, հասկանալի, հիմնականում հավասարակշիռ արտաքին քաղաքականության արդյունքները և զրոյացրեց տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները մեզ համար կարևոր բոլոր երկրների և ուժային կենտրոնների հետ` Ռուսաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Իրան և այլն, և այդպես շարունակ. եղած կապերը քանդեց ու փոխարենը ոչինչ` բացարձակապես ոչինչ չստեղծեց։

Այսօր հայ-ռուսական հարաբերությունները պետությունների ղեկավարների մակարդակով գրեթե սառեցված են և ավելի շուտ «սառը պատերազմի» վիճակում են։ Չնայած Հայաստանի ոչ մի ղեկավար այնքան անթաքույց և ինքնամոռաց չի լիզել նախագահ Պուտինի ոտքերը` առիթով-անառիթ հավատարմության երդումներ տալով, որպես այդ հավատարմության առհավատչյա, «հայկական զորախումբ» ուղարկելով Սիրիա` հաջակցություն Ռուսաստանի խաղաղարարների, անվտանգության նույն համակարգում, միասնական տնտեսական տարածքում գտնվող դաշնակցային հարաբերություններից միայն հուշեր են մնացել։

Ինչ վերաբերում է Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, դրանք ևս երբեք այնքան անբովանդակ և ամորֆ չեն եղել, ինչպես այսօր` չնայած Ռուսաստանի դեմ հավատարմության երդումների արանքում ժամանակ առ ժամանակ իրականացվող ցուցադրական դեմարշներին և Արևմուտքի շահերն սպասարկելու պատրաստակամության մասին թափանցիկ ակնարկներին։ «Արդյունքը» ակնհայտ է. ով աչք ունի, տեղյակ է եվրոպական և ամերիկյան մայրցամաքներից Արցախի ուղղությամբ փչող «սառը քամիներին», տեսնում է և հասկանում`մեր դիրքերը երբեք այնքան վտանգված չեն եղել և Ադրբեջանի «դիրքորշումն» Արցախի հարցում երբեք այնքան ընկալելի և ընդունելի չի եղել արևմտյան կառույցների, դիվանագիտական, փորձագիտական շրջանակների համար, ինչպես այսօր` «թավշյա, ոչ բռնի» իշխանազավթումից երկուսուկես տարի անց։

Բավական է հիշեցնել հունիսին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահի, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողների համատեղ հայտարարությունը, որով վերջիններս, ըստ էության, դատապարտում էին «Արցախի կողմից վերահսկվող» Կուբաթլիի և Ջաբրայիլի շրջաններով անցնող Կապան-Հադրութ ավտոճանապարհի կառուցումն` «առանց Ադրբեջանի իրավասու մարմինների» համաձայնության, ինչը միջազգային իրավունքի խախտում է», «կարող է խորհրդանշական կերպով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների անօրինական օկուպացիան» և ըստ այդմ` չի նպաստում փոխվստահության, խաղաղության և հաշտեցման մթնոլորտի ձևավորմանը։

Հայտարարության մեջ նշված էր, որ ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին`ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու 2009-ին ընդունված հիմնարար սկզբունքների և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո. «Որպեսզի միջնորդները հաջողության շանս ունենան, մենք կոչ ենք անում ՀՀ և Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ բանակցային գործընթացին` Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Հունիսի 19-ին էլ Եվրախորհրդարանը քվեարկեց մի բանաձևի օգտին, ըստ որի` «եվրոպական հարևանության» անդամ-երկիրը, տվյալ դեպքում` Ադրբեջանը, իրավասու է ոչ միայն պաշտպանել, այլև պարտադրել իր տարածքային ամբողջականությունը` հնարավոր բոլոր ձևերով, և Եվրամիությունը սատարում է այդ ջանքերին։ Մեկ այլ կետով ամրագրված է, որ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը տարածվում է այն հակամարտությունների վրա, որտեղ Ռուսաստանը հանդես է գալիս որպես կողմ` փաստացի «բացառություն անելով» Արցախյան հակամարտության համար։

Ադրբեջանական «դիրքորոշումը» երկրորդող այդ ձևակերպումները, որ կարծես Ադրեբեջանի ԱԳՆ-ում գրված լինեին, Եվրոպան կանաչ լույս վառեց Ադրբեջանի առաջ` դրդեց ռազմական նոր արկածախնդրության։ Եվ բոլորովին պատահական չէ, որ նույն Եվրամիությունը շա՜տ թեթև անդրադարձավ Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին. չդատապարտեց` քիչ է, դեռ մի բան էլ հավասարության նշան դրեց «կողմերի» միջև։

Պակասը լրացրեց ԱՄՆ կոնգրեսում օրերս ընդունված բանաձևը, որի համաձայն, այսուհետ Կոնգրեսը պարբերաբար հաշվետվություն է պահանջելու պետդեպից հետխորհրդային 4 հակամարտությունների հետևանքով 1991թ.-ից հետո բռնությամբ տեղահանված անձանց` Ադրբեջանից, Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից «ներքին տեղահանվածների» վերաբերյալ։ Հայերի զանգվածային տեղահանության` Բաքվից, Սումգայիթից, Ադրբեջանի հայաբնակ մյուս շրջաններից բռնի տեղահանված հայ փախստականների մասին` ոչ մի խոսք. Ադրբեջանի ֆինանսավորմամբ կոնգրեսի օրակարգում հայտնված այդ փաստաթուղթը չի տարածվում մինչև 1991 թ. տեղի ունեցած էթնիկ զտումների վրա, և... բացականչական նշան։

Սրան է հասել Փաշինյանը` Հայաստանի արտաքին քաղաքականությունն սկսելով «իր կետից», Հայաստանը դարձնելով ճ կլասի մի երկիր, որի վրա բոլորը թքած ունեն` Արևելքից Արևմուտք, Հյուսիսից Հարավ. աչքն էլ չեն թարթի, եթե Թուրքիան, գոյություն ունեցող սահմանները վերաձևելու իր փորձով, հիմա էլ քիթը խոթի Հայաստան` կյանքի կոչելու «Մեծ Ադրբեջանի» ծրագիրը, որտեղ, բացի Արցախից, նաև Սյունիքն է, Վայոց Ձորը` Եղեգնաձորով, Վայքով, Ջերմուկով հանդերձ։

«Ադրբեջանական Էրիվանն էլ»` մեզ նվեր։

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 964 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am