Բա որ ասում էին՝ ինչո՞ւ չէիք լսում, ո՞ւր է քո «կետը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում անցած շաբաթ հրավիրած խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով հուլիսի 12-ից հետո հայ-ադրբեջանական սահմանի լարված իրավիճակին, հայտարարեց, որ «ի վերջո, պետք է ստեղծվի հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ»:

Թե կոնկրետ ի՞նչ համակարգի մասին է խոսքը և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, նա չմանրամասնեց։ «Մենք բոլորս պետք է, ի վերջո, դուրս գանք հրադադարի ռեժիմի խախտումների մասին շարունակական հայտարարությունների շրջապտույտից, և պետք է հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծվի», նշեց Փաշինյանը:

Ուրեմն, եթե խոսքը 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին է, ապա զարմանալի է, թե ինչու է Փաշինյանը այդ մասին նախընտրում լռել:

Իհարկե, պաշտոնական Բաքուն դեռ 2016թ. ապրիլյան պատերազմից առաջ էլ մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո այդ մեխանիզմների պահանջի կատարումը:
Այստեղ ամբողջ հարցն այն է, որ 2018թ. «թավշյա հեղափոխությունից» հետո Փաշինյանն ու Մնացականյանը կարծես մոռացել էին այդ մասին: Հիմա ի՞նչ նոր համակարգ են պահանջելու՝ փոխանակ պահանջել Բաքվից կատարել նախկինում ձեռքբերված պայմանավորվածությունները:

Հիշեցնենք՝ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելու պայմանավորվածություն կողմերի միջև ձեռք էր բերվել դեռևս 2016-ի ապրիլյան պատերազմից անմիջապես հետո՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում, սակայն դրանք այդպես էլ իրականություն չդարձան։

Գրեթե երկու տարի բազմիցս քննադատվել է Նիկոլ Փաշինյանը՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվելու համար, ասվել է, որ դրա արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այդ պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին սկսեցին այլևս չբարձրաձայնել։

Հիմա Հայաստանի արտգործնախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում՝ մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծելու ուղղությամբ, հին առաջարկներն են պահանջում կյանքի կոչե՞լ, թե՞ նոր համակարգ են առաջարկելու:

Միամիտ պետք է լինել, որպեսզի ակնկալել, որ Ալիևը պատասխանատվություն կցուցաբերի հրադադարի պահպանման և ամրապնդման հարցում և կհամաձայնի դրանց:
Հետևաբար` հայկական կողմի խնդիրը պետք է լիներ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի և Հայաստանի գործընկեր պետություններից հասցեական՝ Ադրբեջանին ուղղված պահանջներ ստանալու ուղղությամբ աշխատանքներ իրականացներ:

Մի բան պարզ է, գոյություն ունեին՝ անվտանգության և վստահության ամրապնդման ուղղությամբ հստակ առաջարկներ, ներառյալ՝ միջազգային դիտորդների թվի ավելացումը և նրանց մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ռեժիմի ենթադրյալ խախտումների հետաքննության մեխանիզմի ներդրումը: Այսինքն, այս ամենի իրագործումը կարող էր օգնել խուսափել լարվածության աճի հետագա վերսկսումից:

Մինչդեռ Բաքուն մերժում է դրանք, որովհետև մշտապես հանդիսանում է հրադադարի խախտման նախաձեռնող կողմը: Ի՞նչ է մնում անել այս դեպքում, եթե ոչ միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատական Ադրբեջանի պահվածքին:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ի դեպ, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ուժի մեջ են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, պատասխանել է. «Մենք մշտապես մոնիթորինգի մեխանիզմ ներդնելու հարցը բարձրացրել ենք և շարունակում ենք բարձրացնել»:

Ինչպե՞ս է բարձրացվել այդ հարցը, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում դրանց մասին վերջին շրջանում չէր հիշատակվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3795 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am