Խոշորների անկումը

 

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ Նրանք ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում պետությանը վճարել են ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ: Խոշորների ցուցակը գլխավորում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո»
Ընկերությունը։ Վարդանյանների ընտանիքին պատկանող ընկերությունը, որի շրջանառության ծավալները վերջին երկու տարում անընդհատ աճում էին, այս տարվա առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարել 26.3 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն ժամանակի մոտ 28.3 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն՝ «Գրանդ տոբակո»-ի հարկերը նվազել են մոտ 2 մլրդ դրամով կամ 6.9%-ով։ Երկրորդ խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է՝ մոտ 26 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 3.2 մլրդ դրամով կամ 13.9%-ով։
Խոշորագույն հարկատուների երրորդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ 21.6 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ԶՊՄԿ-ի հարկերը կրճատվել են 7.9 մլրդ դրամով կամ 26.7%-ով։ Այս անկման պատճառով ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջատարի դիրքից նահանջել է երկու հորիզոնականով։ Հաջորդը՝ «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունն է, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 12.8 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ ընկերության հարկերն ավելացել են 3.6 մլրդ դրամով կամ 39.9%-ով։

Հինգերորդ հորիզոնականում բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն է, որը վճարել է 9.7 մլրդ դրամի հարկեր՝ 88.9%-ով կամ 4.5 մլրդ դրամով ավելին, քան 2019 թվականի առաջին կիսամյակում։
Մյուս խոշոր հարկատուն կրկին ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն է, որն այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 9.6 մլրդ դրամի հարկեր՝ նախորդ տարվա նույն կիսամյակի 9.4 մլրդ դրամի դիմաց։ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը, ինչպեսղ նաև առաջին հորիզոնականում գտնվող «Գրանդ Տոբակո»-ն Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգ»-ի կազմում ընդգրկված ընկերություն է։
Յոթերորդ տեղում գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին պատկանող «Ֆլեշ» ընկերությունն է՝ 8 մլրդ դրամի հարկերով։ «Ֆլեշի» հարկերն ավելացել են 410 մլն դրամով կամ 5.4%-ով։
Ութերորդ հորիզոնականում դարձյալ ծխախոտի ներմուծմամբ և առևտրով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ 6.9 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա առաջին կիսամակի համեմատ ընկերության հարկերն աճել են 1.8 մլրդ դրամով կամ 34%-ով։
Խոշորների ցանկի իններորդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է, որը 2020 –ի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե է վճարել 6.9 մլրդ դրամի հարկեր՝ 857 մլն դրամով կամ 11%-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ամիսներին։
Խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակը եզրափակում է հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն ՝ Վիվասել ՄՏՍ-ը։ Ընկերությունը վճարել է մոտ 6.9 մլրդ դրամի հարկեր, որը 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ եռակի աճել է։ Այս թռիչքային աճը աննախադեպ է, քանի որ վերջին երկու-երեք տարիներին այս ընկերությունը պարբերաբար հարկերի նվազում էր ունենում։
2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալը նվազել է 18.4 մլրդ դրամով կամ 3.6%-ով։ Առաջին տասնյակում տեղ գրաված ընկերություններից նվազել են միայն երեքի հարկերը, ինչը նշանակում է, որ ընդհանուր ցուցանիշի անկումը պայմանավորված է ավելի ցածր հորիզոնականներում գտնվող ընկերությունների վճարած հարկերի նվազմամբ։

Հայկ Դավթյան

դիտվել է 4690 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am