Հաշիվներ պարզելու բարդ փուլը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման պարագայում այդ երկրի մուտքը Եվրամիություն անհնար կդառնա: Յունկերն ընդգծել է, որ Թուրքիա-ԵՄ բանակցություններն արդեն այս պահին «դե ֆակտո» սառեցված վիճակում են՝ հավելելով, որ հարաբերությունները խզելու մասին վերջնական որոշումը կայացնելու է ոչ թե Եվրահանձնաժողովը, այլ ԵՄ անդամ երկրները: «Անդամակցության գործընթացի հիմնական սկզբունքները պարզ են և ամրագրված են ԵՄ համաձայնագրերում: Թուրքիան՝ որպես Եվրահանձնաժողովի անդամ և ԵՄ թեկնածու երկիր, պարտավոր է ենթարկվել մեր հիմնական արժեքները համարվող մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին: Այս հարցում անգամ մեկնաբանության կարիք չկա: Մայիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հնարավորություն կլինի այդ հարցերն ուղղել անմիջապես նախագահ Էրդողանին: Կտեսնենք, թե ինչպիսի ապագա է տեսնում Թուրքիայի համար՝ Եվրոպայի հետ, թե առանց նրա»,- ասել է Յունկերը: Անդրադառնալով մահապատժի վերականգնման հնարավորությանը՝ նա ընդգծել է, որ դա «կարմիր գծերից ամենակարմիրն է»: «Եթե մահապատժի վերականգնումը խոսքից այն կողմ անցնի, ապա դա ամենաբացահայտ կերպով կդառնա եվրոպական ընտանիք Թուրքիայի անդամակցության վերջը: Այն պատճառ կդառնա հարաբերությունների խզմանը, քանի որ մեր ճանաչած ժողովրդավարությունը նախատեսում է հարգել մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»,- հայտարարել է Յունկերը: Էրդողանը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում խզել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Հազիվ թե Թուրքիայում մահապատիժ վերականգնման հարցով հանրաքվե նշանակվի: Էրդողանը` նախագահական կառավարման անցնելով` էլ ավելի ամրապնդելով իր իշխանությունը, քիչ անց կսկսի մեղմել լարված հարաբերությունները ԵՄ-ի հետ: Նկատենք, որ այս փուլում Թուրքիայից սկսել է որոշակի խավի արտագաղթ Գերմանիա: Գերմանիան փախստականի կարգավիճակ է տվել առաջին թուրք զինծառայողներին, որոնք ապաստան ստանալու հարցում են ներկայացրել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այդ մասին հայտնում են Süddeutsche Zeitung (SZ) պարբերականը, ինչպես նաև WDR և NDP ռադիոհեռուստակայանները: 2016թ. հուլիսից մինչև 2017թ. մայիս Գերմանիայի միգրացիոն մարմինները հայտեր են ստացել Թուրքիայի կողմից քաղաքական հետապնդումներից վախեցող 414 քաղաքացիներից: Այս վիճակագրությունը ներառում է ծառայողական անձնագրեր կրողներին` դիվանագետների, դատավորների, ՆԱՏՕ-ի զինծառայողների, որոնք ծառայել են Գերմանիայում պետական հեղաշրջման փորձի պահին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին: Մինչդեռ գերմանական Der Spiegel պարբերականի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան ստանալու դիմում ներկայացրած թուրք պաշտոնյաների ու զինվորականների թիվն ավելացել է: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Գերմանիայից ապաստան է խնդրել շուրջ 450 թուրք դիվանագետ, սպա, դատավոր և այլ պաշտոնյա: Պարբերականը հայտնում է, որ ապաստանով դիմած անձինք մեղադրվում են Թուրքիայում ապրիլի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի համար պատասխանատու համարվող գյուլենականների հետ առնչություն ունենալու մեջ: 450-ի մեջ են նաև Բելգիայում ՆԱՏՕ-ի ռազմակայանում ծառայության մեջ գտնվող թուրք սպաներ, ինչպես նաև աֆրիկյան երկրներում Թուրքիայի դեսպանություններում գտնվող ռազմական կցորդներ: Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Գերմանիայից ապաստան է խնդրել Թուրքիայի ավելի քան 7700 քաղաքացի: Նախորդ տարի Թուրքիայից արված դիմումներից բավարարվել է միայն 8 տոկոսը: Մյուս կողմից թուրք-ամերիկյան հարաբերություններում պահպանվում է Էրդողանի համար ցավոտ մեկ այլ հարցը` Գյուլենի արտահանձնման խնդիրը: Թուրքիայի դատախազությունը պահանջում է ԱՄՆ-ում գտնվող իսլամի չափավոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին դատապարտել ավելի քան 3600 ցմահ ազատազրկման, հաղորդում է Hurriyet պարբերականը: Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016թ. հուլիսի 16-ին պետական հեղաշրջման փորձի կատարմանը մասնակից լինելու համար: Նրա դեմ Թուրքիայում ավելի քան 20 քրեական գործ է հարուցված: Բացի ցմահ ազատազրկումից դատախազները պահանջում են Գյուլենին դատապարտել ավելի քան 2900 տարվա ազատազրկման և տուգանքի: Գյուլենը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքները: Օրերս Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հետ քննարկել է իսլամի չափավոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, հաղորդում է Anadolu գործակալությունը: Տեղեկատվության համաձայն՝ Բողդաղը Սեշնսին տեղեկացրել է «Գյուլենի հանցավոր գործունեության» վերաբերյալ նոր դոսյեի մասին, որը թուրքական կողմը փոխանցել է Վաշինգտոնին: Թուրքիայի արդարադատության նախարարության աղբյուրի տվյալներով՝ հանդիպումը կրել է կառուցողական բնույթ, իսկ զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները: Թուրքիայի արդարադատության նախարարի այցը Վաշինգտոն կազմակերպվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Վաշինգտոն այցելության նախաշեմին, որը նախատեսված է մայիսի 15-17-ին: Այսպիսով, ամերիկա-թուրքական հարաբերությունները կճշգրտվեն առաջիկա օրերին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am