Նոր «ռեկետ» Փաշինյանից

Հուլիսի 18-ին ելույթ ունենալով Հայաստանի պաշտպանության նախարարության և բանակի բարձրագույն հրամկազմի հետ հանդիպմանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Հայաստանում նախկին համակարգի գործունեության տարիներին յուրացված հանրային և պետական միջոցների վերադարձի թեմային, ասելով. «Ինչպես արդեն բազմիցս ասել եմ, Զինված ուժերի զարգացումը մեզ համար ոչ թե ուղղակի առաջնահերթություն է, այլ առաջնահերթությունների առաջնահերթություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս համատեքստում մեր առաջադրած մի շատ կարևոր խնդիր, այն է՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարների վերադարձ և այդ գումարների ներդրում Հայաստանի զինված ուժերի զարգացման համար, դեռևս լիարժեքորեն լուծված չէ: Բայց մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով և այս նպատակի համար արդեն իսկ ստեղծված են որոշակի իրավական մեխանիզմներ, որոնք առաջիկայում կսկսեն գործել»:
Եւ, ահա, այս հայտարարությունից բառացիորեն երկու օր անց վարչապետ Փաշինյանն օգտվելով ստեղծված այն իրավիճակից, որ պետությանն ու անվտանգությանը սպառնացող արտաքին վտանգի ժամանակ հայ ժողովուրդն աննկարագրելի միասնականություն է դրսեւորում եւ իր վերջին ունեցածն էլ պատրաստ է նվիրաբերել բանակին ու իր թիկունը պահող հայ զինվորին, տվեց իր հայտարարության կենսագործունեության մեկնարկը՝ հայտարարելով, որ որեւէ այլ աջակցություն բանակին, քան ֆինանսականն է, պետք չէ: Եւ մարդիկ, ովքեր ունեն աջակցելու ցանկություն, թող դա անեն փողի տեսքով:
«Սիրելի հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով»,-գրել է վարչապետն ու տեղադրել նաև կայքի հղումը, որի միջոցով կարելի է անել նվիրատվությունները:
Մի կողմ թողնենք այն, որ դաստիարակության ու բարեկրթության որեւէ նորմում չի տեղավորվում դիմացինին պարտադրել նվերի տեսքը, քազնի որ դիմացինին գուցե հարմար է որեւէ գույքի, իրի, պարագայի տեսքով նվիրաբերել բանակին, բայց քանի որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, ապա ամեն ինչն էլ կարելի է տեղավորել: Բայց խնդիրն այն է, որ Փաշինյանը հայտարարում էր, թե վերադարձրել է նախկինների թալանածը՝ 100 միլիոնից ավելի: Հետո պարզվեց, որ դրա կրկնակիի չափով քայլարածներին պարգեւավճար է բաժանվել: Պարզվեց նաեւ, որ այդ թալանը վերադարձնելու անվան տակ քանի քանիսին էլ ռեկետ է արել, որոշների դեպքում անհաջող փորձ է եղել, Արթուր Վանեցյանն էլ ասվածի վկա, միգուցե մի օր ուժ գտնի եւ պատմի ողջ ճմարտությունը…
Իհարկե իշխանականները վերադարձված գումարների մասին լղոզված բացատրություններ են տալիս, թե բանակի կարիքներն են հոգացել եւ որ պարզ չեն ասելու, թե որքան շատ էին այդ կարիքները, լավ ընդունենք՝ եղել է այդպես, հապա ինչու եք այսօր կրկին փող մուրում, ավելի ճիշտ պարտադրում մարդկանց: Բա, հանրությանը կերակրում եք, թե հայ զինվորն էլ մայկա-տրուսիկի կարիք չունի, որ բանակում անգամ ելակ են տալիս զինվորներին, այդ ինչու մեկ օրում բանակը նորից դարձավ կարիքավոր, կարող է պարզվի, դուք էլ ոչ թե տվել, այլ բանակի կարիքնրը հոգալու անվան տալ յուրացրել եք միլիարդավոր դոլլարներ ու դրանք ոչ թե ուղղվել են բանակին, այլ ձեր անձնական հաշիվներին:
Ում համար պարզ չէ, որ Փաշինյանի այսօրվա կոչը հերթական ռեկետն է գործարարներին ուղղված: <<Կոռուպցիոն>> փողերի վերադարձը բանակին ծառայեցնելու քողի տակ Նիկոլ Փաշինյանը հերթական ստուգարքն է կազմակերպում նրանց համար եւ գումարի չափը գուցե որոշիչ դառնա ովքեր են ընկնելու համաներման տակ, իսկ ովքեր շարունակելու կոռուպցիոներներն դիտարկվել:

Անի Սահակյան

դիտվել է 5353 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am