«Թավշյա» հեղափոխության օգուտը

Փողոց դուրս եկած մարդիկ մանիպուլացվեցին։ Հիմա այդ մանիպուլյատորներն անում են այն, ինչը քննադատում էին իշխանության գալուց առաջ։

Խոսում էին թալանից։ Հիմա իրենք են թալանում։ Ընդորում՝ թալանում են և՛ օրինական (պարգևավճար), և՛ անօրինական (ապօրինի բիզնեսներ, այլոց սեփականության զավթում և այլն) տարբերակներով։

Խոսում էին խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքով կադրային հարցեր լուծելու դեմ։ Հիմա իրենք են ցեղախմբերով, տնեցիներով, ընկերներով ու քայլածներով պաշտոններ զավթում։

Խոսում էին որակյալ կառավարումից։ Հիմա այնպիսի անորակություն ու ապաշնորհ կառավարում է իրականացվում, որ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի «առաջատարներից» ենք։

Խոսում էին սիրուց ու հանդուրժողականությունից։ Հայաստանը երբեք այսքան պառակտված ու մեր հանրությունն այսքան բզկտված չի եղել, որքան «թավշյա» հեղափոխությունից հետո։

Բայց կա նաև օգուտ այս ամենից։ Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիք։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բացահայտվել է մեր երկրում գործող թուրքական 5–րդ շարասյունը։ Լյուստրացիան տեղի է ունեցել։ Բացահայտվել է գործակալ առ գործակալ, դիշովկա առ դիշովկա, անբարոյականի զավակ առ անբարոյականի զավակ։ Դա տեղի է ունեցել անկախ «թավշիկուսների» կամքից, բայց դա արդեն էական չէ։

Հաջորդ իշխանության ԱԱԾ–ն շատ քիչ անելիք ունի։ Մեր թշնամիների գործակալական ցանցը բացահայտված է, ցուցակը հայտնի է։

Դրական է նաև այն, որ շատերի աչքերն են բացվում և մարդիկ տեսնում են, թե ով ով է։

Օրինակ՝ եթե նախկինում միայն «7 օրն» էր գրում, որ հայ–ռուսական հարաբերությունների դեմ փրփուրը բերանին քարոզող Արման Բաբաջանյանը մեր երկրի թշնամիների շահերն է պաշտպանում, ապա «թավշյա» հեղափոխությունից հետո շատերն են սույն «անկախ» պատգամավորին տալիս այդ գնահատականը։

«Թավշյա» հեղափոխության արդյունքում պայթեցին նաև «քաղաքացիական հասարակության» և «մարդու իրավունքների պաշտպանների» մասին փուչիկները։ Պարզվեց, որ սրանք օտարերկյա գործակալներ են և ոչ մի կապ չունեն ՀՀ շահերի հետ։ Սրանց փոխարեն մեզանում հիմա ձևավորվում են իրական քաղաքացիական հասարակություն և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հայաստանակենտրոն շրջանակներ։

Այնպես որ մի օգուտ Նիկոլ Փաշինյանից, այդուհանդերձ, ունեցանք։

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am