Դատարկ «ջեբով» ուր ես գնում Փանոս ջան

Ոչ իրական եւ ոչ էլ կորոնավիրուսային պատերազմը Նիկոլ Փաշինյանին չեն ազատում քաղաքական հակառակորդների դեմ անհաշտ պայքարի մտքից: Թվում էր, թե իշխանությունը հանգիստ պետք է շունչ քաշեր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երկրորդ հայտարարությունից հետո, որով նա ըստ էության չէր պնդում կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջը, այլ առաջարկում էր կառավարությանը գործ անել՝ հասկանալով, որ իր հրաժարականը պահանջող ուժը պատրաստ է կառուցողական համագործակցության, բայց պարզվում է Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում հրաժարվել իր սեւեռուն մտքերից եւ, եթե որեւէ մեկի մտքով ինչ-որ պահի անցնում է քննադատել իշխանությանն ու հատկապես անձամբ իրեն՝ պիտի հասկանա, որ այդպիսով կնքում է իր դատավճիռը, իշխանության ողջ ռեսուրսը հանում իր դեմ:

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։ Դատախազը միջնորդությամբ հանդես եկավ Ազգային ժողովում եւ Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռմխելիությունից:Իշխանությունը, սակայն, որոշել է մինչեւ վերջ գնալ եւ Ծառուկյանին զրկել նաեւ մանդատից; Այսօր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը։ Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից ստորագրված փաստաթղթով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։

Հանձնաժողովը մանրամասնում է, որ չնայած ըստ Ծառուկյանի ներկայացրած գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարագրի՝ նա մինչև 2022թ., ի թիվս այլ ընկերություններում իր ունեցած գույքային իրավունքների, Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարմանն է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության բաժնեմասը, բայց շարունակել է մասնակցել ընկերության կառավարմանը։
««Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 23.04.2020թ. թիվ 20/01-Ա արձանագրային որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ ազգային ժաղովի պատգամավոր Գ. Ծառուկյանը անձամբ առերևույթ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն»,- նշված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնում են նաեւ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից:
Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:


Այսպիսով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցել։ Հարուցված վարույթի հիմքում էլ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից հանձնաժողովին հասցեագրված դիմումն է։


Թե ինչ որոշում կկայացվի հարուցված վարույթի արդյունքում, մենք կիմանանք առաջիկայում: Մի բան փաստ է, որ Նիկոլ Փաշինյանին չի հուզում, որ երկիրը տնտեսական կոլապսի մեջ է, որ ներդրողներին վանելով, գործարարներին ջարդելով եւ տնտեսությունը կանգնեցնելով հնարավոր չի լինելու պետություն կառավարել: Եւ ինչպես տնտեսագետներն ու գործարարներն են ահազանգում, հեռու չէ այն օրը, երբ պետբյուջեից հնարավոր չի լինելու անգամ աշխատավարձեր տալ: Պետության առաջնորդին ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր հուզում է իր քաղաքական շահը, ոչինչ որ մոտ ապագայում Փանոսի պես դատարկ գրպանով է մնալու, կամ թագավորելու է ավերակաց վրա:

Հ.Գ. Եթե նույնիսկ չբավարարվի դիմումը եւ Ծառուկյանը չզրկվի պատգամավորական մանդատից, միեւնույն է Փաշինյանը իր առջեւ դրված խնդիրը լուծված կհամարի, քանզի այդպիսով նա սուրը միշտ կպահի իր քննադատների եւ ընդդիմախոսների գլխին:

Անի Սահակյան

դիտվել է 8698 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am