Թոմաս դե Վաալը` «Carnegie Moscow Center»-ի համար. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ավելի հեռու է քան երբևէ

Բրիտանացի լրագրող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «Carnegie Moscow Center»-ի համար վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլը` նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ավելի հեռավոր է, քան երբևէ:

Ստորև ներկայացված է հոդվածի մասնակի թարգմանությունը:

Ամբողջ Եվրոպայում միայն երկու երկիր կա, որոնք դեռ շարունակում են պատերազմել միմյանց հետ: Վերջերս մարտեր են սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Դժբախտաբար, երկամյա լռությունը, որը կարելի է անվանել «Փաշինյանի մեղրամիս», ավարտվեց, և շատ կտրուկ: Իրավիճակն արագորեն փոխվում է, և հետագա էսկալացիան միանգամայն հնարավոր է: Համենայն դեպս, Ադրբեջանում վերջին իրադարձությունները հուսադրող չեն: Նախագահ Իլհամ Ալիևը հեռացրեց երկարամյա (2004 թվականից) արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ ասելով, որ ինքը զբաղվում է «անօգուտ աշխատանքով, անօգուտ բանակցություններով»: Դրան հաջորդեց ցույցը Բաքվում, որտեղ վրդովված մասնակիցները պահանջում էին իշխանություններից կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերություններում:

Հայկական հեղափոխությունից հետո արտաքուստ իրավիճակը բարելավվեց, բայց, ցավոք, էական փոփոխություններ չեղան: Երկու երկրների ղեկավարներն ու հասարակությունները շարունակում էին պահպանել միմյանց բացառող դիրքերը. ««Ղարաբաղը պատկանում է միայն մեզ», իսկ մյուս կողմը պետք է գնա զիջումների»:

Վերջին մարտերն ավարտեցին երկամյա մեղրամիսը: Անհայտ չէ, թե ով է առաջինը սկսել կրակել: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն ավելի շատ է շահագրգռված ստատուս քվոյի փոփոխության մեջ, քանի որ այն համարում է անարդար: Այնուամենայնիվ, Տավուշի և Թովուզի միջև ընկած տարածքը, որը գտնվում է երկու երկրների միջև սահմանի հյուսիսային հատվածում, ունի որոշ առանձնահատկություններ. այն խիտ բնակեցված է երկու կողմից, և երկու երկրներն այստեղ ունեն ծանր զենք: Ցանկացած միջադեպին կարող է արագորեն հետեւել էսկալացիա, եթե դրա համար հրահանգնել լինեն:

Հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ երկու երկրների ղեկավարները, ըստ էության, նրա պատանդներն են: Հակամարտությունն այնքան ամուր է մտել ազգային գիտակցության մեջ, որ ոչ մի առաջնորդ չի նահանջի ազգայն պահանջներից: Նույնիսկ եթե նրանք հասկանում են խաղաղ կարգավորման ռազմավարական արժեքը, նրանք զգուշանում են այդ ուղղությամբ շարժվելու հետ կապված ռիսկերից:

Միջազգային ճնշումն այստեղ հազիվ թե օգնի: Չնայած Սերգեյ Լավրովի գործադրած ջանքերի ջանքերի` խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար, Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ ռիսկի ենթարկել իր հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ՝ հանուն խաղաղության հասնելու: Բացի այդ, երկու կողմերն էլ անվստահություն են հայտնում Ռուսաստանին. Ադրբեջանը` քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է ռազմական դաշինք, իսկ Հայաստանը` քանի որ Մոսկվան, կարծես, չի շտապում կատարել դաշնակցի նկատմամբ իր ռազմական պարտավորությունները:

Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են: Հարկ է հիշել, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի կամ Ուկրաինայի, ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականներ չկան:

Ինչ վերաբերում է մյուս տերություններին, ապա Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, բայց ակնհայտորեն չի ցանկանա, որ մեկ այլ հակամարտություն բռնկվի իր սահմանների մոտ: Իրանը պարզապես հետաքրքրված դիտորդ է, ոչ մի դերակատարում չունի: Միացյալ Նահանգները, ժամանակին որպես ակտիվ միջնորդ, վերջին տասնամյակում զգալիորեն կրճատել են իրենց ներգրավվածությունը տարածաշրջանում, հատկապես Թրամփի օրոք:

Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ունեն բավարար գործիքներ՝ երկու կողմերին էլ զսպելու համար, բայց չկա ոչ ժամանակ, ոչ ուժ, ոչ ցանկություն՝ փորձելու ստիպել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն հաստատել, խոսք չկա նաեւ խաղաղապահների մասին, որոնք կկարողանային ապահիվել խաղաղության համաձայնագրի իրականացումը: Այժմ մնում է հուսալ, որ կստորագրվի ևս մեկ փխրուն զինադադար: Ինչ վերաբերում է խաղաղությանը, ցավոք, այսօր այն ավելի հեռավոր է, քան երբևէ:

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Երևանում 18-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներին, կոտրել ծառն ու բախվել շենքին Բա՜, եվրոպացի պաշտոնյան ոգևորված է Ալիևով, իր կողմից ԽԱՂԱՂՈւԹՅԱՆԸ միտված քայլերով. Սևակ Հակոբյան Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել Հայաստանը վերածել կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման. Արա Պողոսյան Որն է նախկին դատախազի մահվան պատճառը Արևմուքում մարդ չի մնում պաչիկի համար կամ «a теперь я Наташа». Politik.am Խորհրդանշական խորհրդանիշներ Փշալարերից այս և այն կողմում Հայաստա՞նն է Աղանդավոր և արյունարբու Նիկոլի Հովիկի հերթական տգիտությունը Ինձ վախեցնում է այս ամենը. ինչ է կատարվում Մաշտոցի պուրակում Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է Ինչ ճակատագիր ունեցավ մեկ տարի անց ՔՊ-ականի կողմից համագյուղացուն ծեծի ենթարկելու գործը Չարիքի իշխանությունից ազատվելու հարցում մեր ժողովուրդը վճռական է. Գառնիկ Դանիելյան Սևանում կորել են 3 երեխաներ. մանրամասներ Բանակից զորացրվելու խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով. վրաերթի են ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վեհ նպատակ է. դրա գինը չի կարող լինել ԼՂ-ում էթնիկ զտումը Փաշինյանը ոչ միայն իր կողմից չի շնորհավորել հայ ժողովրդին, այլև չի փոխանցել անգամ Էրդողանի շնորհավորանքը Սիսիանի քաղաքապետը խախտել է ավանդույթը․ նա նորակոչիկներին չի ճանապարհել․ Հրապարակ Քարկոփում աղետից 1.5 ամիս անց դեռ 15 ընտանիք չի կարողանում վերադառնալ տուն Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտովթարից տուժածներից մեկը գտնվում է ծանր, մյուսը՝ միջին ծանր վիճակում Ի՞նչ սահմաններով է Երևանը ճանաչել Պաղեստինը․ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը. Sputnik Արմենիա Խաչատրյանը ատրճանակը գնել էր օրեր առաջ․ նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի նախկին դատախազի մահվան դեպքից Սենատոր Ռոջեր Ուիքերի այցը միտված էր ԱՄՆ-Հայաստան գործընկերության ամրապնդմանը. դեսպանություն Պաշտոնապես հաստասվեց՝ հայտնաբերվել է նախկին դատախազի դին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am