Ռուսաստանը լիարժեք բարոյական իրավունք ունի թքելու ձեզ վրա. Մարգարիտա Սիմոնյանը՝ ՀՀ իշխանություններին

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով Հայաստանի իշխանություններին:

«Ես դիմում եմ հայկական իշխանություններին: Հենց իշխանություններին, այլ ոչ ժողովրդին, որի մի մասն եմ ես:

Դիմում եմ միայն այն պատճառով, որ ձեր համացանցային զորքերը գոմաղբով աղտոտել են իմ սոցցանցերը՝ պահանջներով «իմ դիրքորոշումն արտահայտել»:

Խնդրել են՝ արտահայտում եմ:

Ձեզ նայեք կողքից: Տեսեք, թե ինչ եք անում: Ինչպես եք ձեզ տեսնում: Դուք ի՞նչ հայեր եք:

Հայերը ազնիվ, ազնվաբարո եւ վեհանձն ժողովուրդ են: Միշտ այդպիսին են եղել: Իսկ դուք ձեզ պահում եք ինչպես (ԱՐԳԵԼՎԱԾ Է ՌՈՍԿՈՄՆԱԴԶՈՐԻ ԿՈՂՄԻՑ):

Ի պատասխան բազմամյա բարու եւ պաշտպանության, որոնք դուք ստացել եք Ռուսաստանից, դուք Ղրիմը չճանաչեցիք: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Ռոբերտ Քոչարյանին դուք բանտարկել եք բացառապես քաղաքական վրեժխնդրությունից, որը Ռուսաստանի անդավաճան դաշնակիցն է: Հատուկ եք բանտարկել, ցուցադրաբար՝ թքելով ձեր «ռուս բարեկամների» ուղիղ դեմքին: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում երիտասարդներին ուսուցանում են, թե ինչպես Ռուսաստանում իշխանությունը տապալեն: Դուք Կովկասում դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմը: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Դուք դուրս եք քշել ռուսաստանցի հայ բիզնեսմեններին: Դուք ձեզ մոտ ոչ մի բան չեք ուզում, ինչը կապված է Ռուսաստանի հետ: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Ձեր մեդիան եւ սոցցանցերը ամեն ժամ կեղտաջուր են լցնում Ռուսաստանի, Պուտինի, հատկապես ռուսասատանցի հայերի (օրինակ՝ իմ) վրա: Դուք դժբախտ եւ առանց այն էլ անհետացող հայ ժողովրդին բաժանել եք թշնամիների՝ ռուսաստանցի հայերի եւ «իսկականների»՝ նրանց, ովքեր աջակցում են ձեր այսրոպեական իշխանությունը: Որովհետեւ դա Հայաստանի ներքին գործն է:

Իսկ հիմա, երբ ձեր սահմանին պատերազմ է, երբ ձեր ռեժիմի բուն գոյությունը վտանգված է, երբ ամբողջ աշխարհի հայերը արդեն տեսնում են ենիչերիների կենդանացած ուրվականները՝ կեռ թրերով, որոնցով մորթել են մեր նախնիներին, դուք հիշեցիք, որ Ռուսաստանը պետք է դարձյալ ձեզ փրկի:

Մի՞թե սա Հայաստանի ներքին գործը չէ:

Ամբողջ չարությունից եւ շնչահեղձ անող արհամարհանքից հետո, որոնք վերջին տարիներին դուք դրսեւորել եք Ռուսաստանի հանդեպ, ձեր տեղեկատվական զորքերը եւ անձամբ դուք ձեզ իրավունք եք վերապահում օգնությո՞ւն սպասել:

Իրականում այն ամենից հետո, ինչ դուք արել եք, Ռուսաստանը լիարժեք բարոյական իրավունք ունի թքելու ձեզ վրա եւ տրորելու:

Բայց նա այդպես չի վարվի: Ես վստահ եմ: Կօգնի նաեւ այս անգամ:

Որովհետեւ Ռուսաստանն այդպիսին է: Մեծահոգի եւ վեհանձն, իմ Հայրենիքը, թանկագինը:

Իսկ դուք ուղղակի աղաղակող պոլիտիկանների կույտ եք, որոնք մեծ հայ ժողովրդի շահերը դավաճանել են հանուն իշխանության րոպեի եւ մանրախնդիր անձնական վրեժխնդրության:

Գիշերը Նարեկացի կարդացեք: Գուցե ձեր մեջ արթնանան հռչակավոր հայ խղճմտանքի փշուրները եւ բարին գնահատելու ունակությունը:

Եթե Նարեկացի չունեք, ապա ես կփոխանցեմ: Ինձ մոտ պահարանիկի վրա է դրված:

Իսկ պատերազմի առիթով ես երկու կողմերին կասեմ միայն մեկ բան՝ կանգ առե՛ք: Պատերազմից վատթար ոչինչ չկա: Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել: Պարզապես կանգ առեք, քանի դեռ ուշ չէ»,- գրել է Մարգարիտա Սիմոնյանը:

https://www.facebook.com/margarita.simonyan.5/posts/10158367612012305 

 

դիտվել է 4640 անգամ
Լրահոս
«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը․ Փիթ Հեգսեթ Լեհաստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջուկային զենքը Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am