Փաշինյան–Պուտին հարաբերություններն աններդաշնակ են. Հայաստանում քաղաքական փոփոխությունն անվտանգության ապահովման հարց է դառնում

Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդարացիորեն քննադատվում էր ապաշնորհ կառավարման համար, ապա հիմա միայն քննադատելով հարցը չի լուծվի։

Համաճարակային պատերազմում Փաշինյանն ու հեղափոխության/իշխանափոխության ծնունդ Առողջապահության նախարարը պարտության տարան Հայաստանը։ Իսկ ահա տեսանելի թշնամու դեմ կռվում մեր բանակը կարողանում է բարձրության վրա մնալ, քանզի «թավիշը» դեռ չէր մտել բանակ։ Հայր Խաչատուրովին սրանք դատում են, իսկ որդի Խաչատուրովը պահում է մեր հյուսիս–արևելյան սահմանը։ Սա՛ է այսօրվա Հայաստանի կոնտրաստային պատկերը։

Բանակին, սակայն, չի կարելի մենակ թողնել։ Երկար չեն ձգի, քանզի թիկունքում կան խնդիրներ։ Բանակի ու կառավարության որակների տարբերությունն ակնհայտ է։ Խնդիրը, հետևաբար, լուծում է պահանջում։ Շտապ լուծում։ Քաղաքական լուծում։

Բացի կառավարության ու բանակի համապատասխանեցման խնդրից կա նաև արտաքին միջավայրում ներդաշնակեցման ապահովման խնդիր։

Տավուշյան բախումների արդյունքում բոլորի համար տեսանելի դարձավ, թե ինչ կարևոր նշանակություն ունեն մեր անվտանգության համակարգում հայ–ռուսական հարաբերություններն ու Գյումրիում տեղակայված ռուսական բազան։ Միայն այդ գործոններն են, որ թույլ չտվեցին Թուրքիային զորաշարժ անել Հայաստանի ուղղությամբ և մեզ համար երկրորդ ճակատ բացել։

Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի տապալման արդյունքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու Ադրբեջանը դարձրեց ռազմական գործողությունների թատերաբեմ և աշխարհաքաղաքական ուժերի մրցակցության դաշտ։ Թե ո՞ր պետությունը կդառնա մեր տարածաշրջանի «Սիրիան»՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը, կախված է մի շարք հանգամանքներից։

Մենք այժմ ականատեսն ենք ռուս–թուրքական մրցակցության, որն ուղեկցվում է հայ–ադրբեջանական բախումներով։

Ուշագրավն այն է, որ այս պայմաններում ռազմավարական դաշնակիցներ Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները օպերատիվ ու սերտ շփումների մեջ են։ Իսկ ահա ռազմավարական դաշնակիցներ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները նույնիսկ հեռախոսազրույց չեն ունեցել։ Ավելին՝ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարներն իրենց ներկայացուցիչների միջոցով լեզվակռվի մեջ են։ Պատճառները պետք է փնտրել Երևանում։

«Դասակարգային» տարբերությունը Փաշինյանի ու Պուտինի միջև այնքան մեծ է, իսկ հակասություններն այնքան շատ, որ այսպես երկար չի կարող շարունակվել, այն էլ՝ լայնամասշտաբ պատերազմի բռնկումից «5 պակաս»։

Մոսկվայից ուղիղ հասկացրեցին, որ իրենք ճանաչում են երեք սուբյեկտի՝ 1.ՀՀ–ն ու հայ ժողովուրդը, 2. ՀՀ զինված ուժերը, 3. ՀՀ արտգործնախարարությունը։

Նիկոլ Փաշինյանին Մոսկվան համարում է ոչ լեգիտիմ, անվստահելի և ավարտված։ Եվ դա բնական է։ Ինչպե՞ս կարող է լեգիտիմ համարվել մի իշխանություն, որի փայատեր է հանդիսանում սորոսաթուրքական իշխանությունը։ Ռուս–թուրքական մրցակցության պայմաններում սորոսաթուրքական սոուսով իշխանությունը Հայաստանում Կրեմլի համար նոնսենս է, իսկ հայերիս համար՝ կատաստրոֆա։

Ստեղծված իրավիճակում մեծ շռայլություն է թուրք–ադրբեջանական զույգի համեմատ մեր ռազմավարական դաշնակցի հետ ասիմետրիկ հարաբերություններում հայտնվելը։ Դա նշանակում է, որ Հայաստանի ներքին կյանքում պետք է փոփոխություն տեղի ունենա։ Հակառակ դեպքում մենք շատ բարձր գին կարող ենք վճարել։ Մոտավորապես 1920թ.–ի տարբերակով։

Քաղաքական փոփոխությունը մեզ պետք է ոչ թե Կրեմլին հաճոյանալու, այլ Հայաստանի ու Արցախի ռազմավարական շահերը պաշտպանելու և պայթյունավտանգ իրավիճակին ադապտացվելու համար։

Հ.Գ.։ Ֆուտբոլային թիմի մարզիչն անհրաժեշտության դեպքում փոխարինում է անգամ թիմի աստղին, երբ տեսնում է, որ նա չի կարողանում խնդիրը լուծել, կամ էլ երբ անհրաժեշտ է լինում խաղի մարտավարությունը փոխել։

Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում, մեղմ ասած, աստղ չէ։ Նրա տարերքը փողոցն է ու գոռգոռոցը։ Հիմա պրոֆեսիոնալ որոշումներ կայացնելու, հայ–ռուսական հարաբերություններն ամրացնելու և առանց աղմուկի գործելու ժամանակներ են։ Մարզիչը՝ հայ ժողովուրդը, պետք է որոշում կայացնի։

Մեզ համար մեծ շռայլություն կլինի պահեստային նստարանի վրա թողնել հայ–ռուսական կապերը ցեմենտելու լրջագույն ռեսուրս ունեցող, պատերազմով անցած, փորձի ու գիտելիքի տեր մարդկանց։

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներ Իրանի հարցով մի քանի երկրների ԱԳ նախարարների մասնակցությամբ հանդիպումը կանցկացվի օգոստոսի 30-ին․ DPA Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ 44-օրյա պատերազմի մասնակցի մայրը տուգանվել էր հասարակական տրանսպորտում․ պարզաբանում՝ քաղաքապետարանից Փոխնախարարը հրաժարական է տվել Նախարարության անվանումների այս աճպարարությունը ունի մեկ նպատակ՝ տարալուծել բուն իմաստները․ Բադալյան «Կաթողիկոսի Գահը քաղաքական պաշտոն չէ»․ Սամվել դպիր Գրիգորյան «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am