ՀՀ իշխանությունները մեզ սպառնացող թուրք-ադրբեջանական վտանգի մի մասն են․ Դավիթ Շահնազարյան. տեսանյութ
Հայաստանն այսօր արտաքին քաղաքականություն ընդհանրապես չունի, սակայն սահմանային լարվածությունն ապացուցեց այն, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենաուժեղ բանակն է: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ սահմանին հրետանակոծությանը զուգահեռ՝ Ադրբեջանն անցավ քաղաքական հարձակման, մինչդեռ հայկական կողմը լուռ էր. «Ընթանում էր հրետանային պատերազմ, իսկ Հայաստանում վարչապետ, ՊՆ նախարար ու ԱԳ նախարար չկա: Միայն գիշերը մամուլում հայտնվեց մեր ԱԳ նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ հակառակորդի կողմից եղել է սադրանք, մինչդեռ Ադրբեջանն իր բոլոր լծակներով հայտարարել էր միջազգային կառույցներին, որ մենք ենք առաջինը հարձակվել»: