Մի աղբի պատմություն

Դեռ երեկ, Հաղթանակի զբոսայգում ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ինքնավստահ պարծենում էր լրագրողների առաջ, որ ինքը դեռ 60 տարի պաշտոնավարելու է, որ Սերժ Սարգսյանն է դա իրեն թույլ տվել ու նա բավականին քամահրանքով էր արտահայտվեց վարչապետ Կարեն Կարապետյանի մասին լրագրողների հարցերին: Մասնավորապես, վարչապետի աղբի վերաբերյալ հանձնարարականի առիթով Գասպարյանը հակադարձեց, թե աղբ կա ամենուր, այդ թվում իշխանության մեջ: Իսկ այսօր Գասպարյանի ղեկավարած կառույցից ամենայն մանրամասնությամբ հաշվետվություն են ներկայացնում վարչապետի հանձնարարականի առիթով ու  ներկայացնում, թե ինչպիսի  եռանդով են կատարել վարչապետի հանձնարարականը ու բռնել աղբ թափողներին: Ասես Հայաստանում ոստիկանությունը բոլոր պարերը պարել էր, կատարել օրենքով իրենց վերապահված առանցքային գործառույթները եւ մնացել էին չթույլատրված վայրերում աղբ թափողներին բռնելը: Կառավարության ապրիլի 20-ի նիստում Դիմելով Վլադիմիր Գասպարյանին վարչապետն ասել էր. «Պարոն Գասպարյան, խնդրում ենք ձեզանից՝ այսօր չունենալով տույժ տուգանք, ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումները…, ոնց պատկերացնում են… բռնում ենք, ասում ենք՝ լսի, հավաքի՝ գնա»:  Վլադիմիր Գասպարյանն էլ հիշեցրել էր, որ վարչական իրավախախտում է աղբ թափելը եւ մինչեւ 300 հազար դրամ տուգանք է նախատեսված: Եւ ահա, այսօր ՈՍ լրատբականի տարածած հաղորդագրությունից իմանում ենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ հանրապետության տարածքում չսահմանված, չնախատեսված տեղերում ու վայրերում աղբ թափելու դեպքերը բացառելու նպատակով: «- Սպասարկվող վարչական տարածքում չսահմանված վայրերում աղբի կուտակումներ հայտնաբերելիս ձեռնարկվել են գործուն միջոցներ աղբը թափողի ինքնությունը պարզելու ուղղությամբ եւ այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ։ - Չսահմանված վայրերում աղբը թափող անձի ինքնությունը հայտնի լինելու պարագայում վերջինիս տրամադրվել է սեղմ ժամկետ՝ իրավախախտման հետեւանքները վերացնելու համար եւ այդ մասին իրազեկվել է տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններ։ - Ավտոճանապարհներին ճանապարհապարեկայնի ծառայություն իրականացնելիս տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելու, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելու դեպքերով օրենքով սահմանված կարգով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ - «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում համայնքային խորհուրդների հետ համագործակցելով՝ ոստիկանության կողմից ազգաբնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ բնակավայրերում, ճամփեզրերին, հանգստի եւ ժամանցի գոտիներում աղբ թափելու դեպքերը բացառելու ուղղությամբ։ - Սպասարկվող երթուղիներում՝ առավելապես հանգստի եւ ժամանցի գոտիներում, զբոսաշրջության վայրերում, քաղաքացիների կողմից աղտոտումը կանխելու նպատակով հրահանգավորվել են ՊՊԾ վերակարգերը։ - Սպասարկվող վարչական տարածքներում տնտեսվարող սուբյեկտների՝ առեւտրի, սննդի, ժամանցի, հանգստի, ինչպես եւ մյուս կազմակերպությունների տնօրինությանը ոստիկանության կողմից խիստ նախազգուշացվել է՝ իրենց կողմից վերահսկվող եւ հարակից տարածքները մաքուր պահելու ուղղությամբ» այսպիսի հետեւողական ու համալիր աշխատանք է կատարել ոստիկանական գունդը՝ կարծես մեր երկրում ՀՀ քաղաքացիների սպառնացող միակ վտանգը աղբն է ու ոստիկանները հերոսաբար չեզոքացրել են այդ աղբը: Արդյունքում՝ կատարված աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է  չսահմանված վայրերում աղբ թափելու 685 դեպք, սակայն Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության անձնակազմի կողմից ՀՀ ՎԻՎ օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով կազմվել է 287 արձանագրություն: Իրականում ակնհայտ է, որ այստեղ խնդիրը ոչ այնքան աղբի ու շրջակա միջավայրը աղտոտողներին տուգանելու հարցն է, որն այդքան կարեւորվել է ՀՀ ոստիկանապետի կողմից, որքան ներքաղաքական բարդ եւ նոր իրավիճակում դիրքերի վերահաստատման ու ամրապնդման հարցը: Չնայած այն հանգամանքի, որ ՀՀ ոստիկանապետը պատեհ առիթներով շեշտում է իր՝ ՀՀ նախագահի մարդը լինելու փաստը, այդուհանդերձ նոր կառավարության ձեւավորումից ու Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյանը ոչ բացահայտ պատերազմի  ընթացքում չի ցանկանում սրել իրավիճակը, չկատարել վարչապետի հանձնարարականը ու շրջանցել, այն, այլ հակառակը  զավեշտի հասնող աստիճանի լրջացնում է աղբի հարցը՝Կկարեն Կարապետյանին խուսանավելու տեղ չթողնելով: Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am