Երկու տարի՞ էր պետք «վերելակից» դուրս գալու ու պարզելու համար, որ Ալիևը ոչ «կիրթ» է, ոչ էլ՝ «կառուցողական»

Մեկ շաբաթ անցավ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից: Սա պատեհ առիթ է վերլուծել, թե այսօր հայկական կողմի դիրքերը դիվանագիտական ճակատում ինչպիսին են:

Այո՛, բանակը, ըստ արժանվույն լուծեց հակառակորդի նպատակները ոչնչացնելու խնդիրը: Հայկական բանակը հերթական անգամ ապացուցեց, որ Ալիևի՝ ուժի դիրքերից խոսելու ելույթները, ինչպես ասում են՝ «կոպեկի արժեք» էլ չունեն և ադրբեջանական «հզոր» բանակ ուղղակի գոյություն չի: Եթե այն կա՝ միայն Ալիևի ելույթների տեքստերում, գործնականում դա քարոզչական մի փուչիկ էր ընդամենը:

Հիմա՝ բանակցային գործընթացը շարունակելու ուղղությամբ միջնորդներն, ամենայն հավանականությամբ փորձեր կանեն: Բայց տարբերությունն այն է, որ այն ինչ հիմա ասում է Փաշինյանը, կամ՝ հասկացել է Փաշինյանը, նրան փորձում էին ընդդիմադիրները հասկացնել դեռ 2 տարի առաջ: Մինչդեռ նա «կիրթ» ու «կառուցողական» Ալիևի հետ բանակցում էր:

Հիմա, Փաշինյանն ասում է պետք է միջազգային մեխանիզմներ ստեղծել՝ հրադադարի մոնիտորինգ իրականացնելու համար:

Երկու տարի ի՞նչն էիք ասում, ինչո՞ւ չեք պահանջում Ադրբեջանից Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների համաձայն՝ սահմանային միջադեպերի արձանագրման համակարգի ընդունում:

Այնքան այս մասին հայկական կողմը չասաց, որ Ալիևից որևէ մեկը չի էլ պահանջում այսօր դրան համաձայնություն տալ: Փաշինյանը, մինչդեռ նախընտրեց «վերելակային դիվանագիտություն» խաղալ Ալիևի հետ:

Եվ ի՞նչ ստացանք արդյունքում... Ալիևը երկու տարի հայկական կողմից առարկայական բանակցություններ էր ակնկալում՝ իսկ վերջին մի քանի ամիսներին՝ Հայաստանի սահմաններին էր սպառնում:

Հիմա արդեն Փաշինյանի համար էլ է չէ՞ պարզ, որ Ալիևը ոչ «կիրթ» է, ոչ էլ՝ «կառուցողական»:

Հիմա Փաշինյանի համար արդեն պարզ է չէ՞, որ գործ ունի սադրիչ, ռազմատենչ մի գործչի հետ, որը ոչ միայն նախկին պայմանավորվածությունները չի հարգել երբեք, այլև վերջին երկու տարիներին էլ՝ «խաղաղ բանակցությունների» կողմնակից լինելու նրա հայտարարությունները ոչինչ չեն նշանակում:

Հետևաբար, հայկական կողմը պետք է ունենա ռազմավարությունը ղարաբաղյան բանակցային գործընթացում՝ ի՞նչ է անելու բանակցությունների սեղանին, ի՞նչ դիվանագիտական աշխատանք է տանելու Հայաստանի գործընկեր պետությունների հետ և միջազգային կառույցների հետ:

Այսինքն, ամեն ինչ թողնել ինքնահոսի՝ պարզապես չի կարելի: Միջազգային ամբիոններն օգտագործել միայն երկու տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» գովազդելու համար, արդեն իսկապես հետաքրքիր չէ որևէ մեկի համար:

Հայաստանը պետք է տարածաշրջանին կայունության երաշխավորի դեր ստանձնի ու նախաձեռնողական քաղաքականություն իրականացնի: Ինչ-որ առումով, Ալիևի սադրիչ քաղաքականությունը հայ-ադրբեջանական սահմանին՝ դրան նպաստել է: Մնում է Փաշինյանը դա գիտակցի, որ՝ նույնիսկ այս իրավիճակից կարելի օգտվել՝ ի շահ Հայաստանի ու Արցախի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2111 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am