Սուրբ Սոֆիայի տաճարի խորհուրդը․ Էրդողանը փուլ առ փուլ ի չիք է դարձնում Աթաթուրքի ռեֆորմները

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի որոշումն աշխարհում համար մեկ նորություններից մեկն էր դարձել: Կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք Թուրքիայում, և ոչ միայն Թուրքիայում, մզկիթների են վերածվել, նաև կան մզկիթներ, որոնք, հակառակը, եկեղեցիների են վերածվել, մասնավորապես՝ Իսպանիայում։ Սակայն Սուրբ Սոֆիայի տաճարն այդ բոլոր դեպքերից տարբերվում է, որովհետև ժամանակին օսմանցիների համար այն իսլամական աշխարհում առաջնորդություն նվաճելու խորհուրդն ուներ, և հիմա այդ խորհուրդը վերականգնելու փորձն է արվում: Կրոնական գիտակցություն ունեցող մարդկանց համար նման խորհրդանիշներն առաջնային են և դրանք ընդունվում են առանց քննադատության։ Թուրքիան գնում է դեպի իսլամիզմ՝ վերականգնելով իր կորսված ավանդույթները, և այդ առումով կարևոր է հասկանալ շարքային թուրքերի մտածողությունը ու դրա հնարավոր քաղաքական հետևանքները։

Կոստանդնուպոլսի նվաճման խորհուրդը

Էրդողանի վարկանիշը Թուրքիայում անկում է ապրում, ընտրությունների ժամանակ նրա կուսակցությունն ամենախոշոր քաղաքներում պարտվել է և նման քայլով նա փորձում է իր վարկանիշը բարձրացնել: Դա էրդողանի խնդիրն է, մեզ այլ հարց է հետաքրքրում, թե ի՞նչ խորհուրդ այդ տաճարն ունի շարքային թուրքի համար և այդ իմաստով ինչո՞ւ է տաճարը մզկիթի վերածելը նրա վարկանիշը բարձրացնում: Դա ակնհայտորեն քաղաքական ակտ է, որը կարող է հեռու գնացող հետևանքներ ունենալ։ Այս հարցի պատասխանը գտնելու համար ստիպված ենք պատմական էքսկուրս կատարել:

Թուրքիայում ֆիլմերն ու սերիալները պրոպագանդայի հզոր միջոցներ են, որոնց շնորհիվ կոդավորում են հանրության գիտակցությունը՝ դրանք քաղաքական ու գաղափարախոսական նշանակություն ունեն: 2012-ին Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել Կոնստանդնուպոլսի գրավման մասին «Նվաճում 1453» ֆիլմը։ Այն սկսվում է Մուհամմադ մարգարեի տան դրվագով, որտեղ նա ասում է, որ «Կոնստանդնուպոլսն անպայման գրավվելու է, և այն գրավողը մեծագույն զորավարն է լինելու» (ֆիլմը տես այստեղ):

Այս խոսքերը նշված են հադիսներում` Մուհամմադի վարքի ու խոսքերի մասին ժողովածուներում, որտեղ բերվում են մարգարեի խոսքերը. «Կոստանդնուպոլսն անպայման նվաճվելու է, և որքան հրաշալի է այն էմիրը, որքան հրաշալի է այն զորքը, որոնք դա կանեն»:

Կոստանդնուպոլսի նվաճումը «Ալլահի կամքն» է, որը փոխանցվել է մարգարեի միջոցով: Մուսուլմանների համար դա սրբագործված առաքելություն է, և նա, ով այդ կամքը կկատարի, հատուկ կարգավիճակ է ստանում: Դա Օսմանյան խալիֆաթի սկիզբն է կարելի համարել, սակայն որի համար պետք էր նվաճել նաև մուսուլմանների համար սուրբ քաղաքները՝ Մեքքան ու Մեդինան, որը կատարեց Սելիմ Յավուզ սուլթանը 1517-ին․ Օսմանյան սուլթանատը պաշտոնապես հռչակվում է խալիֆաթ, իսկ սուլթանը՝ արդեն նաև խալիֆը, իսլամական աշխարհի առաջնորդ։ Խալիֆը Մուհամմադի «ժառանգորդն» է՝ տեղապահը, ճիշտ այնպես, ինչպես Հռոմի պապերը հանդիսանում են Պետրոս առաքյալի տեղապահները։

Սուրբ Սոֆիայի տաճարի նշանակությունը

Խորհրդանիշների դերը պետական կյանքում առաջնային և սակրալ նշանակություն ունեն։ Իսկ հավատքի խորհրդանիշներն ու խորհուրդները միավոր են մեծ քանակությամբ մարդկանց, նաև ապահովում են իշխանությունների լեգիտիմությունը։

Կոնստանդնուպոլսի գրավումը մուսուլմանների համար «Ալլահի կամքի» կատարում է նշանակում, այսինքն՝ կրոնական առաքելության ակտ է, իսկ Կոնստանդնուպոլսի կրոնական խորհրդանիշը Սուրբ Սոֆիայի տաճարն էր՝ հարյուրամյակներ ողջ աշխարհի ամենամեծ տաճարը, այն ժամանակվա ճարտարապետության գլուխգործոցն ու Բյուզանդական կայսրության խորհրդանիշը։ Պատահական չէր, որ Կոնստանդնուպոլսի գրավումից հետո անմիջապես տաճարը մզկիթի վերածվեց՝ դա իսլամի հաղթանակն էր ընդդեմ քրիստոնեության։

Աթաթուրքը փոխեց Թուրքիայի հարյուրամյակների քաղաքական բովանդակությունը՝ վերացրեց խալիֆայությունը, ստեղծեց աշխարհիկ պետություն, ամենադաժան եղանակներով պայքարում էր կրոնավորների դեմ (անգամ ցուցադրաբար մոլլաներին կախաղան բարձրացնելով և օրեր ի վեր նրանց այդ վիճակում թողնելով, որ բոլորը տեսնեն), վերացրեց սուլթանությունը՝ հայտարարելով հանրապետություն, լեզվի ռեֆորմներ արեց՝ մաքրելով լեզուն օսմանյան դարձվածքներից և Ղուրանի լեզվի` արաբերենի ազդեցությունից, հագուստի ռեֆորներ իրականացրեց՝ արգելելով կրոնական նշանակության հագուսները` տղամարդկանց ավանդական գլխարկներն և կանանց գլխաշորերը և այլն: Դրանք բնակչության մեծամասնության համար սրբապղծություններ էին: Ռեֆորմների շարքում էր Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելը: Դա նույնպես շատ մեծ խորհրդանշական քայլ էր, որով լուծարվում էր Կոնստանդնուպոլսի գրավման սակրալ նշանակությունը: Ավելին, մայրաքաղաքը տեղափոխվում է Անկարա՝ դրանով նսեմացնելով Կոնստանդնուպոլսի՝ որպես քրիստոնեական կայսրության գրավման իսլամական առաքելության խորդանիշը:

Վերադարձ ակունքներին. Էրդողանն՝ ընդդեմ Աթաթուրքի

Էրդողանը փուլ առ փուլ ի չիք է դարձնում Աթաթուրքի ռեֆորմները: Փաստացի բոլոր ռեֆորմները ետ են շրջվում, և պատահական չէ, որ այսօրվա Թուրքիան արդեն տարածքային ակնկալիքներ ունի հարևան երկրներից՝ իրեն հռչակելով Օսմանյան Թուրքիայի ժառանգորդ։ Պետական քարոզչության հիմքում այլևս իսլամն է՝ թույլատրում և խրախուսում են գլխաշորերի կրումը, կրոնական կրթության ծաղկում է սկսվել, ամենաբարձր ատյաններում խոսվում է նեոօսմանիզմի և խալիֆայության վերականգնման մասին: Անգամ սկսել է քննարկել մայրաքաղաքն Անկարայից Ստամբուլ տեղափոխելու հնարավորությունը: Փողոցներում Աթաթուրքի նկարները սկսում են փոխարինվել Էրդողանի պատկերներով:

Այս շարքում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը մեծ նշանակություն ունեցող խորհրդանշական քայլ էր:

Այս ամենը կատարվում է մեր հարևան երկրում` Թուրքիայում: Փաստացի մենք ձեռք ենք բերում «նոր հարևան»՝ սա այլևս այլ երկիր է, Աթաթուրքի Թուրքիան չէ, ինչը մենք պետք է գիտակցենք և հետևություններ անենք։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Աբսուրդ է․ Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում․ Մարուքյան (video) ԱՄՆ-ը ծրագրում է 700 միլիոն դոլարի կnրծանիչների շարժիչներ մատակարարել Թուրքիային. Reuters Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. Թրամփ Հունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղաuպանnւթյшն ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտք է. Իսրայելի ԱԳ նախարար ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը «Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող. «Հրապարակ» Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ» Մաղթում եմ հետագա հաջողություններ նոր պաշտոնում․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհվել է 188 մարդ, վիրավnրվել՝ 1,520-ը Դավիթ Խաժակյանը լքելու է կուսակցությունը․ «Հրապարակ» Առուշը դարձել է Նիկոլի «աչքի լույսը». «Իրավունք» Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք. «Ժողովուրդ» Ընտրությունների հետևանքները․ Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման. «Իրավունք» Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին․ «Իրավունք» Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am