Ովքե՞ր են «դոշ տալիս» Նիկոլի և իր վատ քողարկված «հակառուսական գծի» համար

Մի քանի բնութագրական օրինակ` «եվրոպական արժեքներից» բարբաջող «թավշյա» դուրսպրծուկների հին ու նոր հրապարակային «ինքնահրկիզման» դրսևորումներից, որ ի ցույց են դնում` ով են, ինչացու են, ինչ «արժեքների» կրող են, բարոյականության և լեզվամտածողության ինչ «ստանդարտներով» են առաջնորդվում Նիկոլի թվի «նոր Հայաստանի» համար ինքնամոռաց պայքարող «հեղափոխության պահապանները»։

Համացանցը բառացիորեն ցնցված է` ուշքի չի գալիս ֆաշիզմի հիմնադիր հայրերի «խոսքին ու գործին» արժանի ֆեյսբուքյան մի խզբզոցից, որի հեղինակը հարազատ մոր դեմ ցուցմունք տված, բանակից կեղծիքի միջոցով փախած, դասալիք պատգամավորն է` Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» «գաղափարախոսության» ֆանատ Արման Բաբաջանյանը։ Թիրախը` հայության չզոմբիացած կամ ապազոմբիացած հատվածը և Հայաստանի ամենամեծ ազգային փոքրամասնությունը` եզդի համայնքը, հասցեատերը` politik.am կայքի խմբագիր, Նիկոլի ոչ ադեկվատ վարքագծի և բառապաշարի առանձնահատկությունների, ձախողումների, առերևույթ և ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների մասին պարբերաբար բարձրաձայնող Բորիս Մուրազին։

«Ձեր գլուխների վրայով կանցնենք ճանապարհը մեր, ձեր ատամներով կլցնենք փոսերն այդ ճամփի, ձեր մարմիններին կափսոսենք մեր ոտքերը սրբել, բայց կանցնենք մեռնելով ապրելու ճանապարհը մեր երկրի։ Ու թող մեկը կասկածի, թող մեկը կասկածի հայ լինի թե եզդի»,- այսպես է «խոսել» դեբիլների «հեղափոխության» պոտենցիալ զոհերի գլուխների վրայով քայլել` «մեռնելով ապրելու ճանապարհն» անցնել պատրաստվող ռասիստ, ֆաշիստ և էլի «չգիտեմինչիստ» երեսփոխանը, որի կայքը օրեր առաջ յուրովի նշանավորեց մեր զինուժի հուժկու հակահարվածը Տավուշի սահմանում թշնամու սանձազերծած ռազմական ագրեսիային. հրապարակեց հայկական ազգանունով մի «անհայտ կենդանու» հետ հարցազրույցի տեսագրությունը, որ այսպես էր վերնագրված. «Փորձում են քաղաքական և ռազմական ղեկավարության միջև սեպ խրել և Խաչատուրովի միջոցով ռազմական հեղաշրջում իրականացնել»։

Հոգու այդ «հուսահատ ճիչը» շատ չանցած հանվեց դասալիքի էջից, նետվեց աղբանոց` այնտեղ, որտեղ իր տեղն է, հարցազրույցի վերնագիրն էլ «խմբագրվեց», բայց արդեն ուշ էր. ինչպես ասում են`слово не воробей, вылетит - не поймаешь...

«Հեղափոխության վկաների» հրապարակային «ստրիպտիզի» մյուս ցուցադրական նմուշը, որ ուզում ենք ներկայացնել ընթերցողի ուշադրությանը, ավելի հին է` ՖԲ «աղբանոցում» հայտնվել է դեռ 2017թ., երբ քայլիստները Գյումրիից տոտիկ-տոտիկ չէին եկել Երևան`առաջին քայլերն էին անում «քաղաքականության» մեջ, ու մտքով անգամ չէին անցկացնում, թե երբևէ կարող են իշխանության տեր դառնալ։ Հեղինակը բոլոր ժամանակների ամենածանծաղամիտ քայլարած`ԱԺ փոխխոսնակ աշխատող Ալենь Սիմոնյանն է, որ հետևյալ կերպ էր ձևակերպել իր «տեսակետը» Հայ դատի և Հայկական պահանջատիրության վերաբերյալ. «Արարատ սարը վերցնենք` ի՞նչ անենք, ճանապարհներին արագաչափ դնե՞նք, տակը մի 100 հատ ռեստորան սարքե՞նք, վրեն` տարբեր թալանչիների տներ, արծիվներով, խաչերով ու Արարատի նկարով, հետո քար առ քար մի համբալ սկսի վաճառել, պրծնի... Չէ, ախպեր, թող մնա թուրքի մոտ»։

Հիշեցնենք, որ նույն բանը` այլ «փաթեթավորմամբ», ասել է «Նիկոլ աղան»` իր հայտնի հրապարակման մեջ`«զարմանալով ու տարակուսելով», թե չհասկացանք, «մերը թողած», ուրիշի, այսինքն` Ադրբեջանի պապենական հողե՞րն եք ուզում ձեզնով անել։

Փոխխոսնակի ծանծաղամտության օրինակները բազմաթիվ են` շատ չխորանանք. ընդամենը հիշեցնենք ևս մեկ կարկառուն օրինակ Ալենь-ի նախահեղափոխական գլուխգործոցներից, որտեղ, ներկայացնելով Հայաստանի «լուսավոր ապագայի» իր տեսլականը, պնդում էր` մարիխուանայի, նույնասեռականության և միասեռական ամուսնությունների օրինականացումն այլընտրանք չունի` վաղ թե ուշ լինելու է. այդ «երանելի հանգրվանին» հասնելը սոսկ ժամանակի խնդիր է։

«Հեղափոխության» հաջորդ նվիրյալը, որի լեզվաժայթքումներին արժե անդրադառնալ, իրեն «միջազգայնագետ-փորձագետի» տեղ դրած ՍԾյոպիկն է` վաստակավոր գրանտակեր, ռուսատյացության առաջամարտիկ, Նիկոլի կամոք Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Սրա ամենամեծ «քաջագործություններից» մեկը ասուլիսի մասին «ծանուցումն» էր, որտեղ սևով սպիտակի վրա գրված էր. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն լրատվամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»: Հիմնավորումն այն էր, որ «դահլիճն» իր մասնավոր տարածքն է` ում կուզի, ներս կթողնի, ում չի ուզի` դռնից «դուրս կշպրտի», և վե՛րջ։

livenews.am կայքի լրագրողի դիտարկմանը, թե համեցե՛ք մեր գրասենյակ, ոչ մեկը չի ասի`«էս իմ սարն է, էս իմ ծառն է», ինչ գործ ունես մեր մասնավոր տարածքում, ոչ ավե՛լ, ոչ պակա՛ս, այսպես էր արձագանքել. «Ես չեմ համենում: Դուք ինձ հրավերքներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ Ձեր տարածքների, ո՛չ Ձեր տների: Դուք դո՛ւրս եկեք: Դուք արդեն, Դուք արդեն... Դուք դո՛ւրս եկեք»:

Սա, ինչ խոսք, Սաֆարյանի առաջին փորձը չէր` ինքնահաստատվելու կանանց և աղջիկների վրա։ «Հեղափոխության» շնաբարո այդ դուրսպրծուկի հրապարակային «ինքնաոչնչացման» ամենահիշարժան էջերից մեկն էլ փորձագիտական հանրության ամենահեղինակավոր ներկայացուցիչներից մեկի` Անժելա Էլիբեկովայի հասցեին արած խուլիգանական արտահայտություններն էին. «360/360-ի վրա գաբարիտները պատեպատ է տալիս։ Ափսոս կանայք կան, թե չէ կասեի, թե ինչը թոթոլ տոտոշներին քցեր... Փեսուն ասեք վուլգառ ու հակահիգիենիկ փսնթուներդ հավաքի, մենք այդպիսի ժամանակ չունենք», «հիմա ՊՈԱԿ-ից ու Բաղրամյան 26-ից չեն սնվում։ Ծծակտրվել են», «իշխանության կորստից փողային կլիմաքսի մեջ են հայտնվել», և էլի նման բաներ (հայցում եմ տիկին Էլիբեկովայի ներողամտությունը ՍԾյոպիկի «էկզոտիկ» բառամթերքը երկրորդելու համար)։

Սրան ավելացնենք պաշտոնապես որպես «հեղափոխության պահապաններ» ներկայացող խուլիգանախմբի «հռետորական գոհարները», որոնցից մեկը «Արցախի նախագահի գլուխ քարերով ցխելու» խոստում-սպառնալիքն էր, և մանկապարտեզի երեխային էլ պարզ կլինի`ովքեր են Նիկոլի «պահապանները», ինչ «մարդահեսաբ» ունեն, ում կողմից են` Հայաստանի՞, թե՞ Հայաստանի թշնամիների, և ո՛ւմ են ծառայում` սատանայի՞ն, թե՞ Աստծուն...

Լիլիթ Պողոսյան

7or.am

դիտվել է 2605 անգամ
Լրահոս
Lքված նորածին աղջիկն անվանակոչվել է Սոսե՝ ի պատիվ Սոսե Մայրիկի #ՈՒՂԻՂ․ Նիկոլի «թքող դեսպանը» ԱԽՔ-ում․ Սուրեն Սուրենյանց (video) Մարդիկ մեր զnհերի մարմինների մասnւնքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի խոսեք. Արամ Վարդևանյան Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան ՇՏԱՊ․ թեժ բանավեճ Կարապետյանի և Ռուբինյանի միջև․ «բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ» (video) Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան Հերթական սուտը․ հենց հիմա եկեք գնանք ՀԷՑ՝ ես ձեզ ապացուցեմ, որ ստում եք․ Դավիթ Ղազինյան (video) ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ Գազ չի լինի Ողբերգական վթար՝ Եղվարդում. 3 վիրավորներից մեկն անչափահաս է Էրդողանի՝ «գաղութատիրություն չկա» պնդումը հերքվում է պատմական փաստերով․ Հարութ Սասունյան Թրամփը Կորեային առաջարկել է միանալ Իրանի դեմ պատերազմին․ Սեուլը հրաժարվել է Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում ԱԺ–ն ձեր համար պապի կարտոլատեղը չէ․ Մամիկոն Ասլանյանի սուր խոսքը՝ ՔՊ–ին (video) Արարատ Միրզոյանի կինն էլ չի ուզում լինել թագուհի, ուզում է լինել ծովերի տիրուհի․ ORAGIR.NEWS #ՈՒՂԻՂ․ Եկեղեցու դեմ արշավ․ իշխանությունը «մшհացու» հարված է ստանալու. Հայկ Նահապետյան (video) Ֆրանսիայում կայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը Ուկրաինան շարքից հանել է Wildberries-ի 10-ը խոշորագույն պահեստներից 7-ը Ռուսաստանը կտրուկ ավելացրել է ձկան մատակարարումը ԵՄ Թուրքիայում աղանդավորներից առգրավվել է 28 միլիոն դոլարի ոսկի Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի անցնելու Հորմուզի նեղուցով Բռնապետություն եք սարքել․ վարսահարդարի հարկը բարձրացել եք, ձեր սրտի օլիգարխինը (video) Իրանում մեծ պարգև են խոստանում ամերիկացի զինծառայողներին ոչնչացնելու կամ գերեվարելու համար. կանանց՝ կրկնակի չափով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am