Ստամբուլի Ծանր հանցագործությունների 14-րդ դատարանում հայ խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ նոր դատավարությունը, որին կցվել են սպանությունը չկանխած թուրք պաշտոնյաների գործերը, կմեկնարկի ապրիլի 19-ից։
Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, դատական նիստերը տեղի են ունենալու Ստամբուլի արդարադատության պալատի մեծ դահլիճում՝ ապրիլի 19-ին, 20-ին և 21-ին։
Թուրքական ուժային կառույցների նախկին պաշտոնյաներ, այժմ կալանավորված Ալի Ֆուաթ Յըլմազերի, Ռամազան Աքյուրեքի, Էրջան Դեմիրի, Մուհիթթին Զենիթի և Օզքան Մումջուի կալանքի ժամկետները երկարաձգվել են։
Ոստիկանների թվում կան նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք:
Դինքն օրը ցերեկով գնդակահարվել էր 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում իր թերթի՝ «Ակօսի» խմբագրության մուտքի մոտ։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը