Սադրանքներն Ադրբեջանի կողմից սպասարկում է ներքաղաքական շահեր Ադրբեջանում. Արագած Ախոյանի հարցազրույցը yeniyasamgazetesi1.com-ին

Ներկայացնում ենք նախկին պատգամավոր Արագած Ախոյանի հարցազրույցը, որը հրապարակվել է yeniyasamgazetesi1.com-ում:

1. Վերջին բախումները հայ-ադրբեջանական սահմանին ինչպես եք բացատրում
Հայ- ադրբեջանական սահմանի բախումների մասին կարող եմ ասել, որ այն կրել է մշտական բնույթ: Ես վստահ եմ, որ սադրանքներն Ադրբեջանի կողմից սպասարկվում է ներքաղաքական շահեր Ադրբեջանում: Մշտական ագրեսիվ դրսևորումներով փորձ է արվում կերակրել սեփական ժողովրդին, արդարացնել ոչ կառուցողական և վաղուց փակուղի մտած Ղարաբայան հիմնախնդիրը: Այնպես որ Բաքվում պետք է լավ հասկանան, որ այսպիսի էժանագին գործողություններով առաջ գնալ չի կարելի, քանի որ տուժվում է նաև սահմանամերձ գոտու խաղաղ բնակչությունը, ունենք երկկողմանի մարդկային կորուստներ, երիտասարդ կյանքեր, որբացած երեխաններ և որդեկորույս մայրեր: Ես ցավում եմ ամեն մի զոհված զինվորի համար: Ինձ համար կապ չունի ազգությունը, այս մեթոդները, այսինքն Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ:
2. Ինչ առաջարկներ ունեք տարածաշրջանում խաղաղության ապահովման համար
Մեր տարածաշրջանը հանդիսանում է այն խաչմերուկը, որտեղ հատվում են ոչ միայն այստեղ գտնվող հարևան երկրների հետաքրքրությունները, այլ նաև գեր տերությունների շահերը: Տրածաշրջանը նաև հանդիսանում է տարբեր ցիվիլիզացիանների խաչմերուկ: Մենք պետք է հանդուրժողականություն, հատուկ վերաբերմունք և հարգանք ցուցաբերենք միմյանց մկատմամբ: Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք ժառանգություն ենք ստացել պատմությունից: Մենք պետք է արդար նայենք բոլոր հարցերին, ինչպես նաև մտածենք թե ինչպես վերացնենք 1915 թվականի ցեղասպանության հետևանքներն, այս խաչմերուկում ապրում են հանճարեղ ժողովուրդներ` օժտված հարուստ մշակույթով, որոնց էներգիրան կարելի է ուղղորդել տարածաշրջանում խաղաղության կայունությանը և ինչու չէ տարածաշրջանը դրախտի վերածելու ուղությամբ:
3. Ինչպես եք գնահատում Թուրքիայի դիրքորոշումը
Թուրքիան տարածաշրջանում կարող է պրոբլեմատիկ պետությունից վերածվել լուրջ դերակատարում ունեցող պետության, եթե վերանայի իր վարած քաղաքականությունը, առերեսվի պատմության հետ, իր մեջ ուժ գտնի իր իսկ երկրի ներսում ապրող տարբեր ժողովոըրդների մշակույթը, լեզուն, կողոպտված ազգային արժեքները վերադարձնել տերերին: Այսօր Թուրք- Ադրբեջանական շինծու խաղի մեջ, ես կարծում եմ, որ Թուրքիան վատ է կատարում այսպես կոչված <<ավագ եղբոյր>> պարտականությունները Ադրբեջանի նկատմամբ, այսինքն Ադրբեջանին մղում է արկածախնդրության, ասելով. <<ինչ ուզում ես արա ես մեջքիդ կանգնած եմ>> մինչդեռ ընդհակառակը պետք է <<եղբորը>> ետ պահել կործանումից:
4. Ադրբեջանի նախագահը ասել է, որ <<չեմ կարող գտնել արտգործնախարարին և մի նայեք քայլողներին զինվոր չեմ կարող գտնել>> այս արտահայտությունը ինչպիսի մի քաոս է արտացոլում
Ադրբեջանի նախագահի այս անկեղծ հայտարարությունը իմ մեջ առաջացնում է կարեկցանք, որպես տվյալ երկրի ղեկավարի: Այս արտահայտությունները արտացոլում են և պտուղներն են էժան պոպուլիստակա քաղաքականության: Այո պետության հզորությունը միայն նավթադոլարները չեն, բանակի հզորությունը միայն տեխնիկական զինվածության մեջ չէ, այլ բանակի և աշխարհազորի ոգին: Միշտ ագրեսոր բանակը ավելի թույլ է, քան իր հողն և տունը պաշտպանող ժողովուրդը:
5. Չնայած բախումը տեղի չի ունեցել Ղարաբաղի շրջանում, Բաքվում ժողովուրդը քայլերթի է դուրս եկել Ղարաբաղի համար
Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն կայացրել է իր որոշումը և հռչակվել է, որպես ինքնիշխան պետություն, այս փաստի հետ պետք է հաշվի նստել: Այդ 30 տարինների մեջ այնպիսի պորձություններով է անցել, որ ետ չի կանգնելու այդ ճանապարհից և ամենակարևորը այդ 30տարիններին միայն ատելության և միմյանց ոչնչացնելու սերմեր են ցանվել: Ես կարծում եմ, որ նախ պետք է երկկողմ ետ գնալ այն կետին որին որ հասել ենք: Փաստորեն Ադրբեջանը չի ուզում այս փաստերի հետ հաշվի նստել և իր ժողովրդին միայն կերակրում է ռազմատենչ հայտարարություններով և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին սադրանքներ և բախումներ հրահրելով, նույն իսկ դպրոցներում երեխաներին քարոզում են ատելություն և թշնամանք: Կանգ է պետք առնել, այս ամենի համար հետո շատ թանկ ենք վճարելու, տասնամյակներ մի գուցո հարյուրամյակներ են պետք լինելու որպեսզի, ինչ որ բան շտկվի, պետք է ճանաչվի Ղարևաբաղի անկախությունը, այսինքն ընդունել պատմական փաստը և հետո մտածել մնացածի մասին, միայն, երբ որ կդրսևորվի փոխադարձ վստահության մթնոլորտ, դրանից հետո կարելի է մտածել մնացած բոլոր ոչ պակաս խնդիրների մասին: Ես ցավում եմ, որ Թուրքիայի քաղաքացիական հասարակությունը տեղեկացված է միակողմ և խեղաթյուրված ինֆորմացիայով, մինչդեռ մենք պատրաստ ենք իրազեկել օբյեկտիվ իրավիճակը և փաստերը Ղարաբաղի հարցի շուրջ:


yeniyasamgazetesi1.com

 

դիտվել է 248 անգամ
Լրահոս
«ՀՀ-ն պետք է շտապ լուծի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների հարցը»․ Ալիևի ներկայացուցիչ Նեթանյահուն՝ Իրանի դեմ հնարավոր հարձակման մասին 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար «Սոս մանկական գյուղի» խնամքի կենտրոնից սաներ են փախել են Ուզու՞մ ես առանց Նիկոլ Հայաստան՝ ժամը 18։00-ին, արի՛ Հանրապետության հրապարակ Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. հնչել են կրակոցներ Դու գնացիր, իսկ ես քո տունն եմ կառուցում. Կարին Տոնոյան ՔՊ-ական «Շիշ բռնող» մականվամբ հայտնի պատգամավորի մերձավորի ֆիրման 21 մլն դրամաշնորհ է ստացել և լուծարվել Արտակարգ դեպք. զինված կինը ներխուժել է ծննդատուն ու պատանդ վերցրել Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում Նիկոլ Փաշինյանի ստախոսությունը հերքվեց Սահմանադրական դատարանի որոշման մակարդակով. Զուրաբյան Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am